Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բունդեսթագի թուրք պատգամավորն Էրդողանին բռնապետ է համարում, նրա արտաքին քաղաքականությունը` ձախողված

International news

Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք անդամ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը այն պատգամավորներից էր, ով հունիսի 2-ին կողմ էր քվեարկել «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Բունդեսթագում տեղի ունեցած իրադարձություններն այնքան էին վրդովեցրել Թուրքիայի նախա գահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա նույնիսկ հանդես էր եկել թուրք պատգամավորների նկատմամբ բազում մեղադրանքներ եւ սպառնալիքներ պարունակող կոչերով՝ ընդհուպ մինչեւ անվանելով նրանց արյունը կեղտոտ: Սեւիմ Դաղդելենը դեռեւս հունիսին՝ սպառնալիքներ ստանալուց հետո, կոչ էր արել արգելել Էրդողանի մուտքը Գերմանիայի տարածք: Իսկ բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման փորձից հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայում բռնության և զանգվածային ձերբակալությունների, հետապնդումների քաղաքականություն վարող Էրդողանի դեմ:

Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր Սեւիմ Դաղդելենի հետ:

-Տիկի՛ն Դաղդելեն, շատ տեսակետներ են հնչել Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունների պատճառների վերաբերյալ, կցանկանայի Ձեր կարծիքը եւս իմանալ: Ի՞նչը հանգեցրեց նման ծայրահեղ լարված իրավիճակի ստեղծմանը:

- Էրդողանը եւ իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վարում էին ավտորիտար քաղաքականություն դեռ նախքան հուլիսյան ձախողված հեղաշրջումը: Այս քաղաքականությանը, փաստորեն, սատար կանգնեց բնակչության ուղիղ կեսը: Կարծում եմ՝ վերջին զարգացումները ավելի ու ավելի կխորացնեն թուրք հասարակության պառակտումը: Այժմ դեռեւս պարզ չէ, թե իրականում ինչը խթան հանդիսացավ նման իրավիճակի ստեղծման համար, սակայն թվում է, որ պառակտում տեղի ունեցավ ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ էլիտաների: Նայե՛ք ռազմական, պետական սեկտորներին, ԶԼՄ-ներին կամ բարձագույն կրթական համակարգին: Եթե, ինչպես Էրդողանն է անընդմեջ կրկնում, գյուլենական շարժումն է պատասխանատու այս հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, ապա մենք ականատեսն ենք լինում պայքարի նախկին դաշնակիցների միջեւ: Իշխող կուսակցությունը եւ Գյուլենը հավատարիմ են եղել Թուրքիայի ապագայի հարցում եւ՛ ծայրահեղ պահպանողական, եւ՛ իսլամական հայացքներին: Ճակատագրի հեգնանքով, այսօր իշխող կուսակցությունը կողմ է նեոլիբերալ տնտեսությանը, մինչդեռ Էրդողանը եւ իր ընտանիքն արժանանում են կոռուպցիոն գործերով մի շարք մեղադրանքների:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Թուրքիայի ապագան Էրդողանի՝ նման բռնապետական քաղաքականության շարունակականության դեպքում:

-Քանզի Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հալածել ընդդիմադիրներին նման դաժան եւ արտաիրավական ճանապարհով, նա թերեւս կներքաշվի լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի մեջ:

- Տիկի՛ն Դաղդելեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո Դուք հայտարարել էիք, որ ծագումով թուրք մի քանի պատգամավորների հետ միասին անընդմեջ սպառնալիքներ եք ստանում, որից հետո հնչեցրիք Էրդողանի մուտքը Գերմանիա արգելելու կոչ: Վերջերս էլ հանդես եկաք Էրդողանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով: Ի՞նչն է այս անգամ նման կոչ անելու հիմնական պատճառը:

- Ցուցաբերել ձեռքերը մի կողմ քաշած մոտեցում Էրդողանի ռեժիմի դեպքում կնշանակի խրախուսել նոր բռնապետին: Անձնական պատժամիջոցները նրա դեմ հնարավոր է ունենան սթափեցնող ազդեցություն եւ՛ իր, եւ՛ կողմնակիցների համար, եւ թույլ տան Թուրքիայի արդեն տառապող ժողովրդին խուսափել դժվարություններից:

-Իսկ հետագայում ի՞նչ գործնական քայլեր եք ձեռնարկելու Ձեր պահանջի իրականացման համար:

-Որպես Ձախերի կուսակցության ներկայացուցիչներ՝ ես եւ իմ կոլեգաները շարունակելու ենք կոչ անել կիրառել պատժամիջոցները Թուրքիայի առաջնորդի դեմ: Միաժամանակ մենք աջակցելու ենք հետապնդումների ենթարկված լրագրողներ Ջան Դունդարին, Էրդեմ Գյուլին եւ մյուս բանտարկված դեմոկրատներին: Մենք կփորձենք լույս սփռել Թուրքիայի որոշ խմբերի վրա, ովքեր ձայնի կարիք ունեն դրսից, ինչպես օրինակ քրդերը:

- Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, ինչո՞վ էր պայմանավորված հենց Ձեր` կողմ քվեարկելը:

-Կողմ եմ քվեարկել բանաձեւին, քանի որ մենք ականատեսն էինք Գերմանիայի Բունդեսթագի իսկապես մի պատմական որոշման: Դա առաջին անգամն էր, որ Գերմանիայի խորհրդարանականների բացարձակ մեծամասնությունը ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության փաստը: Սա նաեւ Ձախերի կուսակցության հաջողությունն էր, քանի որ մեր կուսակցությունը միշտ էլ դեմ է եղել պաշտոնական Թուրքիայի սխալ դիրքորոշման քննարկմանը: Այս բանաձեւի ընդունումը նշանակում էր արդարության եւ լուսավորության սկզբունքների հաղթանակ` ավելի քան 100 տարի Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի ներգրավվածության ժխտման հանդեպ: Էրդողանը մշտապես եղել է Թուրքիայում ցեղասպանության ժխտման խոսափողը: Նրա դիրքորոշումը պահպանված է թուրք հասարակության որոշակի հատվածի կողմից մինչ այսօր, եւ այդ իսկ պատճառով պատմական փաստերի հստակեցումը շատ կարեւոր էր: Փաստերի անկեղծ ճանաչումն է հաշտեցման եւ ընդհանուր ապագայի միակ ճանապարհը:

- Իսկ ի՞նչ կասեք Բունդեսթագի այս քայլից հետո թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման մասին:

-Կարող եմ ասել, որ բանաձեւի ընդունումը նշանակում էր եւս մի քայլ Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վատթարացման ճանապարհին:

-Տիկի՛ն Դաղդելեն, արդյոք Էրդողանի արձագանքը կանխատեսելի էր այն համատեքստում, որ նա բավականին հեռու գնաց՝ ընդհուպ մինչեւ մեղադրանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով Բունդեսթագի թուրք պատգամավորների նկատմամբ:

-Եթե նայենք այն կոշտ հայացքներին, որոնք առկա են Թուրքիայի իսլամիստական սպեկտրում, ապա նման արձագանքը միանշանակ սպասելի էր: Եթե ցեղասպանութան ժխտումը արդիական է եղել Գերմանիայում վերջին մեկ դարի ընթացքում, ապա Թուրքիայի դեպքում այն առավել քան արդի է:

-Եվ կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս կորակեիք 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից Սիրիա-Թուրքիա սահմանին ռուսական ռմբակոծիչի խոցումից եւ բավականին երկարատեւ լարված իրավիճակից հետո կայացած Պուտին-Էրդողան առաջին հանդիպումը:

-Էրդողանի բռնի արտաքին քաղաքականությունը ձախողվել է: Նրա ղեկավարության օրոք Թուրքիան ամբողջ տարածաշրջանում դարձել է նվազ ապահով, իսկ հարաբերությունները հարեւանների հետ՝ ավելի լարված: Դու չես կարող հովանավորել ահաբեկչական խմբավորումների ողջ սահմանով մեկ եւ ապրել խաղաղության մեջ քո տանը: Էրդողանը կասկածում է ՆԱՏՕ-ին հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածություն ունենալու մեջ: Ահա թե ինչու Էրդողանը ստիպված էր ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը պարզապես կարող էր սպասել եւ հետեւել, մինչդեռ ռուս զբոսաշրջիկների՝ թուրքակա զբոսաշրջային վայրերից հեռու մնալը կարծես սթափեցնող ազդեցություն ունեցավ թուրք բռնակալի վրա: Ես շատ եմ կասկածում, որ Էրդողանը երկարաժամկետ հեռանկարում կփոխի վերաբերմունքը Սիրիայի կամ Իրաքի հանդեպ, քանի դեռ թուրքական սահմանը բաց է «Իսլամական պետության»-ը տրամադրվող նոր զենքերի համար: Այն, ինչ անում է Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, կարծես փորձ է շահելու որոշակի ժամանակ:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers