Կրեմլում հաստատել են արձակուրդից հետո Աստախովի պաշտոնաթողությունը
International newsՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում կբավարարեն ՌԴ նախագահին կից երեխայի իրավունքների հարցերով լիազորված Պավել Աստախովի հրաժարականի խնդրանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համարվում է, որ արձակուրդից վերադառնալուց հետո կբավարարվի հրաժարականի նրա պահանջը», — հայտնել է Պեսկովը:
Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս չկան թեկնածություններ, որոնք հաստատվեին նրա պաշտոնում:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ առայժմ չգիտե, թե արդյոք պետության ղեկավարը ստորագրել է Աստախովի հրաժարականի հրամանագիրը:
Սակայն ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Աստախովը հուլիսի 11-ին արձակուրդից հետո աշխատանքի է դուրս եկել: