Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից եւ այլեւս չի լինի նրա կազմում. Եվգենի Սատանովսկի

Միջազգային

Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից եւ այլեւս չի լինի նրա կազմում։ Այս մասին ադրբեջանական haqqin.az գործակալության հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Անդրադառնալով վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառներին՝ քաղաքագետը նշել է. «Առաջին հերթին՝ այնտեղ մարդիկ են ապրում։ Ադրբեջանի համար նրանք անջատողականներ են։ Իսկ Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երեւանում կամ Ստեփանակերտում ապրող մարդկանց միջեւ։ Մեզ համար ոչ մի տարբերություն չկա, նրանք նախկին խորհրդային ժողովուրդներ են։ ԽՍՀՄ փլուզման եւ այդ ժամանակ կատարված տխուր իրադարձությունների հարցը, Գորբաչովի ղեկավարած խորհրդային իշխանության սադրանքները, ինչի արդյունքը Միության ամբողջ տարածքում ազգայնականության տարբեր ձեւերի պայթյունն էր, իհարկե, անցյալի հարց է, բայց մարդիկ դրանում այնքան էլ  մեղավոր չեն։ Դա ամուսնալուծության նման մի բան է։ Բաքվի համար Ստեփանակերտից բաժանվելը ցավոտ գործընթաց է։ Բայց այստեղ անիմաստ է անցնել մեկի կողմը եւ առավել եւս ինչ–որ սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների կամ Ղարաբաղի հայերի հետ շփումներում»։

Նրա խոսքով՝ այցի արդյունքում ինքն հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում։ «Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակել պատերազմը, ինչպես ապրիլին։ Կարող է։  Կարո՞ղ է նա հաղթել։ Իմ անձնական կարծիքով, ո՛չ։ Որքանով ես հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական եւ ռեալպոլիտիկի առումով ամբողջովին փակ է։ Ադրբեջանը կարող է որքան ուզում է մեծ թվաքանակ ունենա, կարող է դրա համար ցանկացած չափի գումար եւ ժամանակ ծախսել, բայց, անկեղծ ասած, ես դրանում իմաստ առանձնապես չեմ տեսնում։ Եթե, իհարկե, չի ցանկանում, որ պատերազմն անմիջականորեն տեղափոխվի Ադրբեջանի տարածք։ Ես նկատի ունեմ ականա–ֆուգասային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքների ոչնչացումը»,– ընդգծել է քաղաքագետը։

«Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից եւ չի վերադառնա նրա կազմ։ Որպեսզի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի, պետք է ֆիզիկապես բնաջնջել այդ տարածաշրջանի ամբողջ բնակչությանը։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, Ղարաբաղը կվերադառնա նրա կազմ։ Պարզապես պետք է ինքդ քեզ հարցնես՝ ի՞նչ հետեւանքներ կունենա դա, եւ կարո՞ղ է Ադրբեջանն անել դա։ Հասկանում եք, կան բաներ, որոնք անլուծելի են։ Եվ ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է։  Միակ բանը, որը կարելի է անել, այն դադարեցնել է, իրար չսպանելը եւ հասկանալը, որ դա, ինչպես ձեր մոտ են ասում, ղսմեթ է, ճակատագիր։ Ընդ որում, Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն սկսի  պատերազմել Ստեփանակերտի հետ անգամ մինչեւ վերջին ադրբեջանցին կամ վերջին հայը»,– նշել է Սատանովսկին։

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու է կազմակերպվել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, քաղաքագետն ասաց. «Միգուցե որպեսզի եւս մեկ անգամ հիշեցնեն, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Դե եկեք թող չհանդիպեն, եկեք պատերազմ սկսենք։ Դուք տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Թուրքիայում։ Էրդողանին դու՞ր է գալիս, որ Քրդական բանվորական կուսակցության հետ հաշտությունը խախտելուց հետո Թուրքիայում ահաբեկչություններ սկսվեցին։ Դա արժե՞ր։ Բաքուն ուզում է հետեւել Անկարայի օրինակի՞ն եւ երկիրը մարտադաշտի՞ վերածել։ Եթե ոչ, ուրեմն պետք է բանակցել։ Ադրբեջանի ինչի՞ն են պետք հիմարությունները, որոնք անում են թուրքերը»։

Նրա խոսքով՝ անգամ եթե Հայաստանն իր զորքերը դուրս բերի, այսինքն՝ միայն մեկ ելքը, որով Ղարաբաղը Ադրբեջանի մաս կդառնա, ապա դա Ղարաբաղի հայերի ամբողջական բնաջնջումը կլինի։ «Ռազմական տեսակետից դա Պիրոսի հաղթանակը կլիներ, քանի որ Ադրբեջանի կողմից կորուստների չափը անհամատեղելի կլինի պետության նորմալ գոյության պայմանների հետ։ Բացի այդ, Ադրբեջանում հնարավոր գալիք անջատողականության հողի վրա խնդիրների մակարդակը շատ ավելի բարձր է, քան դա պատկերացնում են ադրբեջանցիները։ Ես խոսում եմ հարցերի մասին, որոնք, որպես կանոն, չեն քննարկվում։ Բայց եթե Ղարաբաղի շուրջ իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ կծագեն թալիշների եւ լեզգիների խնդիրները։ Ադրբեջանը շատ ունի ոչ բարեկամաբար տրամադրված հարեւաններ, առաջին հերթին՝ Իրանն ու Թուրքիան։ Անջատողականություն կարող է առաջանալ միայն հայերի հետ հարաբերություններում։ Պատերազամն, անխոս, շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ եթե հաշվի ենք առնում, որ դուք շատ համեղ պատառ եք նրանց համար, ում պետք են ձեր նավթն ու գազը, ապա ձեր վրա միանգամից մի քանի կողմից կհարձակվի բարեկամների եւ թշնամիների այնպիսի քանակ, որ շատ տխուր իրադրություն կստեղծվի»,– ասել է քաղաքագետը։

Ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն