Կրեմլում հաստատել են արձակուրդից հետո Աստախովի պաշտոնաթողությունը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում կբավարարեն ՌԴ նախագահին կից երեխայի իրավունքների հարցերով լիազորված Պավել Աստախովի հրաժարականի խնդրանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համարվում է, որ արձակուրդից վերադառնալուց հետո կբավարարվի հրաժարականի նրա պահանջը», — հայտնել է Պեսկովը:
Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս չկան թեկնածություններ, որոնք հաստատվեին նրա պաշտոնում:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ առայժմ չգիտե, թե արդյոք պետության ղեկավարը ստորագրել է Աստախովի հրաժարականի հրամանագիրը:
Սակայն ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Աստախովը հուլիսի 11-ին արձակուրդից հետո աշխատանքի է դուրս եկել: