Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Ադրբեջանում ամենաերիտասարդ թմրամոլը 13-ամյա աղջիկ է

Միջազգային

Ադրբեջանում թմրամոլների տարիքը գնալով երիտասարդանում է: Այսօր տասնյակ հազարավոր թմրամոլների մեջ ամենաերիտասարդը 13 տարեկան աղջիկ է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.azկայքը, «Թմրամոլության դեմ պայքարում երիտասարդական կազմակերպությունների դերը» թեմայով երեկ Բաքվում անցկացված համաժողովում հայտարարել է Ադրբեջանինախագահին կից Երիտասարդականհիմնադրամի գործադիր տնօրեն ՖարհադՀաջիեւը:

Միջոցառումն անցկացվել է Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ միջազգային պայքարի օրվա` հունիսի 26-ի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, նարկոտիկ միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով Պետական հանձնաժողովին կից կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ, Բաքվի շրջանների հանձնաժողովների նախագահները, պատգամավորներ եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի առողջապահության նախարարության Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Թելման Մամեդհասանովըմիջոցառմանն ունեցած ելույթում հայտնել է, որ 2015 թվականի տվյալներով կենտրոնում գրանցված են 28 555 թմրամոլ:

«Նրանցից 23 153 հոգին դիսպանսերային, 5 402 հոգին` պրոֆիլակտիկ գրանցում ունեցողներ են: Նրանցից 592-ը կանայք, 158-ը` թունամոլ, 20 036-ը (437 կին) ներարկումային թմրանյութեր օգտագործողներ են:

2015 թվականին կենտրոնում գրանցված թմրամոլների թիվը 2 017 հոգով ավելացել է: Տարվա ընթացքում կենտրոնի տարբեր մասնաճյուղեր կամավոր կերպով դիմածների թիվը կազմել է 44 278 հոգի», -ասել է նա:

Միջոցառմանը նաեւ նշվել է, որ 2016 թվականի առաջին հինգ ամիսներին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը նարկոտիկ միջոցների հետ կապված 1 389 փաստերի գծով ապօրինի շրջանառությունից հանել է 486 կգ 646 գ տարբեր տեսակի թմրանյութ, Պետական մաքսային ծառայությունը` 37 փաստերի գծով 999 կգ 968 գ, Պետական անվտանգության ծառայությունը` 7 փաստերի գծով 16 կգ 215 գ, Պետական սահմանային ծառայությունը` 4 փաստերի գծով` 17 կգ 187 գ, Արդարադատության նախարարությունը` 17 փաստերի գծով 50,943 գ նարկոտիկ միջոց եւ հոգեմետ նյութեր:

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովան հայտարարել է, որ երկրի ուսումնական հաստատություններում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի, եւ Ադրբեջանում արագորեն աճում է թմրամոլ կանանց թիվը: Նրա խոսքով` եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին հիմնականում մեծահասակները, ապա այսօր «սպիտակ մահը» ճանապարհ է գտել անգամ դպրոցներ. գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ (virtualaz.org):

«Պետք է բացահայտ խոստովանել, որ դպրոցներում լուրջ խնդիր է առաջացել: Այս տարի մենք դպրոցների հոգեբանների հետ հարցումներ ենք անկացրել, որոնք նույնպես խոստովանել են, որ դպրոցների պատերից ներս թմրանյութեր են օգտագործվում», -ասել է Ջաֆարովան:

Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքին հայտնել է, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտների մեջ եւս:

ՄԱԿ-ի 2015 թվականի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ` «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչության ծառայություններից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստի ց: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

Իսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները