Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Հրանուշ Հակոբյանը Լիբանանում այցելել է Համազգայինի «Լևոն Շանթ» կենտրոն

 ՀԲԸՄ-ի «Խոսնակ» պաշտոնաթերթի նախաձեռնությամբ, ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի հովանավորությամբ՝ ՀԲԸՄ«Դեմիրճյան» կենտրոնում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Բազմազան զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» խորագրով քննարկում, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը և «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Զրույցը վարեց «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց անկախության արժեքի և կարևորության մասին, նշելով, որ անկախությունը գերագույն արժեք է, կերտված ժողովրդի կամքով, ինչի արդյունքում աշխարհի տարբեր պետություններ ճանաչեցին Հայաստանն իբրև պետություն, և այն իր տեղն ու դերն ունեցավ միջազգային տարբեր հարթակներում: Անդրադառնալով Հայաստանի անկախության առաջին տարիներին վերաբերող հարցին` նախարար Հակոբյանը նշեց, որ նորանկախ երկիրը ստիպված էր հաղթահարել  երկիրը մեր երկրին պատուհասած դժվարությունները՝ երկրաշարժ, Սումգայիթյան ջարդեր, փախստականների խնդիր, կենցաղային դժվարություններ, ճգնաժամային իրավիճակ, Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ և այլն:

 Հրանուշ Հակոբյանը հատկապես շեշտեց, որ այդ օրերին Սփյուռքը օգնության հասավ Հայաստանին, կանգնեց նրա կողքին, որպեսզի հայրենիքը շարունակի ապրել՝ հավելելով, որ Սփյուռքը Հայաստանի իրական հարստությունը, ուժը և հավերժ ներկայություն է հայրենիքի կյանքում: Նա շեշտեց, որ այսօր չկա բնագավառ, ուր սփյուռքահայերն իրենց ներդրումն ու գործարարությունը չկատարեն: Նախարարը հաստատեց, որ այսօր գործադրվում է ամեն ջանք, որպեսզի հայրենիքը քաղաքականապես, տնտեսապես, զբոսաշրջության առումով բարեփոխվի և լինի ավելի հզոր ու համայն հայության իսկական հայրենիքը:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կազմակերպված Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի արդյունքներն ամփոփելու նպատակով համաժողովի մասնակիցները դեկտեմբերի 12-ին հանդիպում ունեցան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որին մասնակցեցին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Ազդակ», «Արարատ», «Զարթօնք» օրաթերթերի խմբագիրներ Շահան Գանտահարյանը, Անի Եփրեմյանը, Սևակ Հակոբյանը, համաժողովին մասնակցած լրագրողներ:

Լրագրողներն իրենց տպավորությունները, տեսակետները և առաջարկությունները ներկայացրին նախարար Հրանուշ Հակոբյանին: Նրանք նշեցին, որ լրագրողների համաժողովները բոլոր տեսանկյուններից արձանագրել են լավագույն արդյունքներ: Մասնակիցները կարևորեցին կազմակերպիչների հետևողականությունը և մասնակիցների թվի աճը, աշխարհագրության ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան տեղեկատվական դաշտի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում աշխատելու արդյունավետության բարձրացմանը, որը նկատելի էր Ապրիլյան պատերազմի օրերին: Ըստ փորձագետների, հայկական տեղեկատվական դաշտը համարժեք դրսևորեց իրեն և այդ գործում մեծ դերակատարություն ունեցան լրագրողների համահայկական համաժողովները, փորձի փոխանակումը, քննարկումները և այլն:

Նախարար Հրանուշ Հակոբյանը օգտակար համարեց տարածաշրջաններում մամուլի ակումբների ստեղծումը, որը կարող է նպաստել տեղեկատվության ոլորտի խնդիրների արծարծմանն ու լուծմանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Այս առումով կարևորվեց օտար լրատուամիջոցներում աշխատող հայ լրագրողներին համահայկական լրատվական հանրության մեջ ներգրավելը, նրանց միջոցով հայկական խնդիրները օտարներին ներկայացնելը:

Նույն օրը Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Ներկայացնելով ցուցահանդեսի աշխատանքները, նախարարը նշեց, որ դրանք բաժանված են չորս մասի. առաջին մասը պատկերում է Հայաստանի զարգացումը, երկրորդը` մեր հերոսներին, երրորդը` մեր տնտեսական նվաճումները և վերջին մասը` ապագայի տեսլականը:

Բարձր գնահատելով Լիբանանի համայնքի գործունեությունը՝ Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց հայապահպանութեանն ուղղված նրանց անմնացորդ ջանքերի համար և համայնքի մի շարք ցործիչների պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներով: Նախարարը ՀՀ ՍՆ «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրեց Ազգային գործիչ, բարերար, «ԱՖՀԻԼ» («Armenian Fund for Health Insurance in Lebanon») հիմնադրամի տնօրեն Հակոբ Լադոյանին և ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային հանձնաժողովի փոխատենապետ Սիլվա Լիպարիտյանին: Ազգային «Լևոն և Սոֆիա Հակոբյան» քոլեջը և կրթության կազմակերպիչ, Հայ կաթողիկե «Մեսրոպյան» բարձրագույն վարժարանի ուսուցչուհի Մարիա Ապունայեան-Պեոճեքյանը, Հայ ավետարանական քոլեջի ուսուցչուհի Յասմիկ Թորոսյանը և ՀԲԸՄ «Պողոս Գ. Կարմիրյան» վարժարանի արաբերենի ուսուցիչ Նորայր Պաղտասարյանը արժանացան ՀՀ ՍՆ Երախտագիտության մեդալի:

Սփյուռքի նախարարը ՀՀ ՍՆ «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանի լրատվական բաժնի պատասխանատու, ուսուցչուհի, թարգմանչուհի Լյուսի Տէօքմէճյանին, «Թռիչք» պարբերաթերթի խմբագիր Զապէլ Քէօշկէրեան-Ֆերմանյանին, Հայ կաթողիկե «Սրբոց Հռիփսիմեանց» բարձրագույն վարժարանի ուսուցչուհի, Լիբանանի ուսուցիչների միության անդամ, Ազգային «Նուբարյան-Խրիմյան» վարժարանի տնօրեն Վաչէ Հարմանտայյանին, Համազգայինի ճեմարանի և Ազգային «Աբգարյան» վարժարանի ուսուցչուհի Մարալ Խտրլարյանին, «Շամլեան Թաթիկեան» վարժարանի ուսուցչուհի Սօսի Ապահունյանին, լրագրող, հրապարակախոս, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների, Լիբանանի արաբական մամլո ընկերակցության անդամ Պարույր Աղբաշյանին:

Գործարար, բարերար Թորոս Սիրանոսյանին Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց ՀՀ ՍՆ «Վիլյամ Սարոյան» մեդալով:

2015 թվականի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության արդյունքներով հաղթող ճանաչված Գալպագյան ընտանիքը ստացավ «Լավագույն ընտանիք» մրցանակը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 13-ին Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում մասնակցեց Հայ Կաթողիկե պատրիարքությանի հովանավորությամբ կազմակերպված պաշտոնական հանդիսությանը, որը նվիրված էր նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարմանը վարժարանի մասնակցությանը:

Վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը անդրադարձավ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի և Սփյուռքի նախարարության միջև 2010թ. սկիզբ առած գործակցությանը, նշեց. «Մեր հայրենիքը զորանում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված, բայց իրենց սիրտը միշտ Հայաստանով ու Արցախով բաբախող հայորդիներով, վարժարանս, այս հանդիսավոր պահին, իր ամբողջական աջակցությունն է հայտնում Արցախին նվիրված համահայկական շարժմանը»:

 «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման կապակցությամբ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանն իր համեստ լուման է տրամադում՝ գործնական մասնակցություն բերելով այս հսկայական ազգօգուտ ծրագրին: Վարժարանը որոշեց.

Մարտակերտի հանրակրթարան 2հ/դ հանրակրթարանն ընդունել իբրև քույր վարժարան և Բեյրութ հրավիրել այդ վարժարանի հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 3 մասնագետ՝ հատուկ դասընթացների հետևելու համար:

Արցախում գործող ներառական կրթության ծրագիր ունեցող 102 վարժարաններում զավակ ունեցող 423 ծնողների և այդ վարժարաններում գործող հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 68 մասնագետների համար ուսուցողական հատուկ սեմինարներ կազմակերպել:

Արցախում հատուկ կարիքներ ունեցող 423 աշակերտներին նվիրել գրենական պիտույքներ:

Հայրենիք-Սփյուռք կամրջող նախաձեռնությունների մեջ իր անսպառ ջանքի համար Հրանուշ Հակոբյանը խրախուսեց Ռիթա Բոյաջյանին՝ Սփյուռքում այսքան օրինակելի դպրոց պահելու համար և նշեց. «Այս դպրոցն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման գլխավոր մասնակիցը:Բոլորի հայացքը ուղղված է Հայրենիքին, որովհետև Հայրենիքն է բոլորիս իսկական թթվածինը, և «հետևաբար, մենք բոլորիդ սպասում ենք, կանչում և ասում՝ արի տուն»:

Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Համազգայինի «Լևոն Շանթ» կենտրոն: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ այն չորս գլխավոր սյուներին, որոնց վրա հայ ժողովուրդը Սփյուռքում կառուցել է  հայապահպանությունը: Հայ լեզուն և հայ կրթությունը, հայ ընտանիքը, հայ մշակույթն ու հայ եկեղեցին  տարբեր երկրներում հայերի համար դարձել են ինքնության և գոյության կռվան: Իսկ ինքնության պահպանման գլխավոր կենտրոնը հայ դպրոցն է, որն իր շուրջ է համախմբում համայնքն ու պայքարում լեզուն պահելու հ ամար: Նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Մեր լեզուն ազգային արժեք է, որին պետք է տեր կանգնենք: Հայոց լեզվի անաղարտությունը, մաքրությունը և սերունդներին փոխանցելը մեզնից է կախված: Փառք ու պատիվ Համազգայինին, բոլոր ուսուցիչներին, տնօրեններին, որոնք ամեն ճիգ գործադրում են, որ ամեն հայի հայրենիքը համարվող հայոց լեզուն պահպանվի Միջին Արևելքում: Համազգայինը հայ մշակույթով փորձում է սերունդներին հայ պահել, որովհետև հայ մշակույթը ազգի անձնագիրն է»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ դարձել է ազգային արժեք և իր ուղեկից ու քույր կառույցների միջոցով հաջողել է ցանցային լուրջ աշխատանք տանել  ու նպաստել, որ հայկական համայնքները հայ մնան, հայ ապրեն, շնչեն և կապվեն Հայրենիքի հետ:

Եզրափակելով իր խոսքը՝ Սփյուռքի նախարարը մաղթեց. «Հայաստան, Արցախ և Սփյուռք միացյալ ուժերով, միասնաբար հզորացնենք Հայաստանի տնտեսությունը, ապահովենք Արցախի անվտանգությունը, միասին պայքարենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտպան և հետևանքների վերացման համար: Միասին համախմբվենք հայ եկեղեցու շուրջ, որ հավատքով պահենք և պահպանենք հայությունը: Հավատանք, որ ու՛ր էլ ապրենք, պետք է հպարտ լինենք Հայաստանով և հայությամբ»:

Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետ