Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռումինացի լրագրողն անդրադարձել է Հեզեմանի «Հայոց ցեղասպանություն» գրքի ռումիներեն հրատարակությանը

Society

Ռումինական Amos News անկախ լրատվական գործակալությունն «Շաբաթվա գիրքը. Հայոց ցեղասպանությունը» վերնագրի տակ զետեղել է ռումին գրող եւ լրագրող Ստելիան Ցուռլեայի/Stelian ȚURLEA գրախոսականը Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի ռումիներեն հրատարակության վերաբերյալ: 

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է Փոքր Ասիայի արևելքում Պարսկաստանի և Կովկասի հարևանությամբ գտնվող Վան քաղաքում, որն ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի ամենամեծ հայկական քաղաքն էր: Դրանից հետո այն կայծակի արագությամբ տարածվեց ողջ Օսմանյան կայսրությունով: Սկզբում պատրվակն այն էր, որ հայերն իբր դասալքաբար անցել էին ռուսների կողմը և դավադրություն հյուսել Օսմանյան կայսրության դեմ: Չնայած որ մի քանի հարյուր հայ էր դասալքել, թուրքական իշխանությունները դաժան վերաբերմունք դրսևորեցին՝ ճնշելով ողջ հայ բնակչությանը, որտեղ էլ որ նրանք գտնվե ին՝ անասելի դաժանությամբ պարտադրելով մաքուր մահմեդական պետություն ունենալու տեսլականը: Արդյունքում սպանվեց 1,5 միլիոն մարդ:

Հայոց ցեղասպանությունը, որն ավելի կարճ անվանվում է Արմենոցիդ, այսօր համարվում է բոլոր ցեղասպանությունների մայրը, 20-րդ դարի առաջին մեծ աղետը: Այն կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստը՝ Հրեաների ցեղասպանությունը, կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Այն նաև կոչվում է «Հոլոքոստ Հոլոքոստից առաջ»: Պատմաբանների մեծամասնությունը նշում է, որ այն ներշնչել է Հիտլերին հրեաներին վերացնելու գաղափարը:

Թուրքիան, չնայած խոստովանել է, որ շատ քրիստոնյա հայեր են սպանվել օսմանյան ուժերի հետ բախումներում, հերքում է, որ հարյուր հազարավոր հայեր են սպանվել դիտավորյալ կերպով և որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Նույնիսկ այսօր Թուրքիան ճնշումներ է գործադրում և սպառնում խզել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ճանաչում են Արմենոցիդը: Այն դեպքում, երբ նույնիսկ Գերմանիան դա արեց:

Մայքլ Հեսեմանը՝ սույն գրքի հեղինակը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ավելացնում է բավականին նոր աղբյուրներ՝ Վատիկանի գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերը: Դրանք ցնցող կերպով ապացուցում են մարդկության դեմ կատարված հանցագործությունը և Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ի և նրա դիվանագիտական ծառայության հուսահատ փորձերը՝ դադարեցնելու հանցագործությունները՝ մատնանշելով, սակայն, մարդկության պարտությունը բարբարոսության դեմ պայքարում:

«Արմենոցիդը միայն մի էթնիկ խմբի ոչնչացումը չէր, որոնք էլ որ լինեին դրա պատճառները, պնդում է Մայքլ Հեսեմանը: Դա ժամանակակից շրջանում քրիստոնյաների ամենամեծ և ամենաարյունալի որսն էր: Այն փաստը, որ խոսքը կրոնի մասին էր, և ոչ թե ազգության, ակնհայտ երևում է այն բանից, որ Հայոց ցեղասպանությանը հետևեց երկրորդը՝ ասորի քրիստոնյաների դեմ, ապա նաև երրորդը՝ Օսմանյան կայսրության ուղղափառ հույների դեմ: Այսպիսով, ժամանակակից Թուրքիայի բնակչության ընդհանուր թվի մեջ քրիստոնյաների համամասնությունը, որը 1914 թ. կազմում էր 19 տոկոս, նվազեց մինչև 0,2 տոկոս »:

«Հայոց ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ», հայտարարեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016թ. հունիսի 24-ին Երևանում, երբ այնտեղ ոգեկոչում էին Արմենոցիդի հարյուրամյակը»:

Մայքլ Հեսեմանը (ծնվ. 1964թ.), այս անչափ հետաքրքիր ու տեղեկություններով հարուստ գրքի հեղինակը, Գյոթինգենի համալսարանում ուսումնասիրել է պատմություն, մշակութային մարդաբանություն և լրագրություն: Նա միջազգային հաջողություններ գրանցած հեղինակ է, պրոֆեսիոնալ լրագրող և դասախոս՝ մասնագիտացած պատմական և կրոնական բնույթի առարկաներում: Վատիկանի գաղտնի արխիվ մուտք ունի 2008 թվականից:

Մայքլ Հեսեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի առաջին անգամ հրապարակված փաստաթղթեր Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին» գիրքը հրատարակել է Մետեոր հրատարակչություն /Meteor Press, գերմաներենից թարգմանիչ Ալեքսանդրա-Կատրինա Չոռնեյ, Նախաբանը՝ Սորին Անտոխիի, Նախաբանից առաջ խոսքը՝ Ազատ Օրդուխանյանի, 352 էջ:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues