Yerevan, 22.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում ամենաերիտասարդ թմրամոլը 13-ամյա աղջիկ է

International news

Ադրբեջանում թմրամոլների տարիքը գնալով երիտասարդանում է: Այսօր տասնյակ հազարավոր թմրամոլների մեջ ամենաերիտասարդը 13 տարեկան աղջիկ է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.azկայքը, «Թմրամոլության դեմ պայքարում երիտասարդական կազմակերպությունների դերը» թեմայով երեկ Բաքվում անցկացված համաժողովում հայտարարել է Ադրբեջանինախագահին կից Երիտասարդականհիմնադրամի գործադիր տնօրեն ՖարհադՀաջիեւը:

Միջոցառումն անցկացվել է Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ միջազգային պայքարի օրվա` հունիսի 26-ի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, նարկոտիկ միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով Պետական հանձնաժողովին կից կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ, Բաքվի շրջանների հանձնաժողովների նախագահները, պատգամավորներ եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի առողջապահության նախարարության Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Թելման Մամեդհասանովըմիջոցառմանն ունեցած ելույթում հայտնել է, որ 2015 թվականի տվյալներով կենտրոնում գրանցված են 28 555 թմրամոլ:

«Նրանցից 23 153 հոգին դիսպանսերային, 5 402 հոգին` պրոֆիլակտիկ գրանցում ունեցողներ են: Նրանցից 592-ը կանայք, 158-ը` թունամոլ, 20 036-ը (437 կին) ներարկումային թմրանյութեր օգտագործողներ են:

2015 թվականին կենտրոնում գրանցված թմրամոլների թիվը 2 017 հոգով ավելացել է: Տարվա ընթացքում կենտրոնի տարբեր մասնաճյուղեր կամավոր կերպով դիմածների թիվը կազմել է 44 278 հոգի», -ասել է նա:

Միջոցառմանը նաեւ նշվել է, որ 2016 թվականի առաջին հինգ ամիսներին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը նարկոտիկ միջոցների հետ կապված 1 389 փաստերի գծով ապօրինի շրջանառությունից հանել է 486 կգ 646 գ տարբեր տեսակի թմրանյութ, Պետական մաքսային ծառայությունը` 37 փաստերի գծով 999 կգ 968 գ, Պետական անվտանգության ծառայությունը` 7 փաստերի գծով 16 կգ 215 գ, Պետական սահմանային ծառայությունը` 4 փաստերի գծով` 17 կգ 187 գ, Արդարադատության նախարարությունը` 17 փաստերի գծով 50,943 գ նարկոտիկ միջոց եւ հոգեմետ նյութեր:

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովան հայտարարել է, որ երկրի ուսումնական հաստատություններում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի, եւ Ադրբեջանում արագորեն աճում է թմրամոլ կանանց թիվը: Նրա խոսքով` եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին հիմնականում մեծահասակները, ապա այսօր «սպիտակ մահը» ճանապարհ է գտել անգամ դպրոցներ. գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ (virtualaz.org):

«Պետք է բացահայտ խոստովանել, որ դպրոցներում լուրջ խնդիր է առաջացել: Այս տարի մենք դպրոցների հոգեբանների հետ հարցումներ ենք անկացրել, որոնք նույնպես խոստովանել են, որ դպրոցների պատերից ներս թմրանյութեր են օգտագործվում», -ասել է Ջաֆարովան:

Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքին հայտնել է, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտների մեջ եւս:

ՄԱԿ-ի 2015 թվականի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ` «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչության ծառայություններից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստի ց: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue