Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՊՀ ուսանողները ստացել են ծրագրավորման ամենահեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակիչի ուղեգիր

Society

ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր: «ACM-ICPC» օլիմպիադայի կիսաեզրափակիչը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-4-ը Թբիլիսիում: Հայաստանյան բուհերից օլիմպիադային մասնակցում էին ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: ԵՊՀ-ն ներկայացել էր 3 թիմով: Պայքարն ընթանում էր 226 թիմերի միջև, որոնք ներկայացնում էին նախկին խորհրդային երկրների լավագույն բուհերը:

Ինչպես նշեց ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, անկախության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ծրագրավորող ուսանողները կարողացել են նվաճել այս հեղինակավոր օլիմպիադիայի եզրափակիչ փուլի ուղեգիրը:

«Ուսանողական ծրագրավորման օլիմպիադաներում ամենահեղինակավորը «ACM-ICPC»-ն է: Մենք ընդգրկվել ենք այս գործընթացում 2000 թվականից: Սա շատ բարդ մրցույթ է, միմյանց հետ մրցում են աշխարհի բոլոր մայրցամաքների համալսարանները: Աշխարհի 2 700 համալսարաններից կիսաեզրափակիչ է անցել 128-ը, և մենք արդեն այդ 128-ի մեջ ենք»,-ասաց Վահան Դումանյանը:

Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է: Մրցույթը նախ տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակով: ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանն ընդգրկված է հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի մեջ՝ ՌԴ-ի, Հարավային Կովկասի և հետխորհրդային մի շարք երկրների հետ:

«Թիմն այս արդյունքին հասնելու համար 4 տարի աշխատել է: Անցած տարի էլ բավական ուժեղ էին, արժանի եզրափակիչ դուրս գալու, բայց դա կախված էր մի շարք գործոններից: Տրամաբանության բոլոր կանոններով սա պետք է լիներ, որովհետև տղաներն այնքան ջանք են գործադրել, այնքան աշխատանք է արվել:

Բավական ուժեղ է այս տարածաշրջանը, մենք դուրս ենք եկել եզրափակիչ ուժեղ մրցակցային տարածաշրջանից»,- ասաց թիմի մարզիչ, ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: Նրա խոսքով, այս թիմը եզրափակիչ է դուրս եկել համոզիչ կերպով, ավելին, հաջողվել է բարդագույն խնդիրներիÖ մեկը լուծել: Արմեն Անդրեասյանը նշեց, որ թիմն ուժեղ ներուժ ունի, գնում է եզրափակիչ բարձր տեղեր զբաղեցնելու համար:

 Եզրափակիչ փուլ անցել են առաջին 17 տեղերը զբաղեցրած թիմերը, որոնց մեջ 12-րդ հորիզոնականում հայտնվել է Մայր բուհի թիմը՝ իրենից հետ թողնելով նաև Մոսկվայի պետական համալսարանի թիմին: ԵՊՀ թիմի կազմում են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը:  

Ալբերտ Սահակյանի խոսքով, թիմը մեծ ջանք է գործադրել` պարբերաբար պարապելով և պատահական չէ բարդ խնդիրների լուծումը:

«Բարդ խնդիրներ ունենալու տեսանկյունից մենք բավական հմուտ ենք: Այս տարի բացառիկ հաջող անցավ մեր մասնակցությունը և հաջողություններ ենք ակնկալում եզրափակչում»,-ասաց Ալբերտ Սահակյանը:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հրայր Հարությունյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է ուժեղ թիմերի մասնակցությունը: Եվ այդ ուժեղ մրցակցային դաշտում իր հաջողություններն է գրանցում ԵՊՀ-ի թիմը:

«Տարեցտարի և' մրցակցությունն է բարդանում, և' թիմերին առաջարկվող խնդիրները: Մրցակցությունը հաշվի առնելով` ընտրեցինք այնպիսի մարտավարություն, որ մեր հաղթանակը վստահ լիներ: Եվ դա մեզ հաջողվեց»,-ավելացրեց Հրայր Հարությունյանը:

Եզրափակչում ԵՊՀ-ի թիմը մրցելու է աշխարհի ուժեղագույն համալսարանների հետ՝ Չինաստանից, Կորեայից, ԱՄՆ-ից և այլն, բայց այդ ուժեղ մրցակցությունը բնավ տղաներին չի վախեցնում: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Տիգրան Մամիկոնյանի խոսքով, իրենք ջանասիրաբար շարունակելու են պատրաստվել` լուրջ հաջողությունների հասնելու համար:

«Նախորդ տարիներին ևս մասնակցություն ունեցել ենք, այս տարի առավել հանգիստ էինք, արդեն փորձ ունեինք: Եզրափակչում մենք մրցելու ենք լավագույն համալսարանների հետ: Առաջին 12 տեղ զբաղեցնողներին մեդալներ են շնորհվելու, մենք ձգտելու ենք լավագույն տեղեր զբաղեցնել»,-ասաց Տիգրան Մամիկոնյանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2017 թվականի մայիսին ԱՄՆ-ում:

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation