Ուժայինները հսկողության տակ են վերցրել Մոսուլի պատմական մաս տանող կամուրջը
Միջազգային Իրաքցի ուժայինները հսկողության տակ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում գտնվող արեւմտյան Մոսուլի պատմական մաս տանող կամուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին:
Ալ Հուրիա կամուրջը դարձել Է երկրորդ կամուրջը, որն ուժայիններին հաջողվել Է գրավել զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսելուց ի վեր: Գործակալությունը նշում Է, որ Տիգրիս գետի բոլոր հինգ կամուրջները ոչնչացված են, սակայն դրանց նկատմամբ հսկողությունը եւ դրանց վերականգնումը զինվորականներին թույլ կտա գործողություններ իրականացնել ԻՊ-ի դեմ:
Իրաքցի զինվորականները շարունակում են հարձակումը Մոսուլի արեւմտյան մասում: ԻՊ խմբավորումից քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել Է 2016 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: