Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»


Բունդեսթագի թուրք պատգամավորն Էրդողանին բռնապետ է համարում, նրա արտաքին քաղաքականությունը` ձախողված

Միջազգային

Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք անդամ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը այն պատգամավորներից էր, ով հունիսի 2-ին կողմ էր քվեարկել «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Բունդեսթագում տեղի ունեցած իրադարձություններն այնքան էին վրդովեցրել Թուրքիայի նախա գահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա նույնիսկ հանդես էր եկել թուրք պատգամավորների նկատմամբ բազում մեղադրանքներ եւ սպառնալիքներ պարունակող կոչերով՝ ընդհուպ մինչեւ անվանելով նրանց արյունը կեղտոտ: Սեւիմ Դաղդելենը դեռեւս հունիսին՝ սպառնալիքներ ստանալուց հետո, կոչ էր արել արգելել Էրդողանի մուտքը Գերմանիայի տարածք: Իսկ բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման փորձից հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայում բռնության և զանգվածային ձերբակալությունների, հետապնդումների քաղաքականություն վարող Էրդողանի դեմ:

Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր Սեւիմ Դաղդելենի հետ:

-Տիկի՛ն Դաղդելեն, շատ տեսակետներ են հնչել Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունների պատճառների վերաբերյալ, կցանկանայի Ձեր կարծիքը եւս իմանալ: Ի՞նչը հանգեցրեց նման ծայրահեղ լարված իրավիճակի ստեղծմանը:

- Էրդողանը եւ իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վարում էին ավտորիտար քաղաքականություն դեռ նախքան հուլիսյան ձախողված հեղաշրջումը: Այս քաղաքականությանը, փաստորեն, սատար կանգնեց բնակչության ուղիղ կեսը: Կարծում եմ՝ վերջին զարգացումները ավելի ու ավելի կխորացնեն թուրք հասարակության պառակտումը: Այժմ դեռեւս պարզ չէ, թե իրականում ինչը խթան հանդիսացավ նման իրավիճակի ստեղծման համար, սակայն թվում է, որ պառակտում տեղի ունեցավ ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ էլիտաների: Նայե՛ք ռազմական, պետական սեկտորներին, ԶԼՄ-ներին կամ բարձագույն կրթական համակարգին: Եթե, ինչպես Էրդողանն է անընդմեջ կրկնում, գյուլենական շարժումն է պատասխանատու այս հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, ապա մենք ականատեսն ենք լինում պայքարի նախկին դաշնակիցների միջեւ: Իշխող կուսակցությունը եւ Գյուլենը հավատարիմ են եղել Թուրքիայի ապագայի հարցում եւ՛ ծայրահեղ պահպանողական, եւ՛ իսլամական հայացքներին: Ճակատագրի հեգնանքով, այսօր իշխող կուսակցությունը կողմ է նեոլիբերալ տնտեսությանը, մինչդեռ Էրդողանը եւ իր ընտանիքն արժանանում են կոռուպցիոն գործերով մի շարք մեղադրանքների:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Թուրքիայի ապագան Էրդողանի՝ նման բռնապետական քաղաքականության շարունակականության դեպքում:

-Քանզի Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հալածել ընդդիմադիրներին նման դաժան եւ արտաիրավական ճանապարհով, նա թերեւս կներքաշվի լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի մեջ:

- Տիկի՛ն Դաղդելեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո Դուք հայտարարել էիք, որ ծագումով թուրք մի քանի պատգամավորների հետ միասին անընդմեջ սպառնալիքներ եք ստանում, որից հետո հնչեցրիք Էրդողանի մուտքը Գերմանիա արգելելու կոչ: Վերջերս էլ հանդես եկաք Էրդողանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով: Ի՞նչն է այս անգամ նման կոչ անելու հիմնական պատճառը:

- Ցուցաբերել ձեռքերը մի կողմ քաշած մոտեցում Էրդողանի ռեժիմի դեպքում կնշանակի խրախուսել նոր բռնապետին: Անձնական պատժամիջոցները նրա դեմ հնարավոր է ունենան սթափեցնող ազդեցություն եւ՛ իր, եւ՛ կողմնակիցների համար, եւ թույլ տան Թուրքիայի արդեն տառապող ժողովրդին խուսափել դժվարություններից:

-Իսկ հետագայում ի՞նչ գործնական քայլեր եք ձեռնարկելու Ձեր պահանջի իրականացման համար:

-Որպես Ձախերի կուսակցության ներկայացուցիչներ՝ ես եւ իմ կոլեգաները շարունակելու ենք կոչ անել կիրառել պատժամիջոցները Թուրքիայի առաջնորդի դեմ: Միաժամանակ մենք աջակցելու ենք հետապնդումների ենթարկված լրագրողներ Ջան Դունդարին, Էրդեմ Գյուլին եւ մյուս բանտարկված դեմոկրատներին: Մենք կփորձենք լույս սփռել Թուրքիայի որոշ խմբերի վրա, ովքեր ձայնի կարիք ունեն դրսից, ինչպես օրինակ քրդերը:

- Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, ինչո՞վ էր պայմանավորված հենց Ձեր` կողմ քվեարկելը:

-Կողմ եմ քվեարկել բանաձեւին, քանի որ մենք ականատեսն էինք Գերմանիայի Բունդեսթագի իսկապես մի պատմական որոշման: Դա առաջին անգամն էր, որ Գերմանիայի խորհրդարանականների բացարձակ մեծամասնությունը ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության փաստը: Սա նաեւ Ձախերի կուսակցության հաջողությունն էր, քանի որ մեր կուսակցությունը միշտ էլ դեմ է եղել պաշտոնական Թուրքիայի սխալ դիրքորոշման քննարկմանը: Այս բանաձեւի ընդունումը նշանակում էր արդարության եւ լուսավորության սկզբունքների հաղթանակ` ավելի քան 100 տարի Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի ներգրավվածության ժխտման հանդեպ: Էրդողանը մշտապես եղել է Թուրքիայում ցեղասպանության ժխտման խոսափողը: Նրա դիրքորոշումը պահպանված է թուրք հասարակության որոշակի հատվածի կողմից մինչ այսօր, եւ այդ իսկ պատճառով պատմական փաստերի հստակեցումը շատ կարեւոր էր: Փաստերի անկեղծ ճանաչումն է հաշտեցման եւ ընդհանուր ապագայի միակ ճանապարհը:

- Իսկ ի՞նչ կասեք Բունդեսթագի այս քայլից հետո թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման մասին:

-Կարող եմ ասել, որ բանաձեւի ընդունումը նշանակում էր եւս մի քայլ Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վատթարացման ճանապարհին:

-Տիկի՛ն Դաղդելեն, արդյոք Էրդողանի արձագանքը կանխատեսելի էր այն համատեքստում, որ նա բավականին հեռու գնաց՝ ընդհուպ մինչեւ մեղադրանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով Բունդեսթագի թուրք պատգամավորների նկատմամբ:

-Եթե նայենք այն կոշտ հայացքներին, որոնք առկա են Թուրքիայի իսլամիստական սպեկտրում, ապա նման արձագանքը միանշանակ սպասելի էր: Եթե ցեղասպանութան ժխտումը արդիական է եղել Գերմանիայում վերջին մեկ դարի ընթացքում, ապա Թուրքիայի դեպքում այն առավել քան արդի է:

-Եվ կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս կորակեիք 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից Սիրիա-Թուրքիա սահմանին ռուսական ռմբակոծիչի խոցումից եւ բավականին երկարատեւ լարված իրավիճակից հետո կայացած Պուտին-Էրդողան առաջին հանդիպումը:

-Էրդողանի բռնի արտաքին քաղաքականությունը ձախողվել է: Նրա ղեկավարության օրոք Թուրքիան ամբողջ տարածաշրջանում դարձել է նվազ ապահով, իսկ հարաբերությունները հարեւանների հետ՝ ավելի լարված: Դու չես կարող հովանավորել ահաբեկչական խմբավորումների ողջ սահմանով մեկ եւ ապրել խաղաղության մեջ քո տանը: Էրդողանը կասկածում է ՆԱՏՕ-ին հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածություն ունենալու մեջ: Ահա թե ինչու Էրդողանը ստիպված էր ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը պարզապես կարող էր սպասել եւ հետեւել, մինչդեռ ռուս զբոսաշրջիկների՝ թուրքակա զբոսաշրջային վայրերից հեռու մնալը կարծես սթափեցնող ազդեցություն ունեցավ թուրք բռնակալի վրա: Ես շատ եմ կասկածում, որ Էրդողանը երկարաժամկետ հեռանկարում կփոխի վերաբերմունքը Սիրիայի կամ Իրաքի հանդեպ, քանի դեռ թուրքական սահմանը բաց է «Իսլամական պետության»-ը տրամադրվող նոր զենքերի համար: Այն, ինչ անում է Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, կարծես փորձ է շահելու որոշակի ժամանակ:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը

Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»