Գործ ունենք մեր մերձավոր պետություններից՝ Դաղստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եկածների հետ. Էրդողանը Ստամբուլի ահաբեկչության մասին
ՄիջազգայինԻնչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առավոտյան նամազից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա հաստատել է տեղեկությունը, որ ահաբեկչությունն իրականացնողները եղել են Դաղստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եկածներ:
«Ցավոք, մենք գործ ունենք մեր հարևան, մոտ երկրների հետ: Գործն ամբողջությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շրջանակներում է արվել, նրանց մեթոդներով: Մենք ուսումնասիրում ենք այն»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին երեք մահապարտներ ահաբեկչություն էին իրականացրել Ստամբուլի միջազգային օդանավակայանում: Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, վիրավորվել՝ մոտ 240-ը: