Բինալի Յըլդըրըմը՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանների մասին
Международные новостиԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կառավարության նիստում հայտարարել է, թե որ դեպքում կկարգավորվեն Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները:
«Դրա համար նախևառաջ պետք է վերջ տրվի այդ երկրի բռնապետական ռեժիմին: Կես միլիոնից ավելի մարդկանց սպանած ռեժիմի հետ ինչի՞ շուրջ կարելի է խոսել: Սիրիայում առկա ներկայիս վիճակը չի կարող շարունակվել: Բանակցությունները շարունակվում են մնայուն խաղաղության հասնելու համար: Անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայում արյունահեղությունը:
Մենք հարևան ենք, և, բնականաբար, պետք է կարգավորել հարաբերությունները: Մենք ցանկանում ենք խաղաղ հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի, Իսրայելի, Եգիպտոսի, Սիրիայի, բոլորի հետ»,- ասել է Թուրքիայի վարչապետը: