Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Էստոնիայի օրենսդիր և գործադիր մարմիններում

Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 21-ին հանդիպեց Էստոնիայի Ռիիգիկոգուի (խորհրդարան) խոսնակ Էիկի Նեստորի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Մկրտչյանն Էստոնիայի Ռիիգիկոգուի խոսնակին ներկայացրեց երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային մի շարք ոլորտներ: Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության ակտիվացումը: Իր հերթին խոսնակ Նեստորը կարևորեց Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը նաև Արևելյան գործընկերության շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձան տնտեսական ու մշակութային ոլորտներում նախանշված մի շարք ծրագրերի:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց նաև Ռիիգիկոգուի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ:

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքները, ինչպես նաև միջազգային հարթակներում Ադրբեջանի ցուցաբերած ապակառուցողական գործելաոճը:

Մարկո Միհկելսոնի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները:

Երկուստեք կարևորվեց երկկողմ միջխորհդարանական համագործակցության առավել ակտիվացումը, ինչպես նաև տարբեր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

Այնուհետև, դեսպան Մկրտչյանը հանդիպեց Էստոնիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչներին՝ Էստոնիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Մարտին Ռոջերի գլխավորությամբ: 

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի որոշ մանրամասներ, ինչպես նաև պաշտոնական Բաքվի շարունակվող ապակառուցողական գործելաոճը և ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունն ու հնչող հռետորաբանությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին։ Իր հերթին Մարտին Ռոջերը նշեց, որ Էստոնիան աջակցում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների ազատականացման շուրջ ընթացող գործընթացին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի հետ, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ մշակութային համագործակցությանը, քննարկեցին դրա խորացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նախանշված մի շարք մշակութային միջոցառումների՝ ցուցահանդեսների, թատերական փառատոնների, ֆիլմերի ցուցադրության նախապատրաստական աշխատանքները: Նախարար Սաարը գոհունակությամբ ընդգծեց մշակութային ոլորտում Էստոնիայի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Երկուստեք կարևորվեց մշակութային միջոցառումներն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունն ու այդ համատեքստում փոխադարձ այցելությունների նշանակությունը:

Էստոնիայի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ Այնար Ռուուսաարի հետ նույն օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը քննարկեց Հայաստանի և Էստոնիայի հանրային հեռուստատեսությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Էստոնիայի հայերի միության նախագահ Ռազմիկ Իվանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

Շիկահողի երկու արջ այլևս չեն ուզում լուռ հետևել, թե ինչպես է իրենց տունը վերածվում ռազմականացված գոտուԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ Կարապետյան