Yerevan, 24.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը երկու անգամ կրճատվել է

International news

Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից:

Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:

Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը մայիսի համեմատ 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:

Վերջին օրերին ադրբեջանական մանաթի սրնթաց էժանացման գործընթաց սկսվելու հետ Ադրբեջանում հերթական դոլարային իրարանցում է սկսվել: Ադրբեջանական բանկերի մեծ մասը դադարեցրել, մյուսներն էլ սահմանափակել են դոլարի վաճառքը: Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա ընթացքում` փետրվարին եւ դեկտեմբերին ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու հետ: Արժեզրկման երկրորդ ալիքից հետո Ադրբեջանում փաստորեն գործում էր դոլարի երկու փոխարժեք, մեկը` ըստ Կենտրոնական բանկի (1,55 մանաթ), մյուսը` փոխանակման կետերի (1,72 մանաթ): Ադրբեջանի ԿԲ-ը մեծ ճ իգեր էր գործադրել ստեղծված իրավիճակը շտկելու համար. փակել էր փոխանակման կետերը, արտարժույթի գնման սահմանափակումներ մտցրել, սկսվել էր արտարժույթի վերավաճառողների ձերբակալություններ եւ այլն: Սակայն, վերջին մի քանի շաբաթներին, չնայած նավթի գների աճին, մանաթը դոլարի նկատմամբ պլանաչափորեն էժանացել է:

Իրավիճակը արմատապես փոխվել է հունիսի 23-ին, երբ մեկ դոլարի գինը հասավ 1,59 մանաթի: Ադրբեջանի բանկերի մեծ մասը հրաժարվեցին 500 դոլարից ավելի վաճառել մեկ հոգուն, ինչը խոսում է ամերիկյան արտարժույթի հերթական դեֆիցիտի մասին: Եթե նախկինում Ադրբեջանի ԿԲ-ն աճուրդի էր հանում 200 մլն դոլար, ապա վերջին օրերին այն նվազել է մինչեւ 20 մլն դոլար:

Report.az կայքը հայտնում է, որ համաշխարհային շուկայում դոլարի ամրապնդումն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտարժույթի շուկայի վրա: Մի շարք առեւտրային բանկեր ընդհանրապես արտարժույթ չեն փոխանակում:

Ադրբեջանում մեծացել է նաեւ կանխիկ դոլարի նկատմամբ բանկերի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պահանջարկը: Դոլարի ամրապնդման արդյունքում ծագած արտարժույթի դեֆիցիտի պատճառով առեւտրային բանկերն ի վիճակի չեն բավարարել ընկերությունների աճող պահանջարկը:

Ներկայում Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանված է 1,5425 մանաթ: Որոշ տվյալներով` Ադրբեջանի սեւ շուկայում դոլարն արդեն վաճառվում է 2 մանաթից ոչ պակաս:

AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում մանաթը մոտ 2,3 անգամ կէժանանա

«Ադրբեջանում շուտով 100 դոլարը կարժենա 180 մանաթ, եւ դա անխուսափելի է: Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանակը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել, եւ այդ գործընթացը պետք է շարունակվի ու տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուկայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու վրա փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի եւ մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:

Ադրբեջանի տնտեսական վիճակի հետ կապված «Ազադլըգ» թերթում հրապարակած հոդվածում տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը գրել է, որ  Ադրբեջանի պետական բյուջեում լարվածությունն արագորեն մեծանում է: Մարտի հետ համեմատ, ապրիլին բյուջեի մուտքերը նվազել են 260 մլն մանաթով, մայիսին` 555 մլն մանաթով: Բյուջեի մուտքերի ամսական նվազման ծավալը երկու ամիսներին 21 տոկոսից հասել է 43 տոկոսի: Այսինքն` Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները մայիսին 43 տոկոսով նվազել են:

Փորձագետը եզրակացրել է, որ նման ընթացքով 17-18 մլն մանաթ մակարդակի հաստատված Ադրբեջանի պետբյուջեում հնարավոր կլինի հավաքել առավելագույնը 13 մլրդ մանաթ:

«Առանց այն էլ 2016 թվականի պետբյուջեում կրճատված ծախսերն ավելի կնվազեն: Բյուջե լրացուցիչ դրամական միջոց ներգրավելու որպես հեշտ ճանապարհ կարող է մանաթի հերթական արժեզրկման որոշում ընդունվել», -ասել է տնտեսագետը, հավելելով, որ ինչը նշանակում է, որ շուտով մեկ մանաթը կարժենա նվազագույնը 2 ԱՄՆ դոլար:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում ասվում է, որ Հիմնադրամի եւ Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է, ինչը կապված է «ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա ցածր նավթային գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ներխուժում կատարելու հետ»: Այսինքն` մանաթի փոխարժեքը պահելու վրա վերջին մեկ տարում Ադրբեջանը 12 մլրդ դոլար է ծախսել:

Զեկույցում նշվում է, որ Նավթի հիմնադրամի բաժինն այդ ինտերվենցիայում կազմել է պահուստի 87 տոկոսը կամ 33,57 մլրդ դոլար, մնացած 13 տոկոսը կամ 5,03 տոկոսը` բաժին է ընկել ԿԲ-ի արտարժույթի պահուստին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Նավթի պետական հիմնադրամի պահուստներն անսահման չեն եւ դոլարի հերթական դեֆիցիտը կարող է կապված լինել արտարժույթի ինտերվենցիաների կրճատման եւ մանաթի փոխարժեքի թուլացման հետ: 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project