Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրանուշ Հակոբյանը Լիբանանում այցելել է Համազգայինի «Լևոն Շանթ» կենտրոն

Society

 ՀԲԸՄ-ի «Խոսնակ» պաշտոնաթերթի նախաձեռնությամբ, ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի հովանավորությամբ՝ ՀԲԸՄ«Դեմիրճյան» կենտրոնում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Բազմազան զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» խորագրով քննարկում, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը և «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Զրույցը վարեց «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց անկախության արժեքի և կարևորության մասին, նշելով, որ անկախությունը գերագույն արժեք է, կերտված ժողովրդի կամքով, ինչի արդյունքում աշխարհի տարբեր պետություններ ճանաչեցին Հայաստանն իբրև պետություն, և այն իր տեղն ու դերն ունեցավ միջազգային տարբեր հարթակներում: Անդրադառնալով Հայաստանի անկախության առաջին տարիներին վերաբերող հարցին` նախարար Հակոբյանը նշեց, որ նորանկախ երկիրը ստիպված էր հաղթահարել  երկիրը մեր երկրին պատուհասած դժվարությունները՝ երկրաշարժ, Սումգայիթյան ջարդեր, փախստականների խնդիր, կենցաղային դժվարություններ, ճգնաժամային իրավիճակ, Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ և այլն:

 Հրանուշ Հակոբյանը հատկապես շեշտեց, որ այդ օրերին Սփյուռքը օգնության հասավ Հայաստանին, կանգնեց նրա կողքին, որպեսզի հայրենիքը շարունակի ապրել՝ հավելելով, որ Սփյուռքը Հայաստանի իրական հարստությունը, ուժը և հավերժ ներկայություն է հայրենիքի կյանքում: Նա շեշտեց, որ այսօր չկա բնագավառ, ուր սփյուռքահայերն իրենց ներդրումն ու գործարարությունը չկատարեն: Նախարարը հաստատեց, որ այսօր գործադրվում է ամեն ջանք, որպեսզի հայրենիքը քաղաքականապես, տնտեսապես, զբոսաշրջության առումով բարեփոխվի և լինի ավելի հզոր ու համայն հայության իսկական հայրենիքը:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կազմակերպված Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի արդյունքներն ամփոփելու նպատակով համաժողովի մասնակիցները դեկտեմբերի 12-ին հանդիպում ունեցան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որին մասնակցեցին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Ազդակ», «Արարատ», «Զարթօնք» օրաթերթերի խմբագիրներ Շահան Գանտահարյանը, Անի Եփրեմյանը, Սևակ Հակոբյանը, համաժողովին մասնակցած լրագրողներ:

Լրագրողներն իրենց տպավորությունները, տեսակետները և առաջարկությունները ներկայացրին նախարար Հրանուշ Հակոբյանին: Նրանք նշեցին, որ լրագրողների համաժողովները բոլոր տեսանկյուններից արձանագրել են լավագույն արդյունքներ: Մասնակիցները կարևորեցին կազմակերպիչների հետևողականությունը և մասնակիցների թվի աճը, աշխարհագրության ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան տեղեկատվական դաշտի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում աշխատելու արդյունավետության բարձրացմանը, որը նկատելի էր Ապրիլյան պատերազմի օրերին: Ըստ փորձագետների, հայկական տեղեկատվական դաշտը համարժեք դրսևորեց իրեն և այդ գործում մեծ դերակատարություն ունեցան լրագրողների համահայկական համաժողովները, փորձի փոխանակումը, քննարկումները և այլն:

Նախարար Հրանուշ Հակոբյանը օգտակար համարեց տարածաշրջաններում մամուլի ակումբների ստեղծումը, որը կարող է նպաստել տեղեկատվության ոլորտի խնդիրների արծարծմանն ու լուծմանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Այս առումով կարևորվեց օտար լրատուամիջոցներում աշխատող հայ լրագրողներին համահայկական լրատվական հանրության մեջ ներգրավելը, նրանց միջոցով հայկական խնդիրները օտարներին ներկայացնելը:

Նույն օրը Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Ներկայացնելով ցուցահանդեսի աշխատանքները, նախարարը նշեց, որ դրանք բաժանված են չորս մասի. առաջին մասը պատկերում է Հայաստանի զարգացումը, երկրորդը` մեր հերոսներին, երրորդը` մեր տնտեսական նվաճումները և վերջին մասը` ապագայի տեսլականը:

Բարձր գնահատելով Լիբանանի համայնքի գործունեությունը՝ Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց հայապահպանութեանն ուղղված նրանց անմնացորդ ջանքերի համար և համայնքի մի շարք ցործիչների պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներով: Նախարարը ՀՀ ՍՆ «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրեց Ազգային գործիչ, բարերար, «ԱՖՀԻԼ» («Armenian Fund for Health Insurance in Lebanon») հիմնադրամի տնօրեն Հակոբ Լադոյանին և ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային հանձնաժողովի փոխատենապետ Սիլվա Լիպարիտյանին: Ազգային «Լևոն և Սոֆիա Հակոբյան» քոլեջը և կրթության կազմակերպիչ, Հայ կաթողիկե «Մեսրոպյան» բարձրագույն վարժարանի ուսուցչուհի Մարիա Ապունայեան-Պեոճեքյանը, Հայ ավետարանական քոլեջի ուսուցչուհի Յասմիկ Թորոսյանը և ՀԲԸՄ «Պողոս Գ. Կարմիրյան» վարժարանի արաբերենի ուսուցիչ Նորայր Պաղտասարյանը արժանացան ՀՀ ՍՆ Երախտագիտության մեդալի:

Սփյուռքի նախարարը ՀՀ ՍՆ «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանի լրատվական բաժնի պատասխանատու, ուսուցչուհի, թարգմանչուհի Լյուսի Տէօքմէճյանին, «Թռիչք» պարբերաթերթի խմբագիր Զապէլ Քէօշկէրեան-Ֆերմանյանին, Հայ կաթողիկե «Սրբոց Հռիփսիմեանց» բարձրագույն վարժարանի ուսուցչուհի, Լիբանանի ուսուցիչների միության անդամ, Ազգային «Նուբարյան-Խրիմյան» վարժարանի տնօրեն Վաչէ Հարմանտայյանին, Համազգայինի ճեմարանի և Ազգային «Աբգարյան» վարժարանի ուսուցչուհի Մարալ Խտրլարյանին, «Շամլեան Թաթիկեան» վարժարանի ուսուցչուհի Սօսի Ապահունյանին, լրագրող, հրապարակախոս, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների, Լիբանանի արաբական մամլո ընկերակցության անդամ Պարույր Աղբաշյանին:

Գործարար, բարերար Թորոս Սիրանոսյանին Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց ՀՀ ՍՆ «Վիլյամ Սարոյան» մեդալով:

2015 թվականի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության արդյունքներով հաղթող ճանաչված Գալպագյան ընտանիքը ստացավ «Լավագույն ընտանիք» մրցանակը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 13-ին Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում մասնակցեց Հայ Կաթողիկե պատրիարքությանի հովանավորությամբ կազմակերպված պաշտոնական հանդիսությանը, որը նվիրված էր նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարմանը վարժարանի մասնակցությանը:

Վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը անդրադարձավ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի և Սփյուռքի նախարարության միջև 2010թ. սկիզբ առած գործակցությանը, նշեց. «Մեր հայրենիքը զորանում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված, բայց իրենց սիրտը միշտ Հայաստանով ու Արցախով բաբախող հայորդիներով, վարժարանս, այս հանդիսավոր պահին, իր ամբողջական աջակցությունն է հայտնում Արցախին նվիրված համահայկական շարժմանը»:

 «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման կապակցությամբ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանն իր համեստ լուման է տրամադում՝ գործնական մասնակցություն բերելով այս հսկայական ազգօգուտ ծրագրին: Վարժարանը որոշեց.

Մարտակերտի հանրակրթարան 2հ/դ հանրակրթարանն ընդունել իբրև քույր վարժարան և Բեյրութ հրավիրել այդ վարժարանի հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 3 մասնագետ՝ հատուկ դասընթացների հետևելու համար:

Արցախում գործող ներառական կրթության ծրագիր ունեցող 102 վարժարաններում զավակ ունեցող 423 ծնողների և այդ վարժարաններում գործող հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 68 մասնագետների համար ուսուցողական հատուկ սեմինարներ կազմակերպել:

Արցախում հատուկ կարիքներ ունեցող 423 աշակերտներին նվիրել գրենական պիտույքներ:

Հայրենիք-Սփյուռք կամրջող նախաձեռնությունների մեջ իր անսպառ ջանքի համար Հրանուշ Հակոբյանը խրախուսեց Ռիթա Բոյաջյանին՝ Սփյուռքում այսքան օրինակելի դպրոց պահելու համար և նշեց. «Այս դպրոցն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման գլխավոր մասնակիցը:Բոլորի հայացքը ուղղված է Հայրենիքին, որովհետև Հայրենիքն է բոլորիս իսկական թթվածինը, և «հետևաբար, մենք բոլորիդ սպասում ենք, կանչում և ասում՝ արի տուն»:

Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Համազգայինի «Լևոն Շանթ» կենտրոն: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ այն չորս գլխավոր սյուներին, որոնց վրա հայ ժողովուրդը Սփյուռքում կառուցել է  հայապահպանությունը: Հայ լեզուն և հայ կրթությունը, հայ ընտանիքը, հայ մշակույթն ու հայ եկեղեցին  տարբեր երկրներում հայերի համար դարձել են ինքնության և գոյության կռվան: Իսկ ինքնության պահպանման գլխավոր կենտրոնը հայ դպրոցն է, որն իր շուրջ է համախմբում համայնքն ու պայքարում լեզուն պահելու հ ամար: Նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Մեր լեզուն ազգային արժեք է, որին պետք է տեր կանգնենք: Հայոց լեզվի անաղարտությունը, մաքրությունը և սերունդներին փոխանցելը մեզնից է կախված: Փառք ու պատիվ Համազգայինին, բոլոր ուսուցիչներին, տնօրեններին, որոնք ամեն ճիգ գործադրում են, որ ամեն հայի հայրենիքը համարվող հայոց լեզուն պահպանվի Միջին Արևելքում: Համազգայինը հայ մշակույթով փորձում է սերունդներին հայ պահել, որովհետև հայ մշակույթը ազգի անձնագիրն է»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ դարձել է ազգային արժեք և իր ուղեկից ու քույր կառույցների միջոցով հաջողել է ցանցային լուրջ աշխատանք տանել  ու նպաստել, որ հայկական համայնքները հայ մնան, հայ ապրեն, շնչեն և կապվեն Հայրենիքի հետ:

Եզրափակելով իր խոսքը՝ Սփյուռքի նախարարը մաղթեց. «Հայաստան, Արցախ և Սփյուռք միացյալ ուժերով, միասնաբար հզորացնենք Հայաստանի տնտեսությունը, ապահովենք Արցախի անվտանգությունը, միասին պայքարենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտպան և հետևանքների վերացման համար: Միասին համախմբվենք հայ եկեղեցու շուրջ, որ հավատքով պահենք և պահպանենք հայությունը: Հավատանք, որ ու՛ր էլ ապրենք, պետք է հպարտ լինենք Հայաստանով և հայությամբ»:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes