Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


Մեկը Բաքվի Կոմիսարներից. Արտաշես Կարինյանի ծննդյան 130-ամյակն է

Հասարակություն

 Նոյեմբերի 24-ին լրանում է խորհրդային  կուսակցական և պետական գործիչ, գրականագետ, պատմաբան, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս Արտաշես Կարինյանի ծննդյան 130-ամյակը։

Արտաշես Կարինյանն անցել է հարուստ և ուսանելի կյանքի ուղի։ Տակավին Բաքվի գիմնազիայում սովորելու տարիներից մասնակցել է քաղաքում տեղի ունեցող գործադուլներին և  աշակերտական ցույցերին։ Քսան տարին նոր լրացած նա զինվորագրվում է բոլշևիկյան կուսակցությանը։ 1906 թվականից նա հեղափոխական պայքարի հորձանուտում է։  1910 թվականին Արտաշես Կարինյանն ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նա պրոֆեսիոնալ հեղափոխական գործունեությամբ է զբաղվել Պետրոգրադում և Բաքվում, մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը։ 1918 թվականին նա ընտրվում է Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար։ Երբ Բաքվի կոմունայի 26 կոմիսարներին գնդակահարեցին, Արտաշես Կարինյանը երջանիկ պատահականությամբ հրաշքով է փրկվում։

Որոշ ժամանակ նա ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Արտաշես Կարինյանը գալիս  է Հայաստան և լծվում Խորհրդային Հայաստանի  շենացման գործին։ 1921  թվականին նա Հայաստանի արդարադատության ժողկոմն էր,  23-28  թվականներին՝ՀԽՍՀ կենտգործկոմի  նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։ Որոշ ժամանակ եղել է Կուսակցության  պատմության Անդրկովկասի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ,  հետո աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի  գրականության և պատմության  ինստիտուտներում։ Արտաշես Կարինյանը 1956 թվականից Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր։ Որոշ ժամանակ եղել է ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, ապա ակադեմիայի փոխնախագահի պաշտոնակատար։ Նա Հայաստանը ներկայացրել է ՍՍՀՄ Մինիստրների  խորհրդին առընթեր գրականության և  արվեստի գծով Լենինյան մրցանակների կոմիտեում։

Բավական հարուստ  է ակադեմիկոս Արտաշես Կարինյանի հրապարակախոսական և գրականագիտական աշխատությունների ցանկը։ Որպես հրապարակախոս նա աշխատակցել է բոլշևիկյան «Կայծ», «Պրավդա», «Պուտ պրավդի» և այլ պարբերականներում։ 

Որպես գրականագետի Արտաշես  Կարինյանի հետաքրքրությունների ոլորտը բավականին բազմազան է։ Նա  զբաղվել է թե 19-րդ դարի 60-ական թվականների, թե  հետագա տարիների  հայ, ռուս, եվրոպական գրական-հասարակական մտքի հետազոտությամբ։ Միքայել Նալբանդյան ու Հովհաննես Թումանյան,Եղիշե Չարենց ու Ստեփան Շահումյան, Խաչատուր Աբովյան ու Ալեքսանդր Շիրվանզադե, Վահան Տերյան ու Մովսես Արազի,Մաքսիմ Գորկի ու Անտոն Չեխով, Ալեքսանդր Պուշկին ու Նիկոլայ Գոգոլ, Ջորջ Բայրոն ու Ռոմեն Ռոլան, Ստենդալ, Նեկրասով…

Արտաշես Կարինյանն իր  մահկանացուն կնքեց 1982 թվականին՝ 96 տարեկան հասակում։

Տողերիս հեղինակը 1980 թվականին առիթ է ունեցել հարցազրույց ունենալու անվանի կուսակցական գործչի և գրականագետի հետ,  որը  որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

-Դուք 1906 թվականից ՍՄԿԿ անդամ եք։ Իսկ ե՞րբ և  ի՞նչ  պարագաներում եկաք բոլշիկյան կուսակցության շարքերը։

-Մանկությունս անցել է Բաքվում, ուր  ականատես եմ եղել նավթաշխարհի բանվորների գործադուլներին և ցույցերին։ Տակավին աշակերտական տարիներից սկսել եմ զբաղվել հեղափոխական գործունեությամբ։ Ակտիվորեն մասնակցել եմ աշակերտական անլեգալ «Նաբատ» հանդեսի խմբագրմանը և հրատարակությանը։

Իմ հեղափոխական գործունեության մեջ խոշոր դեր է խաղացել Ստեփան Շահումյանը, որի հետ ծանոթացել եմ 1907 թվականին, երբ Պետերբուրգի համալսարանի ուսանող էի։ Ապա ծանոթացա Սուրեն Սպանդարյանի, Ալյոշա Ջափարիձեի, Բագրատ Կնունյանցի, Վլադիսլավ Կասպարովի հետ, որոնց գաղափարական ազդեցությամբ էլ հաստատապես կանգնեցի մարքսիզմի դիրքերում։

-Եվ դա այն տարիներին էր, երբ ռուսական առաջին հեղափոխությունը ժամանակավոր նահանջ էր ապրում, երբ հոգով թույլերը լքում էին դիրքերը, նահանջի ուղիներ փնտրում։

-Այո, 1907 թվականին հեղափոխությունն անկում էր ապրում։ Բայց բոլշևիկները չէին հաշտվում պարտության մտքին։ Կուսակցությունը ռեզերվներ էր փնտրում։ Եվ նա դրանք գտավ հեղափոխականորեն տրամադրված ուսանողների մեջ, մտավորականության շրջանում։ Եվ ահա 1907 թվականին Վլադիմիր Լենինը ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի խնդրանքով ֆինլանդիայի Տերիկո քաղաքում  ընդունեց Կովկասի մարքսիստ ուսանողների խմբին, որի մեջ էի նաև ես։ Հայերից այդ խմբում ընդգրկված էին նաև Տիգրան Տեր-Ղևոնադյանը՝ կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանի եղբայրը։ Նա կուսակցության Թիֆլիսի կազմակե րպության անդամներից էր։ Այնտեղ էր նաև իրավագետ Գիգո Մելիք-Բաղդասարյանը՝ նույնպես կուսակցական ակտիվիստներից։ Խմբի ղեկավարներն էին Շալվա Էլիավան՝ Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի ապագա նախագահը, Նիկոլայ Կռիլենկոն՝ սովետական ականավոր իրավագետներից մեկը, ԽՍՀՄ արդարադատության ապագա ժողկոմը։  

Հիշում եմ, գնում էինք  գնացքով, խմբերի բաժանված։  Խառնվել էինք տուրիստների հետ և ուրախ զրուցում էինք։ Եվ ցարական ոստիկաններից ոչ մեկը չկասկածեց։ Կայարանամերձ հրապարակում  տեսանք այն մարդուն, որը մեզ պետք է ցույց տար Լենինի տուն  տանող ճանապարհը։ Փոխանակեցինք նշանաբառերը  և նա մեզ ուղեկցեց։ Դա երկհարկանի մի փայտաշեն տուն էր, որի երկրորդ հարկում ապրում էր Լենինը։ Փայտյա աստիճաններով բարձրացանք վերև, բացեցինք կենտրոնական դուռը և մեզ ընդառաջ եկավ ֆիննական բանվորի նման մի մարդ։ Այստեղ էին մեր ընկերները, որ Պիտերից դուրս էին եկել  մեզանից առաջ։ Այդ ֆինն բանվորը հենց Լենինն էր։ Ես շատ զարմացա, քանի որ ենթադրում էի տեսնել մի պատկառելի մարդու։ Իսկ նա այնքան պարզ ու հասարակ էր, որ հավատս չեկավ։ Բայց դա հենց Լենինն էր, որը կոնսպիրացիայի համար այդպես կերպարանափոխվել էր։

Մոտ երեք ժամ տևեց զրույցը։ Ավելի ճիշտ, խոսում էր Լենինը։ Մենք կլանված լսում էինք, հետո հարցեր տալիս։ Հիացած էինք նրա ճարտասանական արվեստով, մարդկանց հետ զրուցելու, նրանց համոզելու, նրանց իր գաղափարներով վարակելու շնորհքով։ Այստեղ ես հասկացա, թե որքան ճիշտ էր Պլեխանովը, որը մի առիթով Լենինին ասել էր, որ «հանձինս Ձեզ՝ Ռուսաստանի արդարադատությունը կորցրել է մեծագույն հռետորի»։ Ա յո, նա իսկական հռետոր էր։ Իլյիչը երկար խոսեց Ռուսաստանի ներքին դրության մասին, հեղափոխության նահանջը ժամանակավոր լինելու, բոլշևիկների հերթական անելիքներ ի մասին։

Տերիկոյից մենք վերադարձանք նոր լիցք ստացած, մարտի  մղվելու վճռականությամբ։

-Իսկ հետագայում Ձեզ բախտ վիճակվե՞լ  է կրկին տեսնելու Լենինին։

- Այո, բազմիցս։ Երկրորդ անգամ ես նրան տեսա 1917 թվականի ապրիլի 3-ին, Պետերբուրգի ֆինլանդական կայարանում, երբ կուսակցության առաջնորդը   վերադառնում էր տարագրությունից։ ՌՍԴԲԿ Պետրոգրադի կոմիտեի հանձնարարությամբ նրան դիմավորելու էին եկել հազարավոր պետրոգրադցիներ՝ բանվորներ, բանակայիններ, նավաստիներ։ Նրանք հրապարակը զբաղեցրել էին գնացքի ժամանումից շատ առաջ։ Ես մի խումբ բոլշևիկների հետ տեղ էի զբաղեցրել հենց զրահամեքենայի կողքին։ Այնպես որ մոտիկից տեսա Լենինին։ Այնտեղ էր, որ նա առաջին անգամ հռչակեց «Կեցցե սոցիալիստական հեղափոխությունը» լոզունգը։

Այնուհետև ես՝ որպես բոլշևիկյան մամուլի թղթակից, Վիբորգում մասնակցել եմ մի շարք ժողովների, ուր ելույթներ էր  ունենում  Վլադիմիր Իլյիչ Լենինը։ 1917-ից հետո ես ևս մի քանի անգամ զանազան ժողովներում, կոնֆերանսներում և համագումարներում տեսել ու  լսել եմ նրան։ Իսկ 1924 թվականի հունվարին, երբ սովետների երկիրը հրաժեշտ էր տալիս իր առաջնորդին, ինձ պատիվ տրվեց  մի խումբ հայ բոլշևիկների հետ պատվո պահակ կանգնել նրա դագաղի մոտ։

Վլադիմիր Իլյիչի հետ առաջին հանդիպումից շատ ժամանակ է անցել։ Հիշողությունից շատ դեպքեր ու անուններ են ջնջվել, սակայն ամենայն մանրամասնությամբ հիշում եմ 1907 թվականի  այն օրը, երբ առաջին անգամ բախտ ունեցա մոտիկից տեսնելու Լենինին։

-Իսկ ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը Պետերբուրգից վերադառնալուց հետո։

-1910 թվականին համալսարանն ավարտելուց հետո վերադարձա Բաքու, ուր Ստեփան Շահումյանի գլխավորությամբ սկսեցի հեղափոխական - ագիտացիոն աշխատանք տանել բանվորական խմբակներում։ Շահումյանը 1911 թվականին ձեռնամուխ եղավ «Նոր խոսք» հանդեսի  հրատարակմանը։ Ես հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ էի ու գլխավոր խմբագրի տեղակալը, իսկ երբ Ստեփան Շահումյանը ձերբակալվեց, դարձա հանդեսի փաստացի խմբագիրը։

1913 թվականին ցարական իշխանություններն ինձ արտաքսեցին Բաքվից և արգելեցին ապրել Կովկասում։ Սակայն նրանք դրանով չբավարարվեցին, աքսորեցին Ցարիցին, ուր մնացի մինչև 1917  թվականի աշունը, մասնակցեցի ցարական ինքնակալության տապալման, սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման պայքարին։

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո կուսակցությունն ինձ գործուղեց Անդրկովկաս, ուր աշխատավորները ոտքի էին ելել հանուն սովետական կարգերի հաղթանակի։ Երբ 1918 թվականի ապրիլին Ստ. Շահումյանի գլխավորությամբ ստեղծվեց Բաքվի ժողկոմխորհը, ինձ ընտրեցին Անդրկովկասում առաջին սովետական կառավարության արդարադատության ժողկոմ։ Հետագայում ես նույն պաշտոնին էի արդեն Սովետական Հայաստանում։

Երկար տարիներ տարբեր պաշտոններ եմ վարել Մոսկվայում, Թբիլիսիում, երկրի այլ քաղաքներում։ Ի վերջո, ընտրեցի ժուռնալիստիկան և գրականագիտությունը, որոնց ծառայում եմ մինչև օրս։

- Իսկ ինչպե՞ս պատահեց այդ։

-Մեր կուսակցությունը բարձր է գնահատում տպագիր խոսքի դերը աշխատավորական զանգվածների մոբիլիզացման և դաստիարակության ասպարեզում։ Գործերի բերումով իմ կուսակցական աշխատանքը կապված է եղել մամուլի հետ, հաճախ ՝ անլեգալ։ Իմ առաջին հրապարակախոսական հոդվածը անլեգալ տպագրվել է տակավին 1905 թվականին «Բրուտ» ծածկանունով։ Դա Մաքսիմ Գորկու «Հովեկներ» պիեսի բեմադրությանն էր նվիրված։ 1906 թվականին Լևոն Բրուտյան ծածկանվամբ լույս  տեսավ իմ «Մեր հնագույն անարխիստները» հոդվածը, որով ես մերկացնում էի Կովկասի անարխիստներին։

Պետերբուրգում եղած տարիներին զանազան ծածկանուններով աշխատակցել եմ «Պրավդա» թերթին, որի էջերում հրապարակվել են «Ռեալիզմի ծնունդը» հոդվածը՝ նվիրված Հակոբ Հակոբյանի հրատարակած «Բանվորի գրադարան» մատենաշարին և Մ. Գորկու «Հեքիաթներին», «Պրոլատարական գրողների ժողովածուի» մասին հոդվածներ և զանազան այլ նյութեր։

Հետագայում ակտիվորեն աշխատակցել եմ «Պրավդա», «Սոցիալ-դեմոկրատ», «Բանվորի կռիվ»  և  այլ թերթերին։ Երկար տարիներ խմբագրել եմ մի շարք պարբերականներ ու գեղարվեստական հանդեսներ։ Այնպես որ  իմ ժուռնալիստական ստաժը մի փոքր ավելի է, քան կուսակցական ստաժը։

-Ձեր հրապարակախոսական և գրականագիտական հոդվածների «աշխարհագրությունը» չափազանց ընդարձակ է։ Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։

-Այո, Դուք  ճիշտ եք նկատել։ Նախ, դա բացատրվում է նրանով, որ ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում, մոտիկից շփվել ռուս մշակույթին։ Երկրորդ, մենք՝ բոլշևիկներս, մեր ագիտացիոն և պրոպագանդիստական աշխատանքում հաճախ էինք դիմում ռուս առաջավոր  գրողների ստեղծագործություններին, օրինակներ բերում նրանցից։ Պատահական չէ, որ իմ գրական երախայրիքը նվիրված էր ռուս ականավոր հեղափոխական գրող Մաքսիմ Գորկու ստեղծագործություններից մեկին։ Ես դիմել եմ Թումանյանի ու Ռադիշչևի, Բայրոնի ու Լոնգֆելլոյի, Շևչենկոյի  ու Նալբանդյանի, Պուշկինի ու Ստենդալի, Դոբրոլյուբովի ու Նեկրասովի, Պարոնյանի ու Չարենցի, Չեխովի, Կորոլենկոյի։ Ալիշեր Նավոյիի և այլոց ստեղծագործություններին, Եվ վերջապես, հիշենք մեծ Լենինի հանրահայտ ասույթն այն մասին, որ չի կարելի մտավորական լինել, առանց յուրացնելու համաշխարհային գրականության գոհարները։             

Լևոն Ազրոյան, Արմենպրեսի թղթակից         

 

Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա Ղահրամանյան