Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը դեռևս լավ հետազոտված չէ

 Անձական տվյալների թեման ներկայում շատ հրատապ է, քանի որ այն ոչ շատ լավ հետազոտված ոլորտ է։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ կլոր սեղանի շուրջ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ 

Նա ասաց, որ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ընդունվել է 1 տարի առաջ։ «Մեր օրերում անձնական տվյալների պաշտպանությունը էլ ավելի լուրջ խնդիր է դառնում, որովհետև գոյություն ունի համացանց, որտեղ գրեթե անվերահսկելի իրավիճակ է տիրում։ Շատ կարևոր է, որ պետական ատյանները և առհասարակ պետությունը հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը ապահովելու, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու վերաբերյալ»,- ասաց Մելիքյանը։ 

Նա նաև նշեց, որ սկսած անուն ազգանունից, անձնագրի տվյալներից, ապրելու վայրից, հեռախոսահամարից, մինչև ընտանիքի անդամների տվյալները, պետք է անձի համաձայնությամբ տարածվեն և օգտագործվեն։ «Մենք գիտենք փաստեր, երբ անվերահսկելի է դառնում իրավիճակը և անձնական տվյալները օգտագործվում են ոչ ճիշտ նպատակով»,- հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին ասաց, որ իրենց երկրում անձնական տվյալների պաշտպանության հարցով սկսել են զբաղվել երեք տարի առաջ։ «Այդ ժամանակվանից ի վեր մենք շատ բան ենք փոխել և՛ անհատական սեկտորում, և՛ հանրային։ Շատ կարևոր է այս երկու սեկտորների համար հասկանալ բոլոր այն իրավական սկզբունքները, որոնք ներկայացված են օրենքում։ Մենք տարբեր ոլորտներում շատ բարելավումներ ենք արել։ Մենք այնպես ենք արել, որ շատ անձնական տվյալներ հանրության համար այլևս հասանելի չեն։ Ես կարող եմ ասել, որ ամեն տեղ մարտահրավերներ կան՝ ցանկացած ոլորտում և մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս պաշտպանենք հասարակության անձնական տվյալները իրավական և ոչ իրավական դաշտում»,- նշեց Կալդանին։ 
Նա ասաց, որ Հայաստանում այդ ոլորտի մասին շատ բան չգիտի և եկել է այստեղ կիսվելու իր փորձով, ինչպես նաև ծանոթանալու մեր երկրում կատարած աշխատանքներին։ 

Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն ասաց, որ իրենց գործունեության ընթացքում, մեկ տարվա ընթացքում երեք հիմնական ոլորտ են կարևորել. «Առաջինը տեսահսկման ոլորտն է,  որտեղ մենք ընդունել ենք համապարփակ ուղեցույց, որը չունի պարտադիր կատարման պահանջ։ Յուրաքանչյուր անձ` թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական, ով իրականացնում է տեսահսկում պետք է հետևի օրենքով սահմանված կանոններին։ Հաջորդ ոլորտն անցանկալի հաղորդագրություններն են։ Մարդը իր բջջային հեռախոսահամարին չպետք է ստանա որևէ առևտրային կամ այլ բնույթի հաղորդագրություն, եթե դրա համաձայնությունը չի տվել։ Եթե անգամ տվել է համաձայնություն, օրինակ` զեղչերի ժամանակ, որպեսզի նրան տեղեկացնեն այդ մասին, նա պետք է հնարավորություն ունենա իր համաձայնությունը հետ կանչելու։ Այս մասին մենք տվել ենք խորհրդատվական որոշում, ինչպես նաև մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին կառավարությունում է։ Որոշումը ստանալուց հետո այն կուղարկվի ԱԺ ընդունման։ Ընդհանուր առմամբ, կարծես թե ամեն ինչ շատ հարթ է գնում և հույս ունեմ, որ մինչև տարեվերջ այն նախագ իծը կյանքի կկոչվի»: 

Շուշան Դոյդոյանը կարևորեց և առանձնացրեց նաև անչափահաս երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Նա ասաց, որ վերջերս եղել են խնդրահարույց դեպքեր, երբ երեխաների անձնական տվյալները հրապարակվեցին մամուլում։ Նա շեշտեց, որ դա, իհարկե, լրագրողների մեղքով չէր, այլ նրանց տրամադրվել էին այդ տեղեկությունները։ Դրա վերաբերյալ գործակալությունը մշակել է համապարփակ ուղեցույց, որը դեռ ընդունման փուլում է. «Ընդունելուց հետ, մենք այն կհանձնենք ձեր դատին։ Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կարծիքը լսելուց հետո միայն, այն կդնենք վերջնական ընդունման»:

Լիլիթ Դեմուրյան   

 

ՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ