Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ռումինացի լրագրողն անդրադարձել է Հեզեմանի «Հայոց ցեղասպանություն» գրքի ռումիներեն հրատարակությանը

Ռումինական Amos News անկախ լրատվական գործակալությունն «Շաբաթվա գիրքը. Հայոց ցեղասպանությունը» վերնագրի տակ զետեղել է ռումին գրող եւ լրագրող Ստելիան Ցուռլեայի/Stelian ȚURLEA գրախոսականը Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի ռումիներեն հրատարակության վերաբերյալ: 

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է Փոքր Ասիայի արևելքում Պարսկաստանի և Կովկասի հարևանությամբ գտնվող Վան քաղաքում, որն ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի ամենամեծ հայկական քաղաքն էր: Դրանից հետո այն կայծակի արագությամբ տարածվեց ողջ Օսմանյան կայսրությունով: Սկզբում պատրվակն այն էր, որ հայերն իբր դասալքաբար անցել էին ռուսների կողմը և դավադրություն հյուսել Օսմանյան կայսրության դեմ: Չնայած որ մի քանի հարյուր հայ էր դասալքել, թուրքական իշխանությունները դաժան վերաբերմունք դրսևորեցին՝ ճնշելով ողջ հայ բնակչությանը, որտեղ էլ որ նրանք գտնվե ին՝ անասելի դաժանությամբ պարտադրելով մաքուր մահմեդական պետություն ունենալու տեսլականը: Արդյունքում սպանվեց 1,5 միլիոն մարդ:

Հայոց ցեղասպանությունը, որն ավելի կարճ անվանվում է Արմենոցիդ, այսօր համարվում է բոլոր ցեղասպանությունների մայրը, 20-րդ դարի առաջին մեծ աղետը: Այն կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստը՝ Հրեաների ցեղասպանությունը, կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Այն նաև կոչվում է «Հոլոքոստ Հոլոքոստից առաջ»: Պատմաբանների մեծամասնությունը նշում է, որ այն ներշնչել է Հիտլերին հրեաներին վերացնելու գաղափարը:

Թուրքիան, չնայած խոստովանել է, որ շատ քրիստոնյա հայեր են սպանվել օսմանյան ուժերի հետ բախումներում, հերքում է, որ հարյուր հազարավոր հայեր են սպանվել դիտավորյալ կերպով և որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Նույնիսկ այսօր Թուրքիան ճնշումներ է գործադրում և սպառնում խզել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ճանաչում են Արմենոցիդը: Այն դեպքում, երբ նույնիսկ Գերմանիան դա արեց:

Մայքլ Հեսեմանը՝ սույն գրքի հեղինակը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ավելացնում է բավականին նոր աղբյուրներ՝ Վատիկանի գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերը: Դրանք ցնցող կերպով ապացուցում են մարդկության դեմ կատարված հանցագործությունը և Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ի և նրա դիվանագիտական ծառայության հուսահատ փորձերը՝ դադարեցնելու հանցագործությունները՝ մատնանշելով, սակայն, մարդկության պարտությունը բարբարոսության դեմ պայքարում:

«Արմենոցիդը միայն մի էթնիկ խմբի ոչնչացումը չէր, որոնք էլ որ լինեին դրա պատճառները, պնդում է Մայքլ Հեսեմանը: Դա ժամանակակից շրջանում քրիստոնյաների ամենամեծ և ամենաարյունալի որսն էր: Այն փաստը, որ խոսքը կրոնի մասին էր, և ոչ թե ազգության, ակնհայտ երևում է այն բանից, որ Հայոց ցեղասպանությանը հետևեց երկրորդը՝ ասորի քրիստոնյաների դեմ, ապա նաև երրորդը՝ Օսմանյան կայսրության ուղղափառ հույների դեմ: Այսպիսով, ժամանակակից Թուրքիայի բնակչության ընդհանուր թվի մեջ քրիստոնյաների համամասնությունը, որը 1914 թ. կազմում էր 19 տոկոս, նվազեց մինչև 0,2 տոկոս »:

«Հայոց ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ», հայտարարեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016թ. հունիսի 24-ին Երևանում, երբ այնտեղ ոգեկոչում էին Արմենոցիդի հարյուրամյակը»:

Մայքլ Հեսեմանը (ծնվ. 1964թ.), այս անչափ հետաքրքիր ու տեղեկություններով հարուստ գրքի հեղինակը, Գյոթինգենի համալսարանում ուսումնասիրել է պատմություն, մշակութային մարդաբանություն և լրագրություն: Նա միջազգային հաջողություններ գրանցած հեղինակ է, պրոֆեսիոնալ լրագրող և դասախոս՝ մասնագիտացած պատմական և կրոնական բնույթի առարկաներում: Վատիկանի գաղտնի արխիվ մուտք ունի 2008 թվականից:

Մայքլ Հեսեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի առաջին անգամ հրապարակված փաստաթղթեր Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին» գիրքը հրատարակել է Մետեոր հրատարակչություն /Meteor Press, գերմաներենից թարգմանիչ Ալեքսանդրա-Կատրինա Չոռնեյ, Նախաբանը՝ Սորին Անտոխիի, Նախաբանից առաջ խոսքը՝ Ազատ Օրդուխանյանի, 352 էջ:

Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»