Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն անձամբ է հետաքրքրվում Ադրբեջանի գերությունից վերադարձած բնակչի խնդիրներով: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը: Հարցին, թե հանդիպե՞լ է գերությունից վերադարձած Սարգիս Անանյանի հետ` Վանուշ Ամիրաղյանը պատասխանեց. «Ես անձամբ չեմ հանդիպել: Սարգիս Անանյանը բնակվում է քրոջ տանը: Նրա քրոջ, քրոջ տղայի հետ հանդիպել եմ, մի քանի անգամ կանչել եմ քաղաքապետարան: Գիտեմ, որ ֆինանսական ու առողջական խնդիրներ ունի Սարգիս Անանյանը: Մեր հնարավորության սահմաններից ելնելով ֆինանսապես աջակցելու ենք, որ մարդն իր առողջական ու ֆինանսական խնդիրները կարգավորի»: