Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


«Ռեստարտ 2020»-ում անսպասելի զարգացումներ են սպասվում. Ռուբեն Արամյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը «ATV» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիան, որը մեծ ռեյթինգ ունեցավ։ Առաջին սերիայից հետո, սակայն, մի շարք հարցեր առաջացան, նախ՝ բուռն քննարկվեց, որ սա կրկնօրինակում է, երկրորդ՝ հեռուստադիտողների մոտ հարց է առաջացել՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս և այլ հարցերի մասին BlogNews-ը խոսել է նախագծի մտահղացման հեղինակ, «ATV» հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հետ։

- Ռուբեն, «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիայի վարկանիշը գերազանցեց երկուշաբթի օրը Երևանում ցուցադրված բոլոր նախագծերի վարկանիշը: Ձեզ համար կանխատեսելի՞ էր այս արդյունքը։

- Մենք ամառվանից սկսել էինք այս նախագծի գովազդային արշավը, PR-ի համար նախատեսված մեր բոլոր լծակներն օգտագործել էինք, թեման էլ  նոր էր ու բավականին հետաքրքիր հայկական հեռուստաշուկայի համար, դրա համար կանխատեսելի էր այսպիսի արդյունքը։ Տվյալները շատ հաճելի, բայց սպասելի էին։

- Մկոյի՝ մինչ այս ունեցած հեռուստատեսային դադարը որքանո՞վ ազդեց ռեյթինգի վրա։

Կարծում եմ՝ դա էլ որոշակի ազդեցություն ունեցավ։ Նա բացառիկ դեմք է հայկական հեռուստատեսության պատմության մեջ։ Նրա ցանկացած նախագիծ, ֆիլմ, ներկայացում սպասված է լսարանի կողմից։  Մկոն բացառիկ տաղանդի տեր է, միշտ նոր ասելիք ունի։ Սովորաբար ռեժիսորն է աշխատում դերասանի հետ, բայց եթե նույնիսկ ռեժիսորը չի գտնում կերպարի առանձնահատկությունները, Մկոն  կարողանում է կերպարի մեջ գտնել էնպիսի մի բան, որ միանգամից սիրվի։

Սա ռիսկային նախագիծ էր, քանի որ ժանրը նոր էր հայկական հեռուստաշուկայում և կարող էր չընդունվել։ Մենք գնացինք այդ ռիսկին, որովհետև Մկոն համաձայնեց մասնակցել պրոյեկտին։ Շատ տաղանդավոր դերասաններ կան, սակայն  մեր համոզմամբ՝ հայկական մեդիադաշտում ամենալավը նա կարող էր մարմնավորել այդ կերպարը, միայն Մկոյի  խաղալու դեպքում կարող էր հաջողություն լինել։ Եթե նա մերժեր առաջարկը, նախագիծը չէր կայանա։

Նաև՝ ունենք շատ լավ սցենարիստներ՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, ովքեր հումորի յուրօրինակ զգացողություն ունեն։ Իրենց գրած սցենարները մի քիչ տարբերվում են, երևի դա կախված է նրանից, որ իրենք «КВН»–ի դպրոցը չեն անցել։ Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց տարբերվող է։

 

- Այս ցուցանիշը նաև շատ պարտավորեցնող է, քանի որ պետք է կարողանաք պահել հետաքրքրությունը։ Ի՞նչ եք անում հեռուստադիտողների ուշադրությունը չկորցնելու համար։

- Այս նախագիծը ստեղծելիս վարկանիշն առաջին որոշիչ գործոնը չի եղել։ Վերջին մի քանի տարվա ընթացքում վարկանիշը շատ գրագետ չափվում է միջազգային կազմակերպության կողմից։ Առավել քան հստակ են կանխատեսումները, թե որ պարամետրերի դեպքում ինչ նախագիծ է պետք անել, որ հեռուստալսարանը դիտի։ Եթե մեզ համար առաջնայինը լիներ վարկանիշը, տաղավար կսարքեինք և ստանդարտ սիթքոմ կանեինք, որի ձևաչափը հեռուստադիտողն արդեն ընկալել է։ Վստահ եմ՝ Մկոն կրկին կփայլեր այդ նախագծում, իսկ մեզ համար ավելի հեշտ կլիներ։ Սակայն մենք որոշեցինք նոր ճանապարհ անցնել։ Միգուցե հետագայում շատանան նախագծերը, որոնք նման չեն մինչ այս հեռարձակված ծրագրերին։

- Առաջին սերիան մեզ տանում է դեպի մանկական հիշողություններ, չարաճճիություններ, սակայն ակնհայտ է, որ դա չի կարող լինել դրամեդիի հիմնական գիծը։ Լսարանի համար մի փոքր անհասկանալի էր՝ հետո ինչ է լինելու։ Փակագծեր կբացե՞ք։

- Մենք էլ էինք մտածում՝ մանկական է, դրա համար անոնսում երեխաներին հարցրեցինք՝ ինչ կանեի՞ք, եթե մենակ մնայիք։ Իրականում 2 ժամ խոսել ենք երեխաների հետ, սակայն  մի մասն է ներառվել անոնսում, կան պատասխաններ, որոնք պահել ենք երկրորդ եթերաշրջանի համար։)

Հեռուստադիտողը տեսնելու է էնպիսի իրավիճակներ, որոնք ոչ մի նախագծում դեռևս չեն եղել։ Գրեթե ամեն սերիայում այնպիսի  անակնկալ է լինում, որը փոխում է զարգացումների ընթացքը։ Մենք դա հատուկ չենք ներառում անոնսում, հնարավորինս քիչ ինֆորմացիա ենք տալիս, թե ինչ է լինելու, սակայն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ գրեթե ամեն սերիայում լինելու են անակնկալներ, որոնք, կարծում եմ, շատ կուրախացնեն և կզարմացնեն հեռուստադիտողներին։ Այստեղ պատմության զարգացման ռիթմը պահելու է նախ՝ մարդկային  փոխհարաբերությունը, հետո միայն՝ ծիծաղելի լինելը։ Կարելի է ասել՝ կատակներն ուղղակի համալրում են պատմությունը։

Առաջին սերիան մի քիչ դժվարամարս էր, քանի որ ծիծաղելի մասերը քիչ էին, ավելի շատ ուզում էինք ցույց տալ դատարկությունը, կես ժամվա ընթացքում փորձել էինք ներկայացնել՝ ինչ է հերոսն արել 6 ամսվա ընթացքում։ Այդ պատմության մեջ մտնելուց, Անդրանիկի տիեզերքը «մարսելուց» հետո  հեշտ կլինի նայել մնացած սերիաները։ Երկրորդ սերիայից սկսած՝ շատ մեծ անակնկալներ կան։ Վստահ եմ՝ չենք հիասթափեցնի։

- Նոր կերպարներ կլինե՞ն։

- Բնականաբար, մենք չէինք պատրաստվում 24 սերիա միայն Մկրտիչ Արզումանյանին ցույց տալ։ Պարզապես հետաքրքրությունը գրգռելու համար մարդկանց չէինք պատմում, որ կերպարեր են ավելանալու։ Հիմա էլ չենք անոնսելու, թե ովքեր են խաղում այս նախագծում, սակայն գրեթե ամեն սերիայում նոր մարդ է լինելու։

- Նոր դերասանները գալիս են և մնո՞ւմ, թե՞ ամեն սերիայում մի կերպար է հայտնվում։

- Դա սցենարային գաղտնիք է, եթե բացահայտեմ, անակնկալը կփչացնեմ։ Ամեն դեպքում ասեմ, որ ամեն սերիայում էնպիսի բան է լինելու, որն անսպասելի է, և կարծում եմ, նման բան դեռ չի եղել Հայաստանում մինչ այժմ նկարահանված այլ նախագծերում։

- Նմանատիպ նախագծեր արևմտյան շուկայում եղել են։ Առաջին սերիայի ցուցադրությունից հետո համացանցում լայն քննարկում եղավ, որ սա  կրկնօրինակում է։  Ի՞նչ չափով և ի՞նչ նախագծերից եք օգտվել։

- Շատ լավ է, որ մեր հեռուստադիտողները ծանոթ են արևմտյան նախագծերին։ Իրականում կրկնօրինակում բառն այստեղ տեղին չէ։ Արևմտյան մշակույթում հետապոկալիպտիկ  ժանրը ամենածեծվածներից է։ Այսինքն՝ նրանք տվել են գրեթե բոլոր տեսակի սյուժետային զարգացումները, որ կարող էին լինել։ Շատ դժվար է էստեղ նոր բան անել։ Դրա համար երկար տարիների աշխատանք է պետք, իսկ հեռուստատեսությունն ավելի արագ է կոնտենտ պատրաստում։ Սակայն սա չի նշանակում, որ մենք արտագրել ենք ամերիկյան տարբերակից։ Իրականում սցենարը գրելիս մենք ուսումնասիրել ենք՝ ովքեր են սա անում արևմտյան շուկայում, ծանոթացել ենք Մերի Շելիի, Ռիչարդ Մետիսոնի և այլոց գրքերին, որոնցից ոգեշնչված՝ ստեղծվել են արևմտյան «Ես լեգենդ եմ», «Աշխարհի վերջին մարդը», «Երկուսը Փարիզում», «Ռոբինզոն Կռուզո» և այլ ֆիլմեր ու սերիալներ: Արևմտյան երկրներում հետապոկալիպտիկ ֆիլմերն ու սերիալները տարբեր ժանրերի են՝ սարսափ, կոմեդիա, դրամա: Մենք ամենաշատը ոգեշնչվել ենք «Աշխարհի վերջին մարդը» նախագծից, որտեղից վերցրել ենք մի քանի սյուժետային գիծ, սակայն պետք չէ կարծել, որ մեր պատմությունը զարգանալու է իրենց պես։ Առաջին, երկրորդ սերիաներում միգուցե նմանություն լինի, սակայն մենք սցենարը զարգացրել ենք հայկական առանձնահատկություններով։ Օրինակ՝ իրենց կատակներն ուրիշ են, մերը՝ ուրիշ, որովհետև մեր կարծիքով՝ իրենց  կատակները «18+» են և գռեհիկ կընկալվեն մեր հեռուստադիտողների կողմից կամ ծիծաղելի չեն լինի։ Մեր լսարանը տարբերվում է իր մենթալիտետով։

Սաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում