Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ: Դրանում անդրադարձել է կատարվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հայտարարությանը, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին:

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը, խախտելով խմբի գործունեությունը կանոնակարգող ՀՀ ԱՆ 18.22.2005թ. թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված կարգը և հենվելով բացառապես հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու միջոցով խմբի հեղինակությունը բարձրացնելու դատապարտելի գործելաոճով, առանց արդարադատության նախարարության պաշտոնական դիրքորոշման, համացանցում տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, համաձայն որի` ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին:

Ըստ հրապարակման` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել հիմնարկում պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ, արգելել է մուտք գործել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և անցկացնել դիտարկումներ, թույլ չի տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում, առանց աշխատակիցների ներկայության, դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ, հրաժարվել են կազմակերպել ՔՀԿ-ում պահվող որևէ անձի, այդ թվում` մարմնական վնասվածք ունեցողի հետ առանձնազրույցները խցից դուրս:

Համացանցում տարածվածն ապատեղեկատվություն է:

Մասնավորապես, ՔԿՀ-ում պահվող անձանց ընդհանուր թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրով դիտորդական խմբի որևէ անդամ ՔԿՀ-ի վարչակազմին չի դիմել:

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերության 7-րդ կետի պահանջներով, չի խոչընդոտել հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի քրեակատարողական հիմնարկ անարգել մուտք գործելու, ինչպես նաև խցերում դիտարկում կատարելու իրավունքի իրացմանը, ինչը չի բավարարել վերջիններիս, քանի որ խմբի անդամները պահանջել են այցելություններն իրականացնել առանց վարչակազմի աշխատակիցների ուղեկցության և մեկուսի տեսակցել կալանավորված անձանց ու դատապարտյալներին:

Քրեակատարողական օրենսդրության համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդիրը դիտորդական խմբին վերապահել է բացառապես ՔԿՀ անարգել մուտք գործելու (ելքի) իրավունք, և այն վերաբերելի չէ տեսակցություններ տրամադրելու իրավունքին, քանի որ հիշյալ ինստիտուտը օրենսդրությամբ ենթարկվել է առանձին կանոնակարգման:

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 144-րդ հոդվածի պահանջների` «Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ը ընկած ժամանակահատվածում» (դիտորդական խումբը ՔԿ հիմնարկ է այցելել 2016թ. հուլիսի 23-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը), ուստի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին մեկուսի տեսակցելու պահանջը մերժելն իրավաչափ է և բխում է օրենսդրության պահանջներից:

Քրեակատարողական օրենսդրության համաձայն` (Քր.կատ.օր-ի 92, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի XVI գլուխ, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրություն) կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցելու իրավասությունը վերապահված է 5 սուբյեկտի՝ պաշտպանի ինստիտուտին, մերձավոր հարազատներին, զանգվածային լրատվության միջոցներին, մարդու իրավունքների պաշտպանին և այլ անձանց:

Ակնհայտ է, որ պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ իրավունք ունի տեսակցել որպես «այլ անձ», ուստի և տեսակցության իրավունքի իրացումն իր հերթին ենթակա է կանոնակարգման «այլ անձանց» վերաբերելի օրենսդրական պահանջներով:

Ինչ վերաբերում է մարմնական վնասվածք ունեցող անձի հետ տեսակցելն արգելելու դիտարկմանը, ապա այն նույնպես մտացածին է, քանի որ ըստ մարմնական զննությունների արձանագրման մատյանի` «Երևան-Կենտոն» ՔԿՀ-ում մարմնական վնասվածքներով ընդունված կամ պահվող անձ չկա, ինչն ի դեպ արձանագրվել է նաև դիտորդների կողմից հիշյալ մատյանի զննությամբ»,- մասնավորապես նշված է պարզաբանման մեջ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi