Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ: Դրանում անդրադարձել է կատարվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հայտարարությանը, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին:

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը, խախտելով խմբի գործունեությունը կանոնակարգող ՀՀ ԱՆ 18.22.2005թ. թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված կարգը և հենվելով բացառապես հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու միջոցով խմբի հեղինակությունը բարձրացնելու դատապարտելի գործելաոճով, առանց արդարադատության նախարարության պաշտոնական դիրքորոշման, համացանցում տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, համաձայն որի` ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին:

Ըստ հրապարակման` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել հիմնարկում պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ, արգելել է մուտք գործել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և անցկացնել դիտարկումներ, թույլ չի տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում, առանց աշխատակիցների ներկայության, դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ, հրաժարվել են կազմակերպել ՔՀԿ-ում պահվող որևէ անձի, այդ թվում` մարմնական վնասվածք ունեցողի հետ առանձնազրույցները խցից դուրս:

Համացանցում տարածվածն ապատեղեկատվություն է:

Մասնավորապես, ՔԿՀ-ում պահվող անձանց ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրով դիտորդական խմբի որևէ անդամ ՔԿՀ-ի վարչակազմին չի դիմել:

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերության 7-րդ կետի պահանջներով, չի խոչընդոտել հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի քրեակատարողական հիմնարկ անարգել մուտք գործելու, ինչպես նաև խցերում դիտարկում կատարելու իրավունքի իրացմանը, ինչը չի բավարարել վերջիններիս, քանի որ խմբի անդամները պահանջել են այցելություններն իրականացնել առանց վարչակազմի աշխատակիցների ուղեկցության և մեկուսի տեսակցել կալանավորված անձանց ու դատապարտյալներին:

Քրեակատարողական օրենսդրության համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդիրը դիտորդական խմբին վերապահել է բացառապես ՔԿՀ անարգել մուտք գործելու (ելքի) իրավունք, և այն վերաբերելի չէ տեսակցություններ տրամադրելու իրավունքին, քանի որ հիշյալ ինստիտուտը օրենսդրությամբ ենթարկվել է առանձին կանոնակարգման:

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 144-րդ հոդվածի պահանջների` «Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ը ընկած ժամանակահատվածում» (դիտորդական խումբը ՔԿ հիմնարկ է այցելել 2016թ. հուլիսի 23-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը), ուստի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին մեկուսի տեսակցելու պահանջը մերժելն իրավաչափ է և բխում է օրենսդրության պահանջներից:

Քրեակատարողական օրենսդրության համաձայն` (Քր.կատ.օր-ի 92, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի XVI գլուխ, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրություն) կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցելու իրավասությունը վերապահված է 5 սուբյեկտի՝ պաշտպանի ինստիտուտին, մերձավոր հարազատներին, զանգվածային լրատվության միջոցներին, մարդու իրավունքների պաշտպանին և այլ անձանց:

Ակնհայտ է, որ պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ իրավունք ունի տեսակցել որպես «այլ անձ», ուստի և տեսակցության իրավունքի իրացումն իր հերթին ենթակա է կանոնակարգման «այլ անձանց» վերաբերելի օրենսդրական պահանջներով:

Ինչ վերաբերում է մարմնական վնասվածք ունեցող անձի հետ տեսակցելն արգելելու դիտարկմանը, ապա այն նույնպես մտացածին է, քանի որ ըստ մարմնական զննությունների արձանագրման մատյանի` «Երևան-Կենտոն» ՔԿՀ-ում մարմնական վնասվածքներով ընդունված կամ պահվող անձ չկա, ինչն ի դեպ արձանագրվել է նաև դիտորդների կողմից հիշյալ մատյանի զննությամբ»,- մասնավորապես նշված է պարզաբանման մեջ:

Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին