Yerevan, 24.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից եւ այլեւս չի լինի նրա կազմում. Եվգենի Սատանովսկի

International news

Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից եւ այլեւս չի լինի նրա կազմում։ Այս մասին ադրբեջանական haqqin.az գործակալության հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Անդրադառնալով վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառներին՝ քաղաքագետը նշել է. «Առաջին հերթին՝ այնտեղ մարդիկ են ապրում։ Ադրբեջանի համար նրանք անջատողականներ են։ Իսկ Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երեւանում կամ Ստեփանակերտում ապրող մարդկանց միջեւ։ Մեզ համար ոչ մի տարբերություն չկա, նրանք նախկին խորհրդային ժողովուրդներ են։ ԽՍՀՄ փլուզման եւ այդ ժամանակ կատարված տխուր իրադարձությունների հարցը, Գորբաչովի ղեկավարած խորհրդային իշխանության սադրանքները, ինչի արդյունքը Միության ամբողջ տարածքում ազգայնականության տարբեր ձեւերի պայթյունն էր, իհարկե, անցյալի հարց է, բայց մարդիկ դրանում այնքան էլ  մեղավոր չեն։ Դա ամուսնալուծության նման մի բան է։ Բաքվի համար Ստեփանակերտից բաժանվելը ցավոտ գործընթաց է։ Բայց այստեղ անիմաստ է անցնել մեկի կողմը եւ առավել եւս ինչ–որ սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների կամ Ղարաբաղի հայերի հետ շփումներում»։

Նրա խոսքով՝ այցի արդյունքում ինքն հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում։ «Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակել պատերազմը, ինչպես ապրիլին։ Կարող է։  Կարո՞ղ է նա հաղթել։ Իմ անձնական կարծիքով, ո՛չ։ Որքանով ես հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական եւ ռեալպոլիտիկի առումով ամբողջովին փակ է։ Ադրբեջանը կարող է որքան ուզում է մեծ թվաքանակ ունենա, կարող է դրա համար ցանկացած չափի գումար եւ ժամանակ ծախսել, բայց, անկեղծ ասած, ես դրանում իմաստ առանձնապես չեմ տեսնում։ Եթե, իհարկե, չի ցանկանում, որ պատերազմն անմիջականորեն տեղափոխվի Ադրբեջանի տարածք։ Ես նկատի ունեմ ականա–ֆուգասային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքների ոչնչացումը»,– ընդգծել է քաղաքագետը։

«Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից եւ չի վերադառնա նրա կազմ։ Որպեսզի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի, պետք է ֆիզիկապես բնաջնջել այդ տարածաշրջանի ամբողջ բնակչությանը։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, Ղարաբաղը կվերադառնա նրա կազմ։ Պարզապես պետք է ինքդ քեզ հարցնես՝ ի՞նչ հետեւանքներ կունենա դա, եւ կարո՞ղ է Ադրբեջանն անել դա։ Հասկանում եք, կան բաներ, որոնք անլուծելի են։ Եվ ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է։  Միակ բանը, որը կարելի է անել, այն դադարեցնել է, իրար չսպանելը եւ հասկանալը, որ դա, ինչպես ձեր մոտ են ասում, ղսմեթ է, ճակատագիր։ Ընդ որում, Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն սկսի  պատերազմել Ստեփանակերտի հետ անգամ մինչեւ վերջին ադրբեջանցին կամ վերջին հայը»,– նշել է Սատանովսկին։

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու է կազմակերպվել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, քաղաքագետն ասաց. «Միգուցե որպեսզի եւս մեկ անգամ հիշեցնեն, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Դե եկեք թող չհանդիպեն, եկեք պատերազմ սկսենք։ Դուք տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում Թուրքիայում։ Էրդողանին դու՞ր է գալիս, որ Քրդական բանվորական կուսակցության հետ հաշտությունը խախտելուց հետո Թուրքիայում ահաբեկչություններ սկսվեցին։ Դա արժե՞ր։ Բաքուն ուզում է հետեւել Անկարայի օրինակի՞ն եւ երկիրը մարտադաշտի՞ վերածել։ Եթե ոչ, ուրեմն պետք է բանակցել։ Ադրբեջանի ինչի՞ն են պետք հիմարությունները, որոնք անում են թուրքերը»։

Նրա խոսքով՝ անգամ եթե Հայաստանն իր զորքերը դուրս բերի, այսինքն՝ միայն մեկ ելքը, որով Ղարաբաղը Ադրբեջանի մաս կդառնա, ապա դա Ղարաբաղի հայերի ամբողջական բնաջնջումը կլինի։ «Ռազմական տեսակետից դա Պիրոսի հաղթանակը կլիներ, քանի որ Ադրբեջանի կողմից կորուստների չափը անհամատեղելի կլինի պետության նորմալ գոյության պայմանների հետ։ Բացի այդ, Ադրբեջանում հնարավոր գալիք անջատողականության հողի վրա խնդիրների մակարդակը շատ ավելի բարձր է, քան դա պատկերացնում են ադրբեջանցիները։ Ես խոսում եմ հարցերի մասին, որոնք, որպես կանոն, չեն քննարկվում։ Բայց եթե Ղարաբաղի շուրջ իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ կծագեն թալիշների եւ լեզգիների խնդիրները։ Ադրբեջանը շատ ունի ոչ բարեկամաբար տրամադրված հարեւաններ, առաջին հերթին՝ Իրանն ու Թուրքիան։ Անջատողականություն կարող է առաջանալ միայն հայերի հետ հարաբերություններում։ Պատերազամն, անխոս, շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ եթե հաշվի ենք առնում, որ դուք շատ համեղ պատառ եք նրանց համար, ում պետք են ձեր նավթն ու գազը, ապա ձեր վրա միանգամից մի քանի կողմից կհարձակվի բարեկամների եւ թշնամիների այնպիսի քանակ, որ շատ տխուր իրադրություն կստեղծվի»,– ասել է քաղաքագետը։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project