Ռուսաստանը , Թուրքիան ու Իրանը քննարկել են Աստանայում Սիրիային նվիրված հանդիման նախապատրաստումը
Международные новостиՌուսաստանի, Թուրքիայի ու Իրանի դիվանագետները Մոսկվայում անցկացրել են խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկել են Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկման առանցքում հունվարի 23-ին Աստանայում ծրագրված միջազգային հանդիպման նախապատրաստման ու անցկացմանը վերաբերող հարցերն էին,- տեղեկացրել են ԱԳՆ-ից,- Հնչել է ընդհանուր տեսակետ այն մասին, որ Աստանայում ծրագրված գալիք գագաթնաժողովը, որը 2016-ի դեկտեմբերի 29-ին ձեռքբերված միջսիրիական պայմանավորվածությունների ու ՄԱԿ ԱԽ 2336 բանաձեւի զարգացումն է լինելու, կոչված է ապահովել Սիրիայում ռազմական գործողությունների երկարաժամկետ ու կայուն դադար, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակություն, նաեւ կարող է ազդակ հաղորդել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին»։
Հրադադարի ու քաղաքական գործընթացի մեկնարկի հարցերը քննարկվելու են Աստանայում հունվարի 23-ին Սիրիայի կառավարության ու ընդդիմության բանակցություններում։