Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նշեց իր կազմավորման 25-ամյակը

Общество

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունվարի 31-ին կայացավ կրթօջախի 25 ամյակին նվիրված տոնական միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսական կազմը, ուսանողները և այլք:

Արարողության բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորահավորելով ԲՈՒՀ-ի ստեղծման 25 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթարյանը նշել է, որ ակադեմիան ձևավորվել է նորանկախ Հայաստանի համար ծանր տարիներին՝ Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքներ, չսպիացած վերքեր, հարյուր հազարավոր անօթևան մարդիկ, երկրաշարժից ավերված բնակավայրեր, Արցախի ազատագրման ռազմական լայնածավալ գործընթացներ, հանրապետության սահմանամերձ տարածքներում սանձազերծվող ռազմական գործողություններ, գլոբալ շրջափակման առկայություն, էներգետիկ ճգնաժամ և այլն:

«Դա մի ժամանակահատված էր, երբ բնակչության ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելու համար հանրապետության կառավարությունն ստիպված էր  մշակել և իրականացնել այսպես կոչված «Ձմեռ» ծրագիր: Ահա այդպիսի պայմաններում ձևավորվեց ակադեմիան: Համոզված եմ, որ բոլորս գիտակցում ենք, թե այդ պայմաններում ակադեմիայի ձևավորումը որքան արդիական էր: Պետք է ասեմ, որ խիստ արդիական էր, քանի որ հստակ զգացվում էր արտակարգ իրավիճակներից և ռազմական գործողություններից բնակչության պաշտպանության գործընթացների կազմակերպման հարցում անհրաժեշտ արհեստավարժ մասնագետների կարիքը: Այսօր մենք ունենք արդեն կայացած ուսումնական հաստատություն, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր երկրում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում»,- ընդգծել է նա:

Մխիթարյանը նշել է նաև, որ ակադեմիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն ԱԻ համակարգի համար որակյալ կադրերի պատրաստմամբ, այլև հանրապետությունում գործող կառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում, պետական, գերատեսչական ու հասարակական ջոկատների հրշեջ-փրկարարների ուսուցում, բնակչության ուսուցման համար անհրաժեշտ պաստառների, վարքականոնների, հուշաթերթիկների, ձեռնարկների և այլնի մշակում ու տարածում:

«Ակադեմիան բավականին լուրջ դերակատարում ունի բնակչության տարբեր շերտերի ուսուցման գործում: Անխոս, այս ամենում մեծ է երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի դերը: Կցանակայի ԱԻՆ համակարգի և անձամբ իմ անունից շնորհավորել ակադեմիայի ողջ անձնակազմին, և ինչու չէ, նաև՝ մեզ, ակադեմիայի գործունեության 25 ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ ակադեմիան մշտապես հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները և իր ներդրումը կունենա բնակչության պաշտպանության հայրենանվեր գործում: Ձեզ, ակադեմիայի աշխատակիցներ, մաղթում եմ առողջություն, ուժ ու եռանդ, սեղծագործական նորանոր հաջողություններ»,-եզրափակել է Մխիթարյանը:

Բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Երիցյանի հիշատակը:

ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, շնորհավորելով ու ողջունելով հանդիասավոր արարողության մասնակիցներին, նշել է, որ ակադեմիայի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել շատ կառույցներ, բայց անխոս ամենանշանակալի դերը ՀՀ ԱԻ նախարարությանն է:

«Երբ ստեղծվում էր կրթօջախը, առաջին խնդիրներից էր գրականության բացակայությունը: Բացի այդ, չկային փրկարարներ և մասնագետներ: 1992 թվականից մոտ երկու տարի աշխատում էինք միայն մոթոդաբանության մշակման վրա: 1994 թվականին մեր մասնագետները անցան առաջին վերապատրաստումը, իսկ 2003թվականի մայիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ ինստիտուտին իրավունք վերապահվեց իրական ացնելու բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր: Իսկապես, հպարտ եմ, որ այսքան ձեռքբերումներ ունենք: Այսօր ակադեմիան ունի ոլորտի ամենամեծ գրականությունը, որը մրցունակ է նաև միջազգային մակարդակով: 2010 թվականից սկսած՝ ամեն տարի ունեցել ենք շոշափելի հաջողություններ և ձեռքբերումներ, որոնց շարքում կուզեի առանձնացնել գիտական ամսագրի թողարկումը, ակադեմիային, որպես վարժատար ածք, «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքի հատկացումը, «911» շաբաթաթերթի հրատարակումը, ակադեմիային մագիստրոսի կրթական ծրագրով «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտության տրամադրումը, և այլն»,- ասել է  Մաթևոսյանը:

Միջոցառման ընթացքում ակադեմիայի բարձրագույն կրթական ծրագրերում ուսուցման համագործակցային մեթոդի ներդրման, կայացման գործում ունեցած զգալի ավանդի համար 911 ծառայության հրահանգիչների ու օպերատորների պատրաստման ծրագրի ներդրման, երկարամյա անբասիր աշխատանքի, ակադեմիայում գիտամանկավարժական գործունեության և ԲՈՒՀ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ շքանշանների, պատվոգրերի, շնորհակալագրերի և վկայականների արժանացան տեղական և միջազգային տարբեր կառույցների անդամներ և ղեկավարներ, ՃԿՊԱ դասախոսներ ու ուսանողներ, ինչպես նաև՝ պետական և հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ ու ներկայացուցիչներ:

Մխիթարյանը հատուկ պարգև է հանձնել  Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

2016 թվականի ապրիլին հայրենիքի պաշտպանությանն ակտիվ մասնակցելու համար պատվոգրերով են պարգևատրվել ՃԿՊԱ 9 ուսանողներ, որոնցից մեկը՝ հետմահու:

Միջոցառման ընթացքում հոբելյանական արարողությունն իրենց գեղարվեստական ելույթներով են զարդարել ԱԻՆ մշակույթի կենտրոնի սաները՝ «911» պարախումբը, «Աղետիկներ» թատերախումբը և ՃԿՊԱ ուսանողները՝ անվանի ավեստագետների մասնակցությամբ:

 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией