Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը դեռևս լավ հետազոտված չէ

Society

 Անձական տվյալների թեման ներկայում շատ հրատապ է, քանի որ այն ոչ շատ լավ հետազոտված ոլորտ է։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ կլոր սեղանի շուրջ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ 

Նա ասաց, որ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ընդունվել է 1 տարի առաջ։ «Մեր օրերում անձնական տվյալների պաշտպանությունը էլ ավելի լուրջ խնդիր է դառնում, որովհետև գոյություն ունի համացանց, որտեղ գրեթե անվերահսկելի իրավիճակ է տիրում։ Շատ կարևոր է, որ պետական ատյանները և առհասարակ պետությունը հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը ապահովելու, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու վերաբերյալ»,- ասաց Մելիքյանը։ 

Նա նաև նշեց, որ սկսած անուն ազգանունից, անձնագրի տվյալներից, ապրելու վայրից, հեռախոսահամարից, մինչև ընտանիքի անդամների տվյալները, պետք է անձի համաձայնությամբ տարածվեն և օգտագործվեն։ «Մենք գիտենք փաստեր, երբ անվերահսկելի է դառնում իրավիճակը և անձնական տվյալները օգտագործվում են ոչ ճիշտ նպատակով»,- հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին ասաց, որ իրենց երկրում անձնական տվյալների պաշտպանության հարցով սկսել են զբաղվել երեք տարի առաջ։ «Այդ ժամանակվանից ի վեր մենք շատ բան ենք փոխել և՛ անհատական սեկտորում, և՛ հանրային։ Շատ կարևոր է այս երկու սեկտորների համար հասկանալ բոլոր այն իրավական սկզբունքները, որոնք ներկայացված են օրենքում։ Մենք տարբեր ոլորտներում շատ բարելավումներ ենք արել։ Մենք այնպես ենք արել, որ շատ անձնական տվյալներ հանրության համար այլևս հասանելի չեն։ Ես կարող եմ ասել, որ ամեն տեղ մարտահրավերներ կան՝ ցանկացած ոլորտում և մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս պաշտպանենք հասարակության անձնական տվյալները իրավական և ոչ իրավական դաշտում»,- նշեց Կալդանին։ 
Նա ասաց, որ Հայաստանում այդ ոլորտի մասին շատ բան չգիտի և եկել է այստեղ կիսվելու իր փորձով, ինչպես նաև ծանոթանալու մեր երկրում կատարած աշխատանքներին։ 

Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն ասաց, որ իրենց գործունեության ընթացքում, մեկ տարվա ընթացքում երեք հիմնական ոլորտ են կարևորել. «Առաջինը տեսահսկման ոլորտն է,  որտեղ մենք ընդունել ենք համապարփակ ուղեցույց, որը չունի պարտադիր կատարման պահանջ։ Յուրաքանչյուր անձ` թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական, ով իրականացնում է տեսահսկում պետք է հետևի օրենքով սահմանված կանոններին։ Հաջորդ ոլորտն անցանկալի հաղորդագրություններն են։ Մարդը իր բջջային հեռախոսահամարին չպետք է ստանա որևէ առևտրային կամ այլ բնույթի հաղորդագրություն, եթե դրա համաձայնությունը չի տվել։ Եթե անգամ տվել է համաձայնություն, օրինակ` զեղչերի ժամանակ, որպեսզի նրան տեղեկացնեն այդ մասին, նա պետք է հնարավորություն ունենա իր համաձայնությունը հետ կանչելու։ Այս մասին մենք տվել ենք խորհրդատվական որոշում, ինչպես նաև մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին կառավարությունում է։ Որոշումը ստանալուց հետո այն կուղարկվի ԱԺ ընդունման։ Ընդհանուր առմամբ, կարծես թե ամեն ինչ շատ հարթ է գնում և հույս ունեմ, որ մինչև տարեվերջ այն նախագ իծը կյանքի կկոչվի»: 

Շուշան Դոյդոյանը կարևորեց և առանձնացրեց նաև անչափահաս երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Նա ասաց, որ վերջերս եղել են խնդրահարույց դեպքեր, երբ երեխաների անձնական տվյալները հրապարակվեցին մամուլում։ Նա շեշտեց, որ դա, իհարկե, լրագրողների մեղքով չէր, այլ նրանց տրամադրվել էին այդ տեղեկությունները։ Դրա վերաբերյալ գործակալությունը մշակել է համապարփակ ուղեցույց, որը դեռ ընդունման փուլում է. «Ընդունելուց հետ, մենք այն կհանձնենք ձեր դատին։ Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կարծիքը լսելուց հետո միայն, այն կդնենք վերջնական ընդունման»:

Լիլիթ Դեմուրյան   

 

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation