Մալազիական ավիաուղիներին պատկանող “Բոինգ 777”-ի սև արկղերի ինքնագրերի վերծանումը ցույց է տվել, որ ավիալայներում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել թռիչքի ընթացքում: Այս մասին գրում է մալազիական “Նյու Սանդի թայմս”-ը` հղում տալով ավիավթարը հետաքննող միջազգային փորձագետներից մեկին, ում անունը չի հրապարակվում:
Պարբերականի հաղորդմամբ, վերջին ֆիքսված խոսակցությունը օդաչուների խցիկում եղել է օդաչուների ու երկրի ավիավերահսկիչների միջև խոսակցությունը: Դրա հետ մեկտեղ, “ներկա պահին հնարավոր է եղել հաստատելու, որ վերջին ձայնը, որը հնչել է, չի պատկանել օդաչուին”:
“Միաժամանակ որևէ բան չի մատնանշում այն հանգամանքը, որ օդաչուները որևէ բան են տեսել կամ զգացել”,- ընդգծել է մալազիական պարբերականի աղբյուրը` այլևս որևէ մանրամասն չնշելով հետաքննության ընթացքից:
“Նյու Սանդի թայմս”-ի տվյալներով, արդեն հաջորդ շաբաթ հնարավոր է, որ հրապարակվեն վթարի հետ կապված հետաքննության որոշ մանրամասներ: Պարբերականը նաև հայտարարում է, որ ցայժմ հայտնի չէ, թե միջազգային փորձագետները կարողացել են արդյոք ուկրաինական կողմից ստանալ դիսպետչերի ու օդաչուի խոսակցության ձայնագրությունը, թե ոչ: