Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան


Հայաստանը H3N2 գրիպի համար ունի պատվաստանյութեր. մանրամասներ հոնկոնգյան վիրուսի մասին

Հասարակություն

 Հայաստանում առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում H3N2 գրիպի (հոնկոնգյան վիրուս) ներթափանցման հնարավորությունը, սակայն կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ երկիրը H3N2 գրիպի համար ունի համապատասխան պատվաստանյութեր: «Վիրուսների հարուցիչները շրջանառվում են օդի մեջ, պայմաններից, եղանակից կախված՝ սկսում են ակտիվանալ: Մի տարի մի վիրուսն է ակտիվանում, մյուս տարի՝ մյուսը: 2014-2015 թվականներին գերակշռում էր B տեսակի վիրուսը, 2015-2016-ին՝ H1N1-ը, այս անգամ կարող է լինել H3N2-ը»,- ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Հոնկոնգյան գրիպի ախտանշանները ոչնչով չեն տարբերվում մյուս գրիպի ախտանշաններից՝ խիստ գլխացավեր, մկանացավեր, ջարդվածության զգացողություն, ընդհուպ փսխումներ, քթից արյունահոսություն: Բուժման մեթոդները ևս նույնն են: Այս վիրուսը կենդանուց մարդուն չի անցնում, հետևաբար, սննդի, մսամթերքի հետ կապված խնդիրներ չեն լինի:

Համաճարակաբանի խոսքերով՝ H3N2 գրիպի հարուցիչը հայտնի է դեռևս 50-60-ական թվականներից: «Մենք այս հարուցիչի նկատմամբ նաև ունենք կոտորակային իմունիտետ, փոքր մասնաբաժիններով մեր օրգանիզմը շփվել է այդ հարուցիչի հետ և հիշում է նրան, ունի այդ հակամարմինները: Պետք է պարզապես լինել գրագետ, չզբաղվել ինքնաբուժությամբ, հագնվել եղանակին համապատասխան, ձեռքերը հաճախակի լվանալ, շատ հեղուկներ օգտագործել, օդափոխել փակ տարածքները»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքերով՝ կապ չունի, թե մարդը գրիպի որ տեսակով է վարակվում, բոլոր գրիպները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և ախտահարում են նույն օրգան համակարգերը: Թե H1N1-ը, թե H3N2-ը, թե B տեսակի գրիպը կարող են նույն աստիճանի բարդություն առաջացնել. կախված է մարդու օրգանիզմի դիմադրողականությունից, խոցելի լինելուց, տարիքից և հետևողականությունից: 2-րդ, 3-րդը օրը վիճակի բարելավման բացակայությունը, շնչառության ծանրացումը, ծակոցները, թուլությունը, ջերմությունն արդեն ահազանգ են՝ բժշկին դիմելու, հատկապես, երբ մարդը խոցելի խմբի ներկայացուցիչ է:

Լիանա Թորոսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանում գրիպի հարուցիչներ դեռ չկան, կան պարագրիպ և այլ վիրուսներ, բայց դրանք գրիպներ չեն. գրիպը բնորոշվում է ավելի ծանր, ձգձգվող ընթացքով: Տարածված սխալ կա՝ քթահոսությունը համարել գրիպ: Քթահոսությունը բնորոշ է ոչ թե գրիպին, այլ շնչառական վարակներին, հարբուխին: Գրիպն առանց անկողնային ռեժիմի չի բուժվում, կարող է և թեթև ընթացք ունենալ, բայց դրա բարդություններ առաջացնելու հավանականության տոկոսը բավականին բարձր է, հնարավոր են նաև մահացության դեպքեր:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների` խոցելի խմբերի շրջանակներում (խրոնիկ հիվանդներ, տարեցներ, մանկատան սաներ, ծերեր, բուժանձնակազմ) կիրականցվեն պատվաստումներ, որպեսզի նրանց մոտ բարդությունների դեպքերը կրճատվեն, երբ այս խմբերի պատվաստումները վերջանան, յուրաքանչյուր անհատ, ըստ ցանկության, կարող է պատվաստվել: Պատվաստումները, ըստ երևույթին, կիրականցվեն մինչև նոյեմբերի կես:

Ռուսաստանը վերջերս տարածել էր պաշտոնական տեղեկատվություն՝ համաձայն որի ՝ ձմռանը Ռուսաստանին, այդ թվում` հյուսիսային ողջ կիսագնդին սպառնում է հոնկոնգյան գրիպը:

Հոնկոնգյան վիրուսն առաջին անգամ բռնկվել է 1968-1969 թթ.՝ խլելով մոտ 1 միլիոն մարդու կյանք: Գրիպը սկսել է Հոնկոնգում, մինչև 1968-ի վերջը գրիպի տարածման դեպքեր գրանցվել են նաև Վիետնամում և Սինգապուրում, հետո հասել է Հնդկաստան, Ֆիլիպիններ, Եվրոպա: Վիրուսը Կալիֆոռնիա է մուտք գործել Վիետնամական պատերազմից վերադարձող զորքի միջոցով, սակայն չի տարածվել ԱՄՆ-ում մինչև 1968-ի դեկտեմբեր: Սակայն հետագայում  այն խլել է մոտ 33 հազար 800 ամերիկացու կյանք: 1968-ին բռնկված այս գրիպը դեռ շրջանառվում է և համարվում է սեզոնային գրիպի սրում:

Աննա Գրիգորյան

 

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան