Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


NEWS.am STYLE Exclusive. Տիգրան Մանսուրյանը` ոգեշնչման, ընտանիքի և հավատի մասին

NEWS.am STYLE-ը գրում է.

Նրա երաժշտությունը ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդիրների շրջանում: Նրա` դասական դարձած գործերը  համաշխարհային երաժշտության գանձարանում իրենց ուրույն և անփոխարինելի տեղն են զբաղեցնում: Կենդանի դասական Տիգրան Մանսուրյանը ոչ միայն փայլուն կոմպոզիտոր է, այլև բացառիկ մտավորական. նրա յուրաքանչյուր բառը մտորելու տեղիք է տալիս, ստիպում խորհել այն մասին, թե որքան հանճարեղ կարող է լինել մարդը: Կոմպոզիտորը NEWS.am STYLE -ի հետ զրույցում անկեղծացել է ու խոսել ընտանիքի, սիրո ու կյանքում ինչ-որ բան փոխելու մասին: 

Տիգրան Մանսուրյանը` ոգեշնչման մասին

Երբ ավարտում ես որևէ գործ, դրանից բաժանվելու դատարկությունը դժվար ապրվող վիճակ է: Դրան պետք է հակադրես ինքդ քեզ համար այդ դատարկությանը լիցք հաղորդելու գաղափար, ինչը նոր գործ սկսելու հետ է ծնվում: Երբեմն լինում է, որ որևէ գործ, որը լսել ես տարիներ առաջ, քեզ չի լքում: Եվ դու տարիներով քեզ հետ տանում ես դրան արձագանքելու, այդ գեղեցկությանը պատասխանելու պահանջը, քանի որ այնքան ժամանակ պատասխան չես տվել, որ մնացել ես սոսկ այդ գործի կրավորական ունկնդիրը: Այդպիսով երաժշտության մեջ ունենում ես հոգևոր հայրեր: Այդ ընտանիքի գոյությունը իմ մեծագույն ներշնչանքներից մեկն է: Իմ այդ ընտանիքի ներսում են Կոմիտասը, Շոստակովիչը, Դեբյուսին… մեծ թվով կոմպոզիտորներ, հայ հոգևոր հնագույն երաժշտության հսկաներ, ճարտար աշուղներ, ժողովրդական երգերի անհայտ հազարավոր հեղինակներ… Իմ ընտանիքը շատ մեծ է: Ես մեկն եմ, ով գործում է ավանդույթի ներսում։

Մաեստրոն` ընտանիքի մասին

Կյանքի առաջին իսկ քայլերից դու սիրում ես քո ծնողներին ու նաև այն, ինչ իրենք են սիրում: Իմ ծնողները երաժշտասեր են եղել, մեր տանը միշտ երաժշտություն է հնչել: Երաժշտության մեջ ապրելը մեր մեծագույն բերկրանք էր: Օրինակ, ձմռանը մենք ամեն առավոտ, վառարանը դեռ չվառած, երգում էինք: Դրանից հետո նոր էինք կրակը վառում ու օրը սկսում:

Իմ ծնողները 1915 թվականի Ցեղասպանության միջով անցած որբանոցի զավակներ էին, նրանց համար ընտանիք կազմելը մի ուրիշ երազանք էր: Մեզ` իրենց չորս զավակներին, մեծ սիրով են մեծացրել:

Հայրենիքի նկատմամբ սեր

Մեր տանը կարևորել ենք մեր ազգային պատկանելիությունը, հավատարմությունը մեր արմատներին: Կոմիտասը մեր ընտանիքի սուրբն էր: Հայրս շատ գեղեցիկ ձայն ուներ, հաճախ էր երգում կոմիտասյան երգեր… Բայց մեր տանը պապանձվում ու համակ ուշադրությամբ լսում էինք նաև Շոպենի, Բեթհովենի, Բախի երաժշտությունը:

Մայրս հաճախ էր իր թոռներից մեկին ձեռքից բռնած տանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու: Նրա համար դա իր անգերեզման ծնողների շիրիմին այցելելուն համազոր  գործողություն էր։ Նա Լենինգրադյան փողոցում էր ապրում: Մեր տան բոլոր երեխաները այդտեղից հուշահամալիր տանող ճանապարհն իր հետ անցել են ոտքով:

…Երբ ասում են կուսակցություն, ես ասում եմ՝ կուսակցությամբ հայ եմ:

Կոմպոզիտորը` հայերենի մասին

Սիրում եմ հայոց լեզուն: Չեմ կարող երգել որևէ այլ լեզվով, որի հետ արյամբ կապված չեմ: Միակ լեզուն, որով ես կարող եմ երաժշտություն գրել, հայերենն է: Անգամ երբ, ընտրությամբ, դիմել եմ այլ լեզուների, իմ երաժշտության լեզուն մնացել է հայերենը։

Բանաստեղծական աշխարհ

Շատ եմ սիրում Չարենցի ստեղծագործությունները. նա ինձ համար մեծագույն պոետներից մեկն է: Թումանյան, Իսահակյան, Տերյան, իմ սիրելի գրողներից են: Ինձ թույլ եմ տալիս ասել, որ ես գիտեմ հայ բանաստեղծական աշխարհի բոլոր շերտերը։ Ուշադիր հետևում եմ նաև այսօրվա հեղինակների բանաստեղծություններին:

Կյանքում ինչ-որ բան փոխելու մասին

Մենք կնոջս հետ 47 տարի միասին ապրեցինք: Հիմա նա այն աշխարհում է։ Եթե մի անգամ էլ անցնեինք նույն ճանապարհով, կուզեի շատ ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ:

Տիգրան Մանսուրյանը` դժվարությունների մասին

Այսօր երիտասարդների առջև շատ դժվարություններ են ծագում, որոնք երբեմն անհաղթահարելի են թվում: Իմ դպրոցական տարիները համընկան հետպատերազմյան ժամանակաշրջանի հետ. դաժան էր: Եթե այդ տարիներին ոմանք կարողացան իրենց ճակատագիրը տնօրինել և ինչ-որ չափով իրականացնել իրենց երազանքները, ապա այսօր էլ, կարծում եմ, այդ ամենը հնարավոր է անել: Կարևորը անձնատուր չլինելն է։

Հավատ առ Աստված

Եվ դժվարությունները, և ուրախություններն Աստծո նվերն են եղել ինձ: Երկուսի շնորհիվ ես այսօր այսպիսին եմ: Բարձրյալը գիտի, թե ինչու է իմ կյանքն այս ճանապարհով անցել: Իմ պարտքն է եղել, և այսօր էլ է՝ ենթարկվել Նրան:

Ռոզա Գրիգորյան

 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել