Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն քրդերի հարցում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան
ՄիջազգայինՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քրդական հարցը քննարկվել է օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:
«Մենք այդ հարցը քննարկել ենք օգոստոսի 9-ի հանդիպման ժամանակ և կքննարկենք ապագայում: Կարող ենք ասել, որ այդ հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները տարբեր են»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ թուրքական կողմը մտավախություններ ունի քրդական հարցի վերաբերյալ, և Անկարան տեսնում է, թե ինչպես են իրականություն դառնում այդ մտավախությունները. «Սակայն չեմ կարծում, թե մեր դիրքորոշումները պետք է ընկալել որպես լիովին հակադիր»: