Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը երկու անգամ կրճատվել է

Միջազգային

Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից:

Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:

Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը մայիսի համեմատ 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:

Վերջին օրերին ադրբեջանական մանաթի սրնթաց էժանացման գործընթաց սկսվելու հետ Ադրբեջանում հերթական դոլարային իրարանցում է սկսվել: Ադրբեջանական բանկերի մեծ մասը դադարեցրել, մյուսներն էլ սահմանափակել են դոլարի վաճառքը: Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա ընթացքում` փետրվարին եւ դեկտեմբերին ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու հետ: Արժեզրկման երկրորդ ալիքից հետո Ադրբեջանում փաստորեն գործում էր դոլարի երկու փոխարժեք, մեկը` ըստ Կենտրոնական բանկի (1,55 մանաթ), մյուսը` փոխանակման կետերի (1,72 մանաթ): Ադրբեջանի ԿԲ-ը մեծ ճ իգեր էր գործադրել ստեղծված իրավիճակը շտկելու համար. փակել էր փոխանակման կետերը, արտարժույթի գնման սահմանափակումներ մտցրել, սկսվել էր արտարժույթի վերավաճառողների ձերբակալություններ եւ այլն: Սակայն, վերջին մի քանի շաբաթներին, չնայած նավթի գների աճին, մանաթը դոլարի նկատմամբ պլանաչափորեն էժանացել է:

Իրավիճակը արմատապես փոխվել է հունիսի 23-ին, երբ մեկ դոլարի գինը հասավ 1,59 մանաթի: Ադրբեջանի բանկերի մեծ մասը հրաժարվեցին 500 դոլարից ավելի վաճառել մեկ հոգուն, ինչը խոսում է ամերիկյան արտարժույթի հերթական դեֆիցիտի մասին: Եթե նախկինում Ադրբեջանի ԿԲ-ն աճուրդի էր հանում 200 մլն դոլար, ապա վերջին օրերին այն նվազել է մինչեւ 20 մլն դոլար:

Report.az կայքը հայտնում է, որ համաշխարհային շուկայում դոլարի ամրապնդումն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտարժույթի շուկայի վրա: Մի շարք առեւտրային բանկեր ընդհանրապես արտարժույթ չեն փոխանակում:

Ադրբեջանում մեծացել է նաեւ կանխիկ դոլարի նկատմամբ բանկերի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պահանջարկը: Դոլարի ամրապնդման արդյունքում ծագած արտարժույթի դեֆիցիտի պատճառով առեւտրային բանկերն ի վիճակի չեն բավարարել ընկերությունների աճող պահանջարկը:

Ներկայում Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանված է 1,5425 մանաթ: Որոշ տվյալներով` Ադրբեջանի սեւ շուկայում դոլարն արդեն վաճառվում է 2 մանաթից ոչ պակաս:

AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում մանաթը մոտ 2,3 անգամ կէժանանա

«Ադրբեջանում շուտով 100 դոլարը կարժենա 180 մանաթ, եւ դա անխուսափելի է: Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանակը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել, եւ այդ գործընթացը պետք է շարունակվի ու տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուկայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու վրա փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի եւ մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:

Ադրբեջանի տնտեսական վիճակի հետ կապված «Ազադլըգ» թերթում հրապարակած հոդվածում տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը գրել է, որ  Ադրբեջանի պետական բյուջեում լարվածությունն արագորեն մեծանում է: Մարտի հետ համեմատ, ապրիլին բյուջեի մուտքերը նվազել են 260 մլն մանաթով, մայիսին` 555 մլն մանաթով: Բյուջեի մուտքերի ամսական նվազման ծավալը երկու ամիսներին 21 տոկոսից հասել է 43 տոկոսի: Այսինքն` Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները մայիսին 43 տոկոսով նվազել են:

Փորձագետը եզրակացրել է, որ նման ընթացքով 17-18 մլն մանաթ մակարդակի հաստատված Ադրբեջանի պետբյուջեում հնարավոր կլինի հավաքել առավելագույնը 13 մլրդ մանաթ:

«Առանց այն էլ 2016 թվականի պետբյուջեում կրճատված ծախսերն ավելի կնվազեն: Բյուջե լրացուցիչ դրամական միջոց ներգրավելու որպես հեշտ ճանապարհ կարող է մանաթի հերթական արժեզրկման որոշում ընդունվել», -ասել է տնտեսագետը, հավելելով, որ ինչը նշանակում է, որ շուտով մեկ մանաթը կարժենա նվազագույնը 2 ԱՄՆ դոլար:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում ասվում է, որ Հիմնադրամի եւ Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է, ինչը կապված է «ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա ցածր նավթային գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ներխուժում կատարելու հետ»: Այսինքն` մանաթի փոխարժեքը պահելու վրա վերջին մեկ տարում Ադրբեջանը 12 մլրդ դոլար է ծախսել:

Զեկույցում նշվում է, որ Նավթի հիմնադրամի բաժինն այդ ինտերվենցիայում կազմել է պահուստի 87 տոկոսը կամ 33,57 մլրդ դոլար, մնացած 13 տոկոսը կամ 5,03 տոկոսը` բաժին է ընկել ԿԲ-ի արտարժույթի պահուստին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Նավթի պետական հիմնադրամի պահուստներն անսահման չեն եւ դոլարի հերթական դեֆիցիտը կարող է կապված լինել արտարժույթի ինտերվենցիաների կրճատման եւ մանաթի փոխարժեքի թուլացման հետ: 

Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են Հայաստան