Ռուսաստանը , Թուրքիան ու Իրանը քննարկել են Աստանայում Սիրիային նվիրված հանդիման նախապատրաստումը
ՄիջազգայինՌուսաստանի, Թուրքիայի ու Իրանի դիվանագետները Մոսկվայում անցկացրել են խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկել են Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկման առանցքում հունվարի 23-ին Աստանայում ծրագրված միջազգային հանդիպման նախապատրաստման ու անցկացմանը վերաբերող հարցերն էին,- տեղեկացրել են ԱԳՆ-ից,- Հնչել է ընդհանուր տեսակետ այն մասին, որ Աստանայում ծրագրված գալիք գագաթնաժողովը, որը 2016-ի դեկտեմբերի 29-ին ձեռքբերված միջսիրիական պայմանավորվածությունների ու ՄԱԿ ԱԽ 2336 բանաձեւի զարգացումն է լինելու, կոչված է ապահովել Սիրիայում ռազմական գործողությունների երկարաժամկետ ու կայուն դադար, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակություն, նաեւ կարող է ազդակ հաղորդել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին»։
Հրադադարի ու քաղաքական գործընթացի մեկնարկի հարցերը քննարկվելու են Աստանայում հունվարի 23-ին Սիրիայի կառավարության ու ընդդիմության բանակցություններում։