Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն քրդերի հարցում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան
Международные новостиՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քրդական հարցը քննարկվել է օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:
«Մենք այդ հարցը քննարկել ենք օգոստոսի 9-ի հանդիպման ժամանակ և կքննարկենք ապագայում: Կարող ենք ասել, որ այդ հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները տարբեր են»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ թուրքական կողմը մտավախություններ ունի քրդական հարցի վերաբերյալ, և Անկարան տեսնում է, թե ինչպես են իրականություն դառնում այդ մտավախությունները. «Սակայն չեմ կարծում, թե մեր դիրքորոշումները պետք է ընկալել որպես լիովին հակադիր»: