Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Ար-մեն, Ար-մեն, հի-մա, հի-մա, Ար-մեն...

Մի փոքր էլ ֆանտաստիկայի ժանրից. Պատկերացրեք՝ ամսի 24-ի չէ, բայց դրան հաջորդելիք՝ արդեն երկյակի հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ոճի մեջ, ստանձնելով մամուլի խոսնակ-փաստաբանի պարտավորություն, Ազատության հրապարակի հարթակում կանգնած բարձրախոսով կհայտարարի՝ «Ավազակապետությունը խուճապի մեջ է, կրկնում եմ՝ խուճապի մեջ է: Հանցավոր ռեժիմի դեմ խոսք ունի ասելու մեր գործընկեր, ազնիվ քաղաքացի և ազնիվ քաղաքական գործիչ, արդարության առաջամարտիկ Արմեն Գևորգյանը, կրկնում եմ՝ Արմեն Գևորգյանը: Ուրեմն բոլորս միասին՝ «Ար-մեն, Ար-Մեն, Ար-մեն...»: Ցուցարարների մի հատվածը միանգամից կոգևորվի և կսկսի վանկարկել՝ «Ար-մեն, Ար-մեն, հի-մա, հի-մա, Սեր-ժիկ, հեռա-ցիր, Ար-մեն, Ար-մեն...»: Չի բացառվում, որ ցուցարարներից մի այլ հատված էլ ժամանակավոր շոկ ապրի, նույնիսկ տեղում դժգոհություն արտահայտի, թե ինչ գործ ունի այս հարթակում նախկին փոխվարչապետը, նույնիսկ թեթևակի կոնֆլիկտներ լինեն ցուցարարների միջև, բայց դա կհարթվի, և Արմեն Գևորգյանը հանդես կգա ելույթով, որտեղ կխոսի երկրում տիրող անարդարություններից, կքննադատի իշխանության քաղաքականությունը, կհիշեցնի, որ երկրում արտագաղթ է, աղքատություն, իսկ իշխանական օղակներում և պետական հաստատություններում ծաղկում է կոռուպցիան և անհապաղ պետք է պայքարել այդ արատավոր երևույթների դեմ: Խոսքի ընթացքում Գևորգյանն անպայման կասի, որ ինքը ժողովրդի կողքին է և այս ամբողջ ընթացքում ժողովրդի հետ է եղել միշտ, պարզապես հանգամանքներն են թելադրել, որ որոշ ժամանակ պետք է պաշտոն զբաղեցնի: Հանրահավաքը կավարտվի, մասնակիցները կցրվեն, իսկ երկյակի՝ հանրահավաքից դժգոհ համակիրները ֆեյսբուքը կողողեն իրենց ստատուսներով, որտեղ կարտահայտեն իրենց զայրույթը, բողոքը առ այն, թե ինչու են ընդդիմադիր հարթակ բերել Արմեն Գևորգյանին, նախկին իշխանավորին, ինչու են նրան թույլ տալիս լինել իրենց շարքերում: Եվ այստեղ ես այսպիսի հարց կուղղեմ բոլոր այդ դժգոհներին՝ հարգելիներս, իսկ ինչու՞ պետք է թույլ չտան, ինչու՞ Արմեն Գևորգյանը չի կարող լինել ընդդիմադիր: Ցույց տվեք ինձ այդ հարթակում կանգնած մեկին, ով նախկինում պաշտոնյա չի եղել, օլիգարխ չի եղել: Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյա՞նը երբեք պաշտոնյա չի եղել ու չի թալանել երկիրը, թե՞ ՀԱԿ-ի մնացած անդամները՝ նախկին ՀՀՇ-ականները, որոնք երկիրը հասցրեցին ծայրահեղ վիճակի: Թե՞ միգուցե Գագիկ Ծառուկյանն է միշտ եղել ազնիվ հարկատու և երբևէ չի ունեցել հաստավիզ «ախռաննիկների» բանակ, որոնք ահաբեկել են մարդկանց, թե՞ Վարդան Օսկանյանը իշխանության կազմում չի եղել և ուղղակի կերպով չի արդարացրել մարտի 1-ի ոճրագործությունը: Բայց թե Տեր-Պետրոսյանը, թե Օսկանյանը, թե Ծառուկյանը, թե Ջհանգիրյանը, թե մյուսները եկան և դուք նրանց ընդունեցիք, մեծարեցիք և այսօր հիացմունքով լսում եք նրանց: Այդ դեպքում ինչու՞ չի կարող նրանց կողքին լինել Արմեն Գևորգյանը, ումի՞ց է նա պակաս: Ես պահանջում եմ Արմեն Գևորգյանին ճանաչել որպես ընդդիմության առանցքային գործիչներից մեկը և նրան իր արժանի տեղը տալ ընդդիմադիր հարթակում: Արդարացի է... Եվ այդպես ամեն ինչ կընթանա իր հունով: Արմեն Գևորգյանը գնալով հանրահավաքներին «կբացվի», ավելի բոցաշունչ ելույթներ կունենա, նույնիսկ իր բառապաշարում նորամուծություններ կանի՝ աստիճանաբար սկսելով օգտագործել նաև «հանցավոր ռեժիմ», «հանցավոր իշխանություններ» և նման բառակապակցություններ: Կյանքը կընթանա իր բնականոն հունով: Ինչպես նյութի սկզբում նշեցի, սա ֆանտաստիկ ժանրից է, և ներկայացրեցի ընդամենը իմ երևակայության արդյունքը՝ գեղարվեստորեն շարադրված: Իրականում, իհարկե, Արմեն Գևորգյանը Ազատության հրապարակում լինելու մասին ոչինչ չի ասել: Սակայն վերջում ուզում եմ հիշեցնել, որ երբ 1870 թվականին առաջին անգամ Ֆրանսիայում հրատարակվեց Ժյուլ Վեռնի «20.000 լյո ջրի տակ» ֆանտաստիկ վեպը, որտեղ պատմվում է «Նաուտիլուս» սուզանավի և Նավապետ Նեմոյի մասին, այն ժամանակ դեռ ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ արդեն 20-րդ դարում, Առաջին աշխարհամարտի տարիներին կգործարկվեն սուզանավերի առաջին նախատիպերը: Փաստորեն ցանկացած ֆանտաստիկա մի օր դառնում է իրականություն:

Կարեն Վարդանյան

Թրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»