Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար


ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նշեց իր կազմավորման 25-ամյակը

Հասարակություն

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունվարի 31-ին կայացավ կրթօջախի 25 ամյակին նվիրված տոնական միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսական կազմը, ուսանողները և այլք:

Արարողության բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորահավորելով ԲՈՒՀ-ի ստեղծման 25 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթարյանը նշել է, որ ակադեմիան ձևավորվել է նորանկախ Հայաստանի համար ծանր տարիներին՝ Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքներ, չսպիացած վերքեր, հարյուր հազարավոր անօթևան մարդիկ, երկրաշարժից ավերված բնակավայրեր, Արցախի ազատագրման ռազմական լայնածավալ գործընթացներ, հանրապետության սահմանամերձ տարածքներում սանձազերծվող ռազմական գործողություններ, գլոբալ շրջափակման առկայություն, էներգետիկ ճգնաժամ և այլն:

«Դա մի ժամանակահատված էր, երբ բնակչության ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելու համար հանրապետության կառավարությունն ստիպված էր  մշակել և իրականացնել այսպես կոչված «Ձմեռ» ծրագիր: Ահա այդպիսի պայմաններում ձևավորվեց ակադեմիան: Համոզված եմ, որ բոլորս գիտակցում ենք, թե այդ պայմաններում ակադեմիայի ձևավորումը որքան արդիական էր: Պետք է ասեմ, որ խիստ արդիական էր, քանի որ հստակ զգացվում էր արտակարգ իրավիճակներից և ռազմական գործողություններից բնակչության պաշտպանության գործընթացների կազմակերպման հարցում անհրաժեշտ արհեստավարժ մասնագետների կարիքը: Այսօր մենք ունենք արդեն կայացած ուսումնական հաստատություն, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր երկրում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում»,- ընդգծել է նա:

Մխիթարյանը նշել է նաև, որ ակադեմիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն ԱԻ համակարգի համար որակյալ կադրերի պատրաստմամբ, այլև հանրապետությունում գործող կառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում, պետական, գերատեսչական ու հասարակական ջոկատների հրշեջ-փրկարարների ուսուցում, բնակչության ուսուցման համար անհրաժեշտ պաստառների, վարքականոնների, հուշաթերթիկների, ձեռնարկների և այլնի մշակում ու տարածում:

«Ակադեմիան բավականին լուրջ դերակատարում ունի բնակչության տարբեր շերտերի ուսուցման գործում: Անխոս, այս ամենում մեծ է երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի դերը: Կցանակայի ԱԻՆ համակարգի և անձամբ իմ անունից շնորհավորել ակադեմիայի ողջ անձնակազմին, և ինչու չէ, նաև՝ մեզ, ակադեմիայի գործունեության 25 ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ ակադեմիան մշտապես հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները և իր ներդրումը կունենա բնակչության պաշտպանության հայրենանվեր գործում: Ձեզ, ակադեմիայի աշխատակիցներ, մաղթում եմ առողջություն, ուժ ու եռանդ, սեղծագործական նորանոր հաջողություններ»,-եզրափակել է Մխիթարյանը:

Բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Երիցյանի հիշատակը:

ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, շնորհավորելով ու ողջունելով հանդիասավոր արարողության մասնակիցներին, նշել է, որ ակադեմիայի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել շատ կառույցներ, բայց անխոս ամենանշանակալի դերը ՀՀ ԱԻ նախարարությանն է:

«Երբ ստեղծվում էր կրթօջախը, առաջին խնդիրներից էր գրականության բացակայությունը: Բացի այդ, չկային փրկարարներ և մասնագետներ: 1992 թվականից մոտ երկու տարի աշխատում էինք միայն մոթոդաբանության մշակման վրա: 1994 թվականին մեր մասնագետները անցան առաջին վերապատրաստումը, իսկ 2003թվականի մայիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ ինստիտուտին իրավունք վերապահվեց իրական ացնելու բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր: Իսկապես, հպարտ եմ, որ այսքան ձեռքբերումներ ունենք: Այսօր ակադեմիան ունի ոլորտի ամենամեծ գրականությունը, որը մրցունակ է նաև միջազգային մակարդակով: 2010 թվականից սկսած՝ ամեն տարի ունեցել ենք շոշափելի հաջողություններ և ձեռքբերումներ, որոնց շարքում կուզեի առանձնացնել գիտական ամսագրի թողարկումը, ակադեմիային, որպես վարժատար ածք, «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքի հատկացումը, «911» շաբաթաթերթի հրատարակումը, ակադեմիային մագիստրոսի կրթական ծրագրով «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտության տրամադրումը, և այլն»,- ասել է  Մաթևոսյանը:

Միջոցառման ընթացքում ակադեմիայի բարձրագույն կրթական ծրագրերում ուսուցման համագործակցային մեթոդի ներդրման, կայացման գործում ունեցած զգալի ավանդի համար 911 ծառայության հրահանգիչների ու օպերատորների պատրաստման ծրագրի ներդրման, երկարամյա անբասիր աշխատանքի, ակադեմիայում գիտամանկավարժական գործունեության և ԲՈՒՀ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ շքանշանների, պատվոգրերի, շնորհակալագրերի և վկայականների արժանացան տեղական և միջազգային տարբեր կառույցների անդամներ և ղեկավարներ, ՃԿՊԱ դասախոսներ ու ուսանողներ, ինչպես նաև՝ պետական և հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ ու ներկայացուցիչներ:

Մխիթարյանը հատուկ պարգև է հանձնել  Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

2016 թվականի ապրիլին հայրենիքի պաշտպանությանն ակտիվ մասնակցելու համար պատվոգրերով են պարգևատրվել ՃԿՊԱ 9 ուսանողներ, որոնցից մեկը՝ հետմահու:

Միջոցառման ընթացքում հոբելյանական արարողությունն իրենց գեղարվեստական ելույթներով են զարդարել ԱԻՆ մշակույթի կենտրոնի սաները՝ «911» պարախումբը, «Աղետիկներ» թատերախումբը և ՃԿՊԱ ուսանողները՝ անվանի ավեստագետների մասնակցությամբ:

 

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»