Alitalia-ի անձնակազմի գործադուլի պատճառով Իտալիայում ավելի քան 140 չվերթ է չեղարկվել
ՄիջազգայինԻտալական Alitalia ավիաընկերության օդաչուները և բորտուղեկցորդները չորս ժամով գործադուլ են անցկացնում, որի պատճառով ավիափոխադրողը չեղյալ է հայտարարել ավելի քան 140 չվերթ, գրում է РИА Новости-ն:
Անձնակազմի գործադուլը, որը հայտարարել են արհմիությունները ավիաընկերության ղեկավարության հետ պայմանագրի համաձայն աշխատանքային ժամանակի ռեժիմը չպահպանելու համար վեճի պատճառով, սկսվել է տեղի ժամանակով 11:00-ին և կտևի մինչև 15:00-ն:
Alitalia-ի ղեկավար Կրամեր Բոլը նամակ է հրապարակել, որտեղ ներողություն է խնդրել ուղևորներից հերթական գործադուլի պատճառով առաջացած անհարմարությունների համար՝ ընդգծելով, որ արհմիությունները որոշել են անցկացնել բողոքի այդ ակցիան այն պատճառով, որ ընկերությունը վերացրել է աշխատակիցների համար գործող «արտոննություններից» մեկը:
Alitalia-ի անձնակազմից բացի, չորս ժամով գործադուլ է անցկացնում նաև Meridiana ավիաընկերությունը: