Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Սարալանջ համայնքն արդեն հիմնանորոգված եկեղեցի ունի

Արագած լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին փռված Սարալանջ համայնքն արդեն հիմնանորոգված  եկեղեցի ունի:  Գյուղի 5-րդ  դարում  կառուցված և 19-րդ դարում  վերանորոգված միանավ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին, ինչպես մյուս բոլոր եկեղեցիները, ծառայել է որպես ամբար, տարիների ընթացքում քայքայվել էր:

Արխիվային պահպանված փաստաթղթերում նույնիսկ կա վկայություն այն մասին, որ գյուղի տարածքը վաղ միջնադարում եկեղեցի է ունեցել, որն ինչ որ ժամանակ ավերվել, իսկ մնացորդների վրա կառուցվել է այժմ գոյություն ունեցող եկեղեցին: Այն եղել է թաղածածկ, երկայնական սրահով: Հնագիտական հետազոտությունները ևս հաստատում են, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ 19-րդ դարում վերակառուցվել և դարձել է փայտածածկ, տուֆաշեն:

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ  հիմնանորոգված եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին վերանորոգվել է ծնունդով սարալանջցի՝ Արթիկում բնակվող գործարար Սանասար Ղազարյանի բարերարությամբ: 

Մինչ եկեղեցու օծումը հոկտեմբերի 27-ին, ձեռամբ Շիրակի թեմիառաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օծվել էր եկեղեցու գմբեթի խաչը: Եկեղեցին ևս օծվեց ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդի՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ հո գեշնորհ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանի և թեմի հոգևոր դասի ներկայությամբ:

Սարալանջ գյուղը հիմնել են Կարինից, Կարսից, Մուշից  1828-1829թթ. ռուս –թուրքական պատերազմից հետո մինչև  1842 թ. ընկած  ժամանակաշրջանում գաղթած հայ ընտանիքները: Գյուղը նախկինում անվանվել է Բաշգյուղ, Բաշգեղ, Նոր Բաշգյուղ, 1946 թվականին վերանվանվել է Սարալանջ: Գյուղի հին և նոր անվանումները կապված են գյուղի շրջապատի լեռներում ունեցած  դիրքի հետ (Բաշգյուղ նշանակում է լանջագյուղ):

Գյուղի ամենատարեց կինը՝ 90-ամյա Վարդենիկ տատը պատմում է, որ այս եկեղեցու վերականգնումը ամենակարևոր օրն է իր համար: Տարիների խորքից Վարդենիկ Մելիքսեթյանը հիշում է՝ գյուղի համար ամենակարևոր կառույցն է եղել եկեղեցին:

«Ես 5 տարեկան էի, իմ մայրը միշտ եկել է եկեղեցի՝ առավոտ շուտ եկել է եկեղեցի աղոթքն ասել, նոր է գնացել իր տավարն արոտ արել, հաց կերել ու գործի անցել:

Խորհրդային տարիներին, երբ եկեղեցին ամբարի է վերածվել, մայրս չէր մտնում եկեղեցի ու լացով է ասում էր՝ գեթ մեկ անգամ էլ եկեղեցին որպես եկեղեցիտեսնեմ ու նոր մեռնեմ: Մայրս չտեսավ, բայց ես, փառք Աստծո տեսա ու ոչ միայն իմ թոռի թոռներին պետք է բերեմ ու այստեղ մկրտեմ»,- նշեց Վարդենիկ տատը:

Տարիներ շարունակ խոնարհված ու հողի տակ «թաքնված» եկեղեցու տարածքում ևս պատարագներ մատուցվել են դեռ այն ժամանակ, երբ միացյալ՝ Շիրակի թեմ էր: Միքայել սրբազանը շնորհավորելով համայնքի բնակիչներին և Արթիկի թեմին այս նոր ձեռքբերման համար՝ հույս հայտնեց, որ եկեղեցում միշտ աղոթք կհնչի, մկրտություն ու սուրբ պսակի արարողություն կկատարվի:

Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանն էլ իր անունից որդիական շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ սկսվել են եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները և Շիրակի թեմի առաջնորդին, ում դրած հոգևոր խորը հիմքով էլ հիմնանորգման աշխատանքները մեկնարկել են:

Գյուղում գտնվող հրաշագործ Նարեկի շնորհիվ եկեղեցին այսուհետ կկրի   Սուրբ Նարեկացու անունը և ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Թարգմանչաց տոնին կլինի եկեղեցու ուխտի օրը: Եկեղեցին Նարեկ կոչվեց գյուղում գտնվող հրաշագործ Նարեկի համար: 17-րդ դարի զորավոր Նարեկը եղել է գյուղի քահանայի՝ Տեր Հարությունի Նարեկը, որը սերնդեսերունդ հասել է մեր օրերը և նվիրվել եկեղեցուն:

«Բարերարը կառուցեց, սրբազանն օծեց, բայց եկեղեցին պահողը դուք եք լինելու՝ գյուղը, գյուղի բնակչությունը: Եկեղեցին պետք է գործի ձերաղոթքներով: Մենք կգանք ժամերգություն ու պատարագներ կմատուցենք, բայց եթե ձեր ներկայությունը չեղավ, այս եկեղեցին կմնա լոկ քարեղեն կառույց»,- իր խոսքում նշեց հոգեշնորհ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը:
 

 

Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»