Ուժայինները հսկողության տակ են վերցրել Մոսուլի պատմական մաս տանող կամուրջը
Международные новости Իրաքցի ուժայինները հսկողության տակ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում գտնվող արեւմտյան Մոսուլի պատմական մաս տանող կամուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին:
Ալ Հուրիա կամուրջը դարձել Է երկրորդ կամուրջը, որն ուժայիններին հաջողվել Է գրավել զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսելուց ի վեր: Գործակալությունը նշում Է, որ Տիգրիս գետի բոլոր հինգ կամուրջները ոչնչացված են, սակայն դրանց նկատմամբ հսկողությունը եւ դրանց վերականգնումը զինվորականներին թույլ կտա գործողություններ իրականացնել ԻՊ-ի դեմ:
Իրաքցի զինվորականները շարունակում են հարձակումը Մոսուլի արեւմտյան մասում: ԻՊ խմբավորումից քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել Է 2016 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: