Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»


Ռուսաստանի կոնֆետը Հայաստանին.«Ժամանակ»

Հասարակություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ աշխատանքներ տարվում են աբխազական երկաթուղու գործարկման ուղղությամբ, և Հայաստանի համար այդ կարևոր գիծը կարող է վերաբացվել: Իվան Վոլինկինի այդ հայտարարությունը հնչում է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, կամ այսպես ասած Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի այցից հետո, որտեղ բացի Սարգսյան-Ալիև հանդիպումից, եղավ նաև Սարգսյան-Պուտին հանդիպում: Եվ այդ երկու հանդիպումներից հետո աբխազական երկաթուղու մասին Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը շատ ուշագրավ է:

Այնպիսի տպավորություն է, որ Սանկտ Պետերբուրգի ֆոնին Ռուսաստանը փորձում է աբխազական երկաթուղու կոնֆետը դնել Հայաստանի բերանը: Ընդհանրապես, այդ «կոնֆետը» ռուսական կողմը պարբերաբար հանում է գրպանից: Այն բազմակի օգտագործման, բայց բուտաֆորիկ մի բան է, որը հեռվից ցույց են տալիս Հայաստանին, երբ խնդիրներ են ունենում՝ կա՛մ քաղաքական հարաբերությունների, կա՛մ դրանց հասարակական ընկալումների իմաստով: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները՝ Պուտինի հովանիով Սարգսյան-Ալիև և նաև Սարգսյան-Պուտին, ըստ էության արտացոլեցին Հայաստանի համար խնդիրներ, ընդ որում՝ տարբեր բնույթի, և՛ անվտանգային, և՛ տնտեսական:

Հարցն այն է միայն, թե տվյալ պարագայում ինչի համար է Ռուսաստանը գրպանից հերթական անգամ հանում բուտաֆորիկ կոնֆետը և ինչ-որ հայտարարություններ անում աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին, որոնք իրականում գոյություն ունեն ոչ ավելի, քան, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները: Ինչպես հայտնի է, հայ-թուրքական սահմանի բացումը ուղղակիորեն կապակցվում է ղարաբաղյան խնդրի հետ: Ընդ որում՝ այնքան, որ դա այլևս օգտագործելի հանգամանք չէ, շատ մաշված է:

Ըստ էության, արդյո՞ք այս անգամ արդեն փորձ չի արվում խաղի մեջ ներքաշել նոր՝ աբխազական երկաթուղու հանգամանքը: Արդյո՞ք Մոսկվան այդ բուտաֆորիկ կոնֆետը գրպանից չի հանում ղարաբաղյան հարցում ռուսական նախաձեռնողականության ակտիվացման շրջանակում Հայաստանից ինչ-որ բան կորզելու համար: Առավել ևս, որ նմանօրինակ որոշակի ակնարկներ կային Սարգսյան-Ալիև հանդիպմանը նախորդած Սարգսյան-Պուտին հանդիպմանը, երբ Պուտինը փորձում էր Հայաստանի ԵՏՄ-ից ստացած տնտեսական օգուտները մատնանշել, իսկ Սերժ Սարգսյանը նրան, փաստորեն, հայտարարեց, թե դրա համար չի եկել Սանկտ Պետերբուրգ:
Այստեղ նշմարվում էին ոչ միայն Ռուսաստանին, ըստ էության, երեսպաշտության փոխարեն դաշնակցային պարտավորությունները հիշեցնելու Սարգսյանի ջանքերը, այլ նաև հենց այդ տնտեսական ցուցանիշների հանդեպ Սարգսյանի թերահավատությունը կամ բացասական վերաբերմունքը:

Ահա այս պայմաններում Ռուսաստանը գրպանից հանում է կոնֆետը՝ բուտաֆորիկ, ինչը նշանակում է, որ Մոսկվան Հայաստանին թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության ասպարեզում առաջարկելու ոչինչ չունի: Սա, իհարկե, նոր իրողություն չէ, և այստեղ, անշուշտ, ոչ սովորական է այն, որ Հայաստանը, փաստորեն, իհարկե դիվանագիտական հռետորաբանության սահմաններում, բայց Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հանդիպմանը արձանագրում է այդ փաստը:

Բայց կասկած չկա իհարկե, որ դա բավական չէ, քանի որ տվյալ պարագայում խնդիրը արդեն ռուսական բուտաֆորիկ կոնֆետները չեն, կամ դրանք խնդիր են այն պարագայում, եթե բուտաֆորիկ է մնում Հայաստանի պետական քաղաքականությունը, որն անկարող է քայլեր ձեռնարկել «դաշնակցային» բուտաֆորիաների փոխարեն իրական այլընտրանքներ փնտրելու հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների