Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թրամպն ու Պուտինն ընդդեմ Օբամա-Քլինթոն զույգի

International news

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու վերաբերյալ հայտարարություններով: Պատահական չէ, որ Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային հասցեները կոտրելու մեջ Ռուսաստանի նկատմամբ հնչեցրած մեղադրանքներից հետո լուրեր տարածվեցին, որ այդ քայլով ՌԴ-ն ցանկացել է սատարել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպին: Այս տարբերակն անգամ հավանական է համարել նախագահ Բարաք Օբաման NBC News-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ռուսաստանի համակրանքը հանրապետական թեկնածուի նկատմամբ ավելի քան ակնհայտ է: ՌԴ նախագահը Թրամպի մասին ասել է, որ նա «տաղանդավոր մարդ է և նախագահական մրցապայքարում բացարձակ առաջատար»: Իր հերթին Թրամպը Պուտինին անվանել է «ուժեղ ղեկավար», ում հետ ինքը կարող է «շատ լավ հարաբերություններ ունենալ»:

ՌԴ նախագահը և երկրի լրատվամիջոցները դրական լույսի ներքո են ներկայացնում Դոնալդ Թրամպին, քանզի վերջինիս արած հայտարարությունների մեծ մասը իրենց շահերին համապատասխան է:

Պուտինը համոզված է, որ Դոնալդ Թրամպն ավելի թեթև հակառակորդ կլինի, քան թե Հիլարի Քլինթոնը: Թրամպի այն հայտարարությունը, որ ինքը չի պատրաստվում մեծ աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, բխում է ՌԴ-ի շահերից: Թրամպը նաև հայտնել է, որ չի պատրաստվում օգնություն ցուցաբերել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում, ինչպես նաև քարոզում է չխանգարել Ռուսաստանին Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքար մղել՝ անկախ Բաշար ալ-Ասադի ռեժիմին օժանդակելու փաստից:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ մի առիթով հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը իսկական «նվեր» կլինի Պուտինի համար: Դոնալդ Թրամպի վերջին հայտարարությունը ավելի քան ռուսամետ է. ընտրվելու դեպքում նա խոստացել է վերանայել Ղրիմի բռնակցումը ճանաչելու և Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները չեղարկելու հարցը։ Սա իսկապես ապացուցում է Մադլեն Օլբրայթի խոսքերի ճշմարտացիությունը:

Վերջապես, Թրամպը բավականին մեծ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հարուստ ռուս օլիգարխները մեծ ներդրումներ են կատարում Թրամպի ձեռնարկություններում: Հանրապետական թեկնածուի ընտրարշավի ղեկավար Փոլ Մանաֆորտը նախկինում եղել է Ուկրաինայի ռուսամետ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդականը, իսկ արտաքին հարաբերությունների հարցերով Թրամպի խորհրդական Քարթեր Փեյջը ֆինանսական կապեր ունի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:

Վլադիմիր Պուտինի՝ Թրամպին նախապատվություն տալը, պայմանավորված է նաև Դեմոկրատական կուսակցությունից վերջինիս հակառակորդ Հիլարի Քլինթոնի նկատմամբ ունեցած բացահայտ հակակրանքով, ով դեռևս պետքարտուղար եղած տարիներին հանդես է եկել Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած բազմաթիվ քննադատություններով: Պուտինին հատկապես զայրացրեց 2011թ. ՌԴ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քլինթոնի արած հայտարարությունը՝ Պուտինի կողմնակիցներին խարդախությունների և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ մեղադրելու վերաբերյալ: Երբ 2014թ. Պուտինը բռնակցեց Ղրիմը Ռուսաստանին, Քլինթոնը դա համեմատեց «30- ականներին Հիտլերի կատարած գործողությունների հետ»:

ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, համեմատություն անցկացնելով երկու կուսակցությունների նախագահական թեկնածուների մի առիթով անգամ ասել է, որ «Հիլարի Քլինթոնի նպատակը ԱՄՆ-ի դաշնակիցներին հզորացնելն է ի դեմս Ռուսաստանի, իսկ Թրամպինը՝ հակահարված տալ իրական սպառնալիքներին: Ագրեսիվ տափակաբանությունն ընդդեմ առողջ դատողության»:

Անի Գասպարյան

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers