Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»


Պայթյունի հետևանքով դարձել եմ երկրորդ կարգի հաշմանդամ, իսկ բոլորը «Գազպրոմ Արմենիայի» օգտին են աշխատում . ութ հոգանոց ընտանիքը հայտնվել է փողոցում (լուսանկարներ)

2013-ի մայիսի 16-ին Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ Պետրոսյանների ընտանիքում ներթափանցած գազի պատճառով պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով ընտանիքի անդամ Արտակ Պետրոսյանը երկրոդ կարգի հաշմանդամ է դարձել, ութ հոգանոց ընտանիքն էլ հայտնվել է փողոցում: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում պատմեց Արտակ Պետրոսյանը:

«70 օրից ավել մնացել եմ հիվանդանոցում ու «Գազպրոմ Արմենիայից» ոչ ոք չի այցելել, իսկ փորձագետներն ապացուցել են, որ պայթյունը գրանցվել է տուն ներթափանցած գազի հետևանքով: Ամեն ինչ կա, մեղադրականն էլ հետը: Գազատարն ընդունող հանձնաժողովի անդամները` Գրիշա Հարությունյանը, Վիտալի Հակոբյանը, շահագործման պետ Արայիկ Ասատրյանը, Հարությունյանը, Մանուկյանը ստորագրել են, որ գիծը կառուցվել է շիննորմերին համապատասխան, սակայն այն ապօրինի է եղել: Այսօր նրանցից ոչ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Շարքային երկու աշխատակցի են մեղադրանք առաջադրել: Մեկ տարի ու երեք ամիս քննիչներն են գործը ձգձգել, այն նոր մտել է դատարան, իսկ այս երեք ամսվա ընթացքում էլ հինգ դատական նիստ են հետաձգել, որից չորսը հետաձգել են անհարգի` երեքը դատախազների պատճառով, մեկն էլ «Գազպրոմ Արմենիայի» աշխատողների պատճառով. իրավաբան են փոխում, դատախազն էլ մի նիստ գալիս է, հաջորդին գնում է արձագուրդ, նոր դատախազ է գալիս, ասում է` գործին տեղյակ չեմ…»:

Պայթյունի հետևանքով բազմանդամ ընտանիքն այսօր վարձով է ապրում, մի մասը հազիվ կարողացել է փոխանցել: Նրանց խոսքով` օգնում է միայն մարզպետարանը, որը ստանձնել է վճարել տան վարձը մինչև հունվար ամիս: Ընտանիքի մոր խոսքով` ձմեռվա կեսին դրսում են մնալու նորածին թոռնիկի հետ:
Արտակ Պետրոսյանի խոսքով` ինքը երկրորդ կարգի հաշմանդամության պատճառով չի կարողանում աշխատել: Ընտանիքում աշխատում է միայն եղբայրը, հայրը ևս հաշմանդամ է, իսկ քույրն աշխատում է կես դրույքով:

Պայթյունի պահին եղբոր կինը եղել է հղիության վեցերորդ ամսում, պատը փլվել ու լցվել է նրա վրա: Մոր տարած սթրեսն իր ազդեցությունն է ունեցել արդեն նորածին երեխայի առողջության վրա, սակայն դատաբժիշկը հղի կնոջը ստուգելուց հետո եզրակացության մեջ գրել է, որ առկա են կապտուկներ, թեթև մարմնական վնասվածքներ չի ստացել. «Ի՞նչ է, երեխան պետք է վնասվեր, որ նոր թեթև մարմնական վնասվածքներ արձանագրե՞ր: Դրա հիման վրա էլ դատարանը կնոջը տուժող կողմ չի ճանաչում: Բոլորն էլ վաճառված են ու «Գազպրոմ Արմենիայի» օգտին են աշխատում»:

Արդեն գոյություն չունեցող տան բնակիչները երկու կանչի փաստաթուղթ ունեն: Նախքան դեպքի գրանցվելը` երկու ամիս դրսից գազի հոտ է զգացվել, նույնիսկ հարևանն է կանչել գազի հիմնարկի աշխատակիցներին, իրենք ևս երկու անգամ կանչել են, սակայն աշխատակիցները երկու դեպքում էլ խոստացել են գնալ ու համապատասխան սարքավորումներով վերադառնալ: Այժմ արդեն վերադառնալու կարիք չկա:

Երեկ կառավարության շենքի դիմաց Արտակ Պետրոսյանը, մոր հետ, պահանջում էր տեսնել և խնդիրը լսելի դարձնել ՀՀ վարչապետին, Արդարադատության նախարարին ու Գլխավոր դատախազին, սակայն նրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Ապացույցների փաթեթը թևատակին ընտանիքի անդամները վերադարձել են իրենց վարձակալած բնակարան: Նրանց պահանջը մեկն է ` արդար դատավարություն ու փոխհատուցում:

Բեթղեհեմ Արաբյան
Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան