Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»


Ադրբեջանը թալիշներին և տեղաբնիկ ժողովուրդներին օգտագործում է որպես թնդանոթի միս. Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

Tert.am-ը գրում է.

Հայաստանը տարբեր մակարդակներում օժանդակում է և պետք է օժանդակի թալիշներին՝ Ադրբեջանում նրանց իրավունքների ոտնահարման հետ կապված հարցերում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա՝ եթե դիտարկենք իրավիճակն Ադրբեջանում, ապա, անշուշտ, թալիշական շարժում կա, թալիշներն ունեն զգալի դժգոհություններ։

«Հայաստանը կարող է ակադեմիական մակարդակով օգնություն ցուցաբերել լեզվին, մշակույթի պահպանմանը վերբերող հարցերում։ Տարածաշրջանում պետականություն ունեցող ժողովուրդներից ենք, Հայաստանն ունի նաև գիտական զգալի ներուժ Ադրբեջանում ՝ իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների հետ կապված։ Խոսքը վերաբերում է ԵՊՀ  Իրանագիտության ամբիոնին, որն աշխարհի մակարդակով բացառիկ կենտրոն է թալիշերենի, կովկասյան պարսկերենի դասավանդման և ուսումնասիրության առումով»,- մանրամասնեց Վարդան Ոսկանյանը։

Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ մեր կողմից կարող են դասագրքեր, ուսումնասիրություններ մշակվել թալիշների, կովկասյան պարսիկների պատմության, խնդիրների վերաբերյալ, որոնք և կօգնեն թալիշական խմբերին իրենց պայքարում և կներկայացնեն միջազգային հանրությանն իրականությունը։ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ հայաստանյան ԶԼՄ-ները բացառիկ հարթակ են թալիշների համար՝ սեփական խնդիրների մասին բարձրաձայնելու տեսանկյունից։

Իրանագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք թալիշների մեծ հոսք դեպի Հայաստան կարո՞ղ է լինել՝ հաշվի առնելով նաև այն, որ Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը Հայաստանում ապաստան է  ստացել, և այստեղ խոսում ՝ թալիշների խնդիրների մասին՝ նշելով, որ Ադրբեջանում թալիշներին իրավունքները պարբերաբար խախտվում, նրանց ստիպում են նաև մարտական գործողությունների մասնակցել հայերի դեմ։ 

Վարդան Ոսկանյանն ասաց, որ պնդումները, թե ականատես կլինենք թալիշական հսկայական հոսքի դեպի Հայաստան, տեղին չեն, իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Անշուշտ, հնարավոր է, որ Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով կարող են դիմել  այլ տեղաբնիկ ժողովուրդներ, այդ թվում նաև թալիշներ, բայց մեծաքանակ շարժի վերաբերյալ հայտարարություններն առասպելաբանության ժանրից են։ Եթե մենք նայենք թալիշների մասնակցությանը հայկական կողմի դեմ մղվող մարտերին, ապա ակնհայտ է, որ թալիշները ծառայում են ադրբեջանական բանակում։ Կան մարդիկ, որոնք ժամկետային զինծառայողներ են, որոնք առանց իրենց կամքի էլ կարող են հայտնվել ճակատային գծում, շատ դեպքերում  Ադրբեջանը թալիշներին և տեղաբնիկ ժողովուրդներին օգտագործում է որպես թնդանոթի միս, բայց կան թալիշներ, որոնք ընդգրկված են ադրբեջանական բանակի սպայակազմում, հատուկ նշանակության ջոկատներում ունենք սպանվածներ, որոնք ազգությամբ թալիշներ են»,- մանրամասնեց նա։

Իրանագետը կարծում է, որ պետք է հստակ գնահատել իրավիճակը․ մենք ունենք թալիշ դաշնակիցներ, բայց ոչ բոլոր թալիշներն են մեզ բարեկամի աչքով նայում։

 

Մանրամասները՝տեսանյութում։

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարում