Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ» Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»


Իմ երազանքը կատարվեց, բայց մասամբ. օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյան

Սպորտ

2016 թվականն իր ուրույն հետքը թողեց հայկական օլիմպիական պատմության մեջ: Օլիմպիական Ռիոյում հայկական պատվիրակությունը 24 ժամվա ընթացքում նվաճեց 4 մեդալ` 3 արծաթե և մեկ ոսկե: 4 մեդալակիրներից մեկը ծանրորդ Գոռ Մինասյանն է: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հիմնական անդամներից մեկը` Գոռը, ծնունդով գյումրեցի է` գյումրեցուն բնորոշ հումորի նուրբ զգացողությամբ, պարզ, հասարակ մարդ, ով համեստ է, բայց գիտի իր ներուժի մասին: Մեր հեռանկարային մարզիկի համար 2016-ը անասելի հաջողակ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը խոսեց 31-րդ առամային խաղերի, Բրազիլիայից ստացած տպավորությունների, իր ապագայի և առաջիկա անելիքների մասին:

-Գո՛ռ, պատմիր խնդրում եմ, ե՞րբ ևինչպե՞ս սկսեցիր ծանրամարտով զբաղվել:

-Ծանրամարտով սկսեցի զբաղվել, երբ 10 տարեկան էի: Ինձ փորձել եմ մի քանի այլ մարզաձևերում, բայց չէր ստացվում, և ես էլ չէի սիրում: Ծանրամարտով էլ սկսեցի զբաղվել շատ պատահաբար: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչիս  առաջարկով եմ սկսել զբաղվել այս մարզաձևով:

-2016 թվականի հաջող ստացվեց  քեզ համար` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Օլիմպիական խաղերիարծաթե մեդալակիր:

-Եթե խոսենք արդյունքների լեզվով, ապա սա իմ լավագույն տարին է` չհաշված պատանեկան տարիներին գրանցած արդյունքները (խմբ.- 2011 թվական երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն): Յուրաքանչյուր մարզիկի համար Օլիմպիական մեդալը երազանք է: Ու իմ երազանքը կատարվեց, բայց` մասամբ: Մնաց, որ հասնեմ գերագույն նպատակիս` Օլիմպիական չեմպիոն դառնամ:

-Խոսեցիր խաղերից.  ի՞նչ կարծիքի ես մրցակիցներիդ մասին:  Ինչպիսի՞ հակառակորդներ են նրանք:

-Օլիմպիական խաղերի այս տարվա չեմպիոնը, կարող եմ ասել, որ «մի գլուխ» ինձանից բարձր էր: Բայց դա միայն ժամանակի խնդիր է: Ամեն ինչ` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբական խոչընդոտները  հաղթահարելու եմ և հասնելու եմ նրան: Հաջորդ խաղերում անցնելու եմ նրան:

-Քառամյակի ամենասպասված մրցումները` Օլիմպիական խաղերը, արդեն անցյալում են: Ի՞նչ տվեցին քեզ և ի՞նչխորհուրդ ունեցան  այդ խաղերը քեզ համար:

-Օլիմպիական խաղերն ամեն ինչով, բացարձակ ամեն բանով տարբերվում են մյուս մրցաշարերից: Այս հուզմունքն այլ է, երկրպագությունն ուրիշ է, միայն ծանրամարտը չէ: Հաղթում են մարզիկները նրանց  հետ հավասար ուրախանում ես նաև դու:

-Օլիմպիական խաղերում մենք բավականին երկար ժամանակ հաջողության չէիք հասնում և ինչ որ տեղլարվածություն կար ընդհանուր թիմում:  Ինչպե՞ս էր դա  անդրադառնում  ձեզ վրա:

-Հավաքականի ամենաուժեղ մարզիկները մնացել էին մրցումների վերջին օրերին: Գուցե դա էր պատճառը: Ամեն ինչի սկիզբը Սիմոնը դրեց: Նրա արծաթե մեդալից հետո  մենք ունեցանք Օլիմպիական չեմպիոն և երկու փոխչեմպիոն: Պարզապես անհաջող էր մեկնարկը:

-Գո՛ռ, ի՞նչ տպավորություն ստացար Օլիմպիական խաղերից,  ինչպիսի՞ն  էր կազմակերպվածությունը  և ի՞նչկասես Ռիոյի և բրազիլացիների մասին:

-Շատ վատ էր: Եվրոպայի և աշխարհի ծանրամարտի առաջնություններն ավելի լավ են կազմակերպվում, քան այս Օլիմպիական խաղերը: Սնունդն անտանելի վատն էր, սենյակներն` անհարմար, գողությունը` շատ: Վախենում էինք սենյակներում արժեքավոր իրեր թողնել: Ռիոն շատ լավ քաղաք է, բայց բրազիլացիներն չէին տիրապետում օտար լեզուների: Սակայն այս բոլոր թերություններն ու բացերը փակում էր Հիսուսի արձանը, որն իսկապես հրաշալիք է:

-Հաճախ ստացվում է, որ մեծ բարձունքների  հասնելով  մարզիկները, և ոչ միայն նրանք , տառապում են այսպեսկոչված «աստղային հիվանդությամբ»: 

-Դա ես չէ, որ պիտի ասեմ, ինքներդ պետք է այդ գնահատականը տաք: Բայց ես նույն ձեր Գոռն եմ: Նույնիսկ մի քիչ ավելի հասարակ եմ դարձել: 

-Վերջին շրջանում  մեծ աղմուկ է բարձրացել  ծանրամարտիկների շուրջ: ՄՕԿ-ը վերանայում է  8 տարվավաղեմության դոպինգ թեստերը: Արդյոնք  այս քայլն արդարացի ես համարում :

-Ես մի խնդիր եմ տեսնում այս ամենի մեջ: Եթե ստուգվում են առաջին երեք մեդալակիրները, ապա ինչու չեն ստուգում 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները: Արդյոք նրանք ոչ մի խնդիր չունեն կապված դոպինգի հետ: Չեմ կարող ասել, որ սա սխալ է, բայց չեմ կարող ասել, որ սա ճիշտ քայլ է:

-Մենք նման խնդրի առաջ 8 տարի հետո չե՞նք կանգնի:  

-Ոչ: Միանշանակ ոչ: Երկար տարիներ է, որ Հայաստանում վերացել է դոպինգ ասվածը:

-Գոռ, մեր ծանրորդ ների  հիմնական մասը Գյումրիից  է: Ո՞րն  է   այս  մարզաձևում  գյումրեցիների հաջողության  գաղտնիքը:

-Երևի ուրիշ զբաղմունք չկա, կամ էլ մարզադպրոցներն են շատ: Մոտ 8 ծանրամարտի մարզադահլիճ կա: Եվ, իհարկե, Գյումրու հողի ու ջրի մեջ է (ծիծաղում է):

 -Առաջիկայում պլաններ ունե՞ս:

-Հանգստի շրջանն ավարտվեց, նախապատրաստվում եմ ապրիլին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Եվ, իհարկե, նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: 

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանՀայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Քարը քարին չեն թողնի. «Փաստ»«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»