Բինալի Յըլդըրըմը՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանների մասին
ՄիջազգայինԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կառավարության նիստում հայտարարել է, թե որ դեպքում կկարգավորվեն Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները:
«Դրա համար նախևառաջ պետք է վերջ տրվի այդ երկրի բռնապետական ռեժիմին: Կես միլիոնից ավելի մարդկանց սպանած ռեժիմի հետ ինչի՞ շուրջ կարելի է խոսել: Սիրիայում առկա ներկայիս վիճակը չի կարող շարունակվել: Բանակցությունները շարունակվում են մնայուն խաղաղության հասնելու համար: Անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայում արյունահեղությունը:
Մենք հարևան ենք, և, բնականաբար, պետք է կարգավորել հարաբերությունները: Մենք ցանկանում ենք խաղաղ հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի, Իսրայելի, Եգիպտոսի, Սիրիայի, բոլորի հետ»,- ասել է Թուրքիայի վարչապետը: