Լրատվամիջոց․ Ֆրանսուա Ֆիյոնը չի հայտարարագրել 50 հազար եվրոյի չափով վարկը
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը չի հայտարարագրել 50 հազար եվրոյի չափով վարկը, որը վերցրել էր Fitch վարկանիշային գործակալության համասեփականատեր Լադրե դե Լաշարյերից, հայտնում է Le Canard enchaîné. շաբաթաթերթը։
Պարբերականի տվյալներով դա տեղի է ունեցել 2013-ին։ Հետաքննության մյուս մանրամասները դեռ հայտնի չեն, նյութն ամբողջությամբ կհրապարակվի մարտի 8-ին։ Ֆիյոնի ներկայացուցիչը հայտնել է, որ վարկը ամբողջությամբ մարվել է, հայտնում է Le Figaro-ն։