Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


ԵՊՀ ուսանողները ստացել են ծրագրավորման ամենահեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակիչի ուղեգիր

ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր: «ACM-ICPC» օլիմպիադայի կիսաեզրափակիչը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-4-ը Թբիլիսիում: Հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցում էին ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: ԵՊՀ-ն ներկայացել էր 3 թիմով: Պայքարն ընթանում էր 226 թիմերի միջև, որոնք ներկայացնում էին նախկին խորհրդային երկրների լավագույն բուհերը:

Ինչպես նշեց ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, անկախության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ծրագրավորող ուսանողները կարողացել են նվաճել այս հեղինակավոր օլիմպիադիայի եզրափակիչ փուլի ուղեգիրը:

«Ուսանողական ծրագրավորման օլիմպիադաներում ամենահեղինակավորը «ACM-ICPC»-ն է: Մենք ընդգրկվել ենք այս գործընթացում 2000 թվականից: Սա շատ բարդ մրցույթ է, միմյանց հետ մրցում են աշխարհի բոլոր մայրցամաքների համալսարանները: Աշխարհի 2 700 համալսարաններից կիսաեզրափակիչ է անցել 128-ը, և մենք արդեն այդ 128-ի մեջ ենք»,-ասաց Վահան Դումանյանը:

Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է: Մրցույթը նախ տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակով: ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանն ընդգրկված է հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի մեջ՝ ՌԴ-ի, Հարավային Կովկասի և հետխորհրդային մի շարք երկրների հետ:

«Թիմն այս արդյունքին հասնելու համար 4 տարի աշխատել է: Անցած տարի էլ բավական ուժեղ էին, արժանի եզրափակիչ դուրս գալու, բայց դա կախված էր մի շարք գործոններից: Տրամաբանության բոլոր կանոններով սա պետք է լիներ, որովհետև տղաներն այնքան ջանք են գործադրել, այնքան աշխատանք է արվել:

Բավական ուժեղ է այս տարածաշրջանը, մենք դուրս ենք եկել եզրափակիչ ուժեղ մրցակցային տարածաշրջանից»,- ասաց թիմի մարզիչ, ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: Նրա խոսքով, այս թիմը եզրափակիչ է դուրս եկել համոզիչ կերպով, ավելին, հաջողվել է բարդագույն խնդիրներիÖ մեկը լուծել: Արմեն Անդրեասյանը նշեց, որ թիմն ուժեղ ներուժ ունի, գնում է եզրափակիչ բարձր տեղեր զբաղեցնելու համար:

 Եզրափակիչ փուլ անցել են առաջին 17 տեղերը զբաղեցրած թիմերը, որոնց մեջ 12-րդ հորիզոնականում հայտնվել է Մայր բուհի թիմը՝ իրենից հետ թողնելով նաև Մոսկվայի պետական համալսարանի թիմին: ԵՊՀ թիմի կազմում են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը:  

Ալբերտ Սահակյանի խոսքով, թիմը մեծ ջանք է գործադրել` պարբերաբար պարապելով և պատահական չէ բարդ խնդիրների լուծումը:

«Բարդ խնդիրներ ունենալու տեսանկյունից մենք բավական հմուտ ենք: Այս տարի բացառիկ հաջող անցավ մեր մասնակցությունը և հաջողություններ ենք ակնկալում եզրափակչում»,-ասաց Ալբերտ Սահակյանը:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հրայր Հարությունյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է ուժեղ թիմերի մասնակցությունը: Եվ այդ ուժեղ մրցակցային դաշտում իր հաջողություններն է գրանցում ԵՊՀ-ի թիմը:

«Տարեցտարի և' մրցակցությունն է բարդանում, և' թիմերին առաջարկվող խնդիրները: Մրցակցությունը հաշվի առնելով` ընտրեցինք այնպիսի մարտավարություն, որ մեր հաղթանակը վստահ լիներ: Եվ դա մեզ հաջողվեց»,-ավելացրեց Հրայր Հարությունյանը:

Եզրափակչում ԵՊՀ-ի թիմը մրցելու է աշխարհի ուժեղագույն համալսարանների հետ՝ Չինաստանից, Կորեայից, ԱՄՆ-ից և այլն, բայց այդ ուժեղ մրցակցությունը բնավ տղաներին չի վախեցնում: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Տիգրան Մամիկոնյանի խոսքով, իրենք ջանասիրաբար շարունակելու են պատրաստվել` լուրջ հաջողությունների հասնելու համար:

«Նախորդ տարիներին ևս մասնակցություն ունեցել ենք, այս տարի առավել հանգիստ էինք, արդեն փորձ ունեինք: Եզրափակչում մենք մրցելու ենք լավագույն համալսարանների հետ: Առաջին 12 տեղ զբաղեցնողներին մեդալներ են շնորհվելու, մենք ձգտելու ենք լավագույն տեղեր զբաղեցնել»,-ասաց Տիգրան Մամիկոնյանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2017 թվականի մայիսին ԱՄՆ-ում:

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը