Ереван, 12.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ռեստարտ 2020»-ում անսպասելի զարգացումներ են սպասվում. Ռուբեն Արամյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը «ATV» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիան, որը մեծ ռեյթինգ ունեցավ։ Առաջին սերիայից հետո, սակայն, մի շարք հարցեր առաջացան, նախ՝ բուռն քննարկվեց, որ սա կրկնօրինակում է, երկրորդ՝ հեռուստադիտողների մոտ հարց է առաջացել՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս և այլ հարցերի մասին BlogNews-ը խոսել է նախագծի մտահղացման հեղինակ, «ATV» հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հետ։

- Ռուբեն, «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիայի վարկանիշը գերազանցեց երկուշաբթի օրը Երևանում ցուցադրված բոլոր նախագծերի վարկանիշը: Ձեզ համար կանխատեսելի՞ էր այս արդյունքը։

- Մենք ամառվանից սկսել էինք այս նախագծի գովազդային արշավը, PR-ի համար նախատեսված մեր բոլոր լծակներն օգտագործել էինք, թեման էլ  նոր էր ու բավականին հետաքրքիր հայկական հեռուստաշուկայի համար, դրա համար կանխատեսելի էր այսպիսի արդյունքը։ Տվյալները շատ հաճելի, բայց սպասելի էին։

- Մկոյի՝ մինչ այս ունեցած հեռուստատեսային դադարը որքանո՞վ ազդեց ռեյթինգի վրա։

Կարծում եմ՝ դա էլ որոշակի ազդեցություն ունեցավ։ Նա բացառիկ դեմք է հայկական հեռուստատեսության պատմության մեջ։ Նրա ցանկացած նախագիծ, ֆիլմ, ներկայացում սպասված է լսարանի կողմից։  Մկոն բացառիկ տաղանդի տեր է, միշտ նոր ասելիք ունի։ Սովորաբար ռեժիսորն է աշխատում դերասանի հետ, բայց եթե նույնիսկ ռեժիսորը չի գտնում կերպարի առանձնահատկությունները, Մկոն  կարողանում է կերպարի մեջ գտնել էնպիսի մի բան, որ միանգամից սիրվի։

Սա ռիսկային նախագիծ էր, քանի որ ժանրը նոր էր հայկական հեռուստաշուկայում և կարող էր չընդունվել։ Մենք գնացինք այդ ռիսկին, որովհետև Մկոն համաձայնեց մասնակցել պրոյեկտին։ Շատ տաղանդավոր դերասաններ կան, սակայն  մեր համոզմամբ՝ հայկական մեդիադաշտում ամենալավը նա կարող էր մարմնավորել այդ կերպարը, միայն Մկոյի  խաղալու դեպքում կարող էր հաջողություն լինել։ Եթե նա մերժեր առաջարկը, նախագիծը չէր կայանա։

Նաև՝ ունենք շատ լավ սցենարիստներ՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, ովքեր հումորի յուրօրինակ զգացողություն ունեն։ Իրենց գրած սցենարները մի քիչ տարբերվում են, երևի դա կախված է նրանից, որ իրենք «КВН»–ի դպրոցը չեն անցել։ Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց տարբերվող է։

 

- Այս ցուցանիշը նաև շատ պարտավորեցնող է, քանի որ պետք է կարողանաք պահել հետաքրքրությունը։ Ի՞նչ եք անում հեռուստադիտողների ուշադրությունը չկորցնելու համար։

- Այս նախագիծը ստեղծելիս վարկանիշն առաջին որոշիչ գործոնը չի եղել։ Վերջին մի քանի տարվա ընթացքում վարկանիշը շատ գրագետ չափվում է միջազգային կազմակերպության կողմից։ Առավել քան հստակ են կանխատեսումները, թե որ պարամետրերի դեպքում ինչ նախագիծ է պետք անել, որ հեռուստալսարանը դիտի։ Եթե մեզ համար առաջնայինը լիներ վարկանիշը, տաղավար կսարքեինք և ստանդարտ սիթքոմ կանեինք, որի ձևաչափը հեռուստադիտողն արդեն ընկալել է։ Վստահ եմ՝ Մկոն կրկին կփայլեր այդ նախագծում, իսկ մեզ համար ավելի հեշտ կլիներ։ Սակայն մենք որոշեցինք նոր ճանապարհ անցնել։ Միգուցե հետագայում շատանան նախագծերը, որոնք նման չեն մինչ այս հեռարձակված ծրագրերին։

- Առաջին սերիան մեզ տանում է դեպի մանկական հիշողություններ, չարաճճիություններ, սակայն ակնհայտ է, որ դա չի կարող լինել դրամեդիի հիմնական գիծը։ Լսարանի համար մի փոքր անհասկանալի էր՝ հետո ինչ է լինելու։ Փակագծեր կբացե՞ք։

- Մենք էլ էինք մտածում՝ մանկական է, դրա համար անոնսում երեխաներին հարցրեցինք՝ ինչ կանեի՞ք, եթե մենակ մնայիք։ Իրականում 2 ժամ խոսել ենք երեխաների հետ, սակայն  մի մասն է ներառվել անոնսում, կան պատասխաններ, որոնք պահել ենք երկրորդ եթերաշրջանի համար։)

Հեռուստադիտողը տեսնելու է էնպիսի իրավիճակներ, որոնք ոչ մի նախագծում դեռևս չեն եղել։ Գրեթե ամեն սերիայում այնպիսի  անակնկալ է լինում, որը փոխում է զարգացումների ընթացքը։ Մենք դա հատուկ չենք ներառում անոնսում, հնարավորինս քիչ ինֆորմացիա ենք տալիս, թե ինչ է լինելու, սակայն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ գրեթե ամեն սերիայում լինելու են անակնկալներ, որոնք, կարծում եմ, շատ կուրախացնեն և կզարմացնեն հեռուստադիտողներին։ Այստեղ պատմության զարգացման ռիթմը պահելու է նախ՝ մարդկային  փոխհարաբերությունը, հետո միայն՝ ծիծաղելի լինելը։ Կարելի է ասել՝ կատակներն ուղղակի համալրում են պատմությունը։

Առաջին սերիան մի քիչ դժվարամարս էր, քանի որ ծիծաղելի մասերը քիչ էին, ավելի շատ ուզում էինք ցույց տալ դատարկությունը, կես ժամվա ընթացքում փորձել էինք ներկայացնել՝ ինչ է հերոսն արել 6 ամսվա ընթացքում։ Այդ պատմության մեջ մտնելուց, Անդրանիկի տիեզերքը «մարսելուց» հետո  հեշտ կլինի նայել մնացած սերիաները։ Երկրորդ սերիայից սկսած՝ շատ մեծ անակնկալներ կան։ Վստահ եմ՝ չենք հիասթափեցնի։

- Նոր կերպարներ կլինե՞ն։

- Բնականաբար, մենք չէինք պատրաստվում 24 սերիա միայն Մկրտիչ Արզումանյանին ցույց տալ։ Պարզապես հետաքրքրությունը գրգռելու համար մարդկանց չէինք պատմում, որ կերպարեր են ավելանալու։ Հիմա էլ չենք անոնսելու, թե ովքեր են խաղում այս նախագծում, սակայն գրեթե ամեն սերիայում նոր մարդ է լինելու։

- Նոր դերասանները գալիս են և մնո՞ւմ, թե՞ ամեն սերիայում մի կերպար է հայտնվում։

- Դա սցենարային գաղտնիք է, եթե բացահայտեմ, անակնկալը կփչացնեմ։ Ամեն դեպքում ասեմ, որ ամեն սերիայում էնպիսի բան է լինելու, որն անսպասելի է, և կարծում եմ, նման բան դեռ չի եղել Հայաստանում մինչ այժմ նկարահանված այլ նախագծերում։

- Նմանատիպ նախագծեր արևմտյան շուկայում եղել են։ Առաջին սերիայի ցուցադրությունից հետո համացանցում լայն քննարկում եղավ, որ սա  կրկնօրինակում է։  Ի՞նչ չափով և ի՞նչ նախագծերից եք օգտվել։

- Շատ լավ է, որ մեր հեռուստադիտողները ծանոթ են արևմտյան նախագծերին։ Իրականում կրկնօրինակում բառն այստեղ տեղին չէ։ Արևմտյան մշակույթում հետապոկալիպտիկ  ժանրը ամենածեծվածներից է։ Այսինքն՝ նրանք տվել են գրեթե բոլոր տեսակի սյուժետային զարգացումները, որ կարող էին լինել։ Շատ դժվար է էստեղ նոր բան անել։ Դրա համար երկար տարիների աշխատանք է պետք, իսկ հեռուստատեսությունն ավելի արագ է կոնտենտ պատրաստում։ Սակայն սա չի նշանակում, որ մենք արտագրել ենք ամերիկյան տարբերակից։ Իրականում սցենարը գրելիս մենք ուսումնասիրել ենք՝ ովքեր են սա անում արևմտյան շուկայում, ծանոթացել ենք Մերի Շելիի, Ռիչարդ Մետիսոնի և այլոց գրքերին, որոնցից ոգեշնչված՝ ստեղծվել են արևմտյան «Ես լեգենդ եմ», «Աշխարհի վերջին մարդը», «Երկուսը Փարիզում», «Ռոբինզոն Կռուզո» և այլ ֆիլմեր ու սերիալներ: Արևմտյան երկրներում հետապոկալիպտիկ ֆիլմերն ու սերիալները տարբեր ժանրերի են՝ սարսափ, կոմեդիա, դրամա: Մենք ամենաշատը ոգեշնչվել ենք «Աշխարհի վերջին մարդը» նախագծից, որտեղից վերցրել ենք մի քանի սյուժետային գիծ, սակայն պետք չէ կարծել, որ մեր պատմությունը զարգանալու է իրենց պես։ Առաջին, երկրորդ սերիաներում միգուցե նմանություն լինի, սակայն մենք սցենարը զարգացրել ենք հայկական առանձնահատկություններով։ Օրինակ՝ իրենց կատակներն ուրիշ են, մերը՝ ուրիշ, որովհետև մեր կարծիքով՝ իրենց  կատակները «18+» են և գռեհիկ կընկալվեն մեր հեռուստադիտողների կողմից կամ ծիծաղելի չեն լինի։ Մեր լսարանը տարբերվում է իր մենթալիտետով։

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»