Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Թրամպն ու Պուտինն ընդդեմ Օբամա-Քլինթոն զույգի

Միջազգային

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու վերաբերյալ հայտարարություններով: Պատահական չէ, որ Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային հասցեները կոտրելու մեջ Ռուսաստանի նկատմամբ հնչեցրած մեղադրանքներից հետո լուրեր տարածվեցին, որ այդ քայլով ՌԴ-ն ցանկացել է սատարել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպին: Այս տարբերակն անգամ հավանական է համարել նախագահ Բարաք Օբաման NBC News-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ռուսաստանի համակրանքը հանրապետական թեկնածուի նկատմամբ ավելի քան ակնհայտ է: ՌԴ նախագահը Թրամպի մասին ասել է, որ նա «տաղանդավոր մարդ է և նախագահական մրցապայքարում բացարձակ առաջատար»: Իր հերթին Թրամպը Պուտինին անվանել է «ուժեղ ղեկավար», ում հետ ինքը կարող է «շատ լավ հարաբերություններ ունենալ»:

ՌԴ նախագահը և երկրի լրատվամիջոցները դրական լույսի ներքո են ներկայացնում Դոնալդ Թրամպին, քանզի վերջինիս արած հայտարարությունների մեծ մասը իրենց շահերին համապատասխան է:

Պուտինը համոզված է, որ Դոնալդ Թրամպն ավելի թեթև հակառակորդ կլինի, քան թե Հիլարի Քլինթոնը: Թրամպի այն հայտարարությունը, որ ինքը չի պատրաստվում մեծ աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, բխում է ՌԴ-ի շահերից: Թրամպը նաև հայտնել է, որ չի պատրաստվում օգնություն ցուցաբերել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում, ինչպես նաև քարոզում է չխանգարել Ռուսաստանին Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքար մղել՝ անկախ Բաշար ալ-Ասադի ռեժիմին օժանդակելու փաստից:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ մի առիթով հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը իսկական «նվեր» կլինի Պուտինի համար: Դոնալդ Թրամպի վերջին հայտարարությունը ավելի քան ռուսամետ է. ընտրվելու դեպքում նա խոստացել է վերանայել Ղրիմի բռնակցումը ճանաչելու և Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները չեղարկելու հարցը։ Սա իսկապես ապացուցում է Մադլեն Օլբրայթի խոսքերի ճշմարտացիությունը:

Վերջապես, Թրամպը բավականին մեծ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հարուստ ռուս օլիգարխները մեծ ներդրումներ են կատարում Թրամպի ձեռնարկություններում: Հանրապետական թեկնածուի ընտրարշավի ղեկավար Փոլ Մանաֆորտը նախկինում եղել է Ուկրաինայի ռուսամետ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդականը, իսկ արտաքին հարաբերությունների հարցերով Թրամպի խորհրդական Քարթեր Փեյջը ֆինանսական կապեր ունի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:

Վլադիմիր Պուտինի՝ Թրամպին նախապատվություն տալը, պայմանավորված է նաև Դեմոկրատական կուսակցությունից վերջինիս հակառակորդ Հիլարի Քլինթոնի նկատմամբ ունեցած բացահայտ հակակրանքով, ով դեռևս պետքարտուղար եղած տարիներին հանդես է եկել Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած բազմաթիվ քննադատություններով: Պուտինին հատկապես զայրացրեց 2011թ. ՌԴ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քլինթոնի արած հայտարարությունը՝ Պուտինի կողմնակիցներին խարդախությունների և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ մեղադրելու վերաբերյալ: Երբ 2014թ. Պուտինը բռնակցեց Ղրիմը Ռուսաստանին, Քլինթոնը դա համեմատեց «30- ականներին Հիտլերի կատարած գործողությունների հետ»:

ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, համեմատություն անցկացնելով երկու կուսակցությունների նախագահական թեկնածուների մի առիթով անգամ ասել է, որ «Հիլարի Քլինթոնի նպատակը ԱՄՆ-ի դաշնակիցներին հզորացնելն է ի դեմս Ռուսաստանի, իսկ Թրամպինը՝ հակահարված տալ իրական սպառնալիքներին: Ագրեսիվ տափակաբանությունն ընդդեմ առողջ դատողության»:

Անի Գասպարյան

Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»