Yerevan, 21.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իմ երազանքը կատարվեց, բայց մասամբ. օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյան

Sport

2016 թվականն իր ուրույն հետքը թողեց հայկական օլիմպիական պատմության մեջ: Օլիմպիական Ռիոյում հայկական պատվիրակությունը 24 ժամվա ընթացքում նվաճեց 4 մեդալ` 3 արծաթե և մեկ ոսկե: 4 մեդալակիրներից մեկը ծանրորդ Գոռ Մինասյանն է: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հիմնական անդամներից մեկը` Գոռը, ծնունդով գյումրեցի է` գյումրեցուն բնորոշ հումորի նուրբ զգացողությամբ, պարզ, հասարակ մարդ, ով համեստ է, բայց գիտի իր ներուժի մասին: Մեր հեռանկարային մարզիկի համար 2016-ը անասելի հաջողակ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը խոսեց 31-րդ առամային խաղերի, Բրազիլիայից ստացած տպավորությունների, իր ապագայի և առաջիկա անելիքների մասին:

-Գո՛ռ, պատմիր խնդրում եմ, ե՞րբ ևինչպե՞ս սկսեցիր ծանրամարտով զբաղվել:

-Ծանրամարտով սկսեցի զբաղվել, երբ 10 տարեկան էի: Ինձ փորձել եմ մի քանի այլ մարզաձևերում, բայց չէր ստացվում, և ես էլ չէի սիրում: Ծանրամարտով էլ սկսեցի զբաղվել շատ պատահաբար: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչիս  առաջարկով եմ սկսել զբաղվել այս մարզաձևով:

-2016 թվականի հաջող ստացվեց  քեզ համար` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Օլիմպիական խաղերիարծաթե մեդալակիր:

-Եթե խոսենք արդյունքների լեզվով, ապա սա իմ լավագույն տարին է` չհաշված պատանեկան տարիներին գրանցած արդյունքները (խմբ.- 2011 թվական երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն): Յուրաքանչյուր մարզիկի համար Օլիմպիական մեդալը երազանք է: Ու իմ երազանքը կատարվեց, բայց` մասամբ: Մնաց, որ հասնեմ գերագույն նպատակիս` Օլիմպիական չեմպիոն դառնամ:

-Խոսեցիր խաղերից.  ի՞նչ կարծիքի ես մրցակիցներիդ մասին:  Ինչպիսի՞ հակառակորդներ են նրանք:

-Օլիմպիական խաղերի այս տարվա չեմպիոնը, կարող եմ ասել, որ «մի գլուխ» ինձանից բարձր էր: Բայց դա միայն ժամանակի խնդիր է: Ամեն ինչ` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբական խոչընդոտները  հաղթահարելու եմ և հասնելու եմ նրան: Հաջորդ խաղերում անցնելու եմ նրան:

-Քառամյակի ամենասպասված մրցումները` Օլիմպիական խաղերը, արդեն անցյալում են: Ի՞նչ տվեցին քեզ և ի՞նչխորհուրդ ունեցան  այդ խաղերը քեզ համար:

-Օլիմպիական խաղերն ամեն ինչով, բացարձակ ամեն բանով տարբերվում են մյուս մրցաշարերից: Այս հուզմունքն այլ է, երկրպագությունն ուրիշ է, միայն ծանրամարտը չէ: Հաղթում են մարզիկները նրանց  հետ հավասար ուրախանում ես նաև դու:

-Օլիմպիական խաղերում մենք բավականին երկար ժամանակ հաջողության չէիք հասնում և ինչ որ տեղլարվածություն կար ընդհանուր թիմում:  Ինչպե՞ս էր դա  անդրադառնում  ձեզ վրա:

-Հավաքականի ամենաուժեղ մարզիկները մնացել էին մրցումների վերջին օրերին: Գուցե դա էր պատճառը: Ամեն ինչի սկիզբը Սիմոնը դրեց: Նրա արծաթե մեդալից հետո  մենք ունեցանք Օլիմպիական չեմպիոն և երկու փոխչեմպիոն: Պարզապես անհաջող էր մեկնարկը:

-Գո՛ռ, ի՞նչ տպավորություն ստացար Օլիմպիական խաղերից,  ինչպիսի՞ն  էր կազմակերպվածությունը  և ի՞նչկասես Ռիոյի և բրազիլացիների մասին:

-Շատ վատ էր: Եվրոպայի և աշխարհի ծանրամարտի առաջնություններն ավելի լավ են կազմակերպվում, քան այս Օլիմպիական խաղերը: Սնունդն անտանելի վատն էր, սենյակներն` անհարմար, գողությունը` շատ: Վախենում էինք սենյակներում արժեքավոր իրեր թողնել: Ռիոն շատ լավ քաղաք է, բայց բրազիլացիներն չէին տիրապետում օտար լեզուների: Սակայն այս բոլոր թերություններն ու բացերը փակում էր Հիսուսի արձանը, որն իսկապես հրաշալիք է:

-Հաճախ ստացվում է, որ մեծ բարձունքների  հասնելով  մարզիկները, և ոչ միայն նրանք , տառապում են այսպեսկոչված «աստղային հիվանդությամբ»: 

-Դա ես չէ, որ պիտի ասեմ, ինքներդ պետք է այդ գնահատականը տաք: Բայց ես նույն ձեր Գոռն եմ: Նույնիսկ մի քիչ ավելի հասարակ եմ դարձել: 

-Վերջին շրջանում  մեծ աղմուկ է բարձրացել  ծանրամարտիկների շուրջ: ՄՕԿ-ը վերանայում է  8 տարվավաղեմության դոպինգ թեստերը: Արդյոնք  այս քայլն արդարացի ես համարում :

-Ես մի խնդիր եմ տեսնում այս ամենի մեջ: Եթե ստուգվում են առաջին երեք մեդալակիրները, ապա ինչու չեն ստուգում 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները: Արդյոք նրանք ոչ մի խնդիր չունեն կապված դոպինգի հետ: Չեմ կարող ասել, որ սա սխալ է, բայց չեմ կարող ասել, որ սա ճիշտ քայլ է:

-Մենք նման խնդրի առաջ 8 տարի հետո չե՞նք կանգնի:  

-Ոչ: Միանշանակ ոչ: Երկար տարիներ է, որ Հայաստանում վերացել է դոպինգ ասվածը:

-Գոռ, մեր ծանրորդ ների  հիմնական մասը Գյումրիից  է: Ո՞րն  է   այս  մարզաձևում  գյումրեցիների հաջողության  գաղտնիքը:

-Երևի ուրիշ զբաղմունք չկա, կամ էլ մարզադպրոցներն են շատ: Մոտ 8 ծանրամարտի մարզադահլիճ կա: Եվ, իհարկե, Գյումրու հողի ու ջրի մեջ է (ծիծաղում է):

 -Առաջիկայում պլաններ ունե՞ս:

-Հանգստի շրջանն ավարտվեց, նախապատրաստվում եմ ապրիլին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Եվ, իհարկե, նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: 

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League